Jump to content

Նուր ալ-Հուսեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուր ալ-Հուսեյն
نور الحسين‎
Դրոշ
Դրոշ
Հորդանանի արքայադուստր
 
Կրթություն՝ Փրինսթոնի համալսարան
Մասնագիտություն՝ գրող, ինքնակենսագիր, ճարտարապետ և Կոնսորտ թագուհի
Ազգություն արաբ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր օգոստոսի 23, 1951(1951-08-23)[1] (73 տարեկան)
Ծննդավայր Վաշինգտոն, Միացյալ Նահանգներ
Դինաստիա Հաշիմյաններ
Քաղաքացիություն  ԱՄՆ և  Հորդանան
Ի ծնե անուն Lisa Najeeb Halaby
Հայր Najeeb Halaby?
Մայր Doris Halaby?[2]
Ամուսին Հուսեյն I իբն Տալալ
Զավակներ Համզա իբն ալ-Հուսեյն, Հաշիմ իբն Հուսեյն, Իմաթ բինթ Հուսեյն և Ռայա բինթ ալ-Հուսեյն
 
Պարգևներ

Նուր ալ-Հուսեյն (արաբ․՝ نور الحسين‎‎, ի սկզբանե՝ Լիզա Նաջիբ Հալաբի, օգոստոսի 23, 1951(1951-08-23)[1], Վաշինգտոն, ԱՄՆ), արաբ պետական գործիչ, Հորդանանի թագավոր Հուսեյ իբն Թալալի վերջին կինն է[6]։ Հորդանանի թագավորի մահից հետո՝ 1999 թվականին դարձել է այրի։

Ամուսնանալով Հուսեյն իբն Թալալի հետ Լիզա Հաջիբ Հալաբը ստիպված է եղել հրաժարվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիությունից (ծնվել է Ամերիկայի մայրաքաղաք Վաշինգտոնում) և ընդունել իսլամ՝ ստանալով Նուր ալ-Հուսեյն անունը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզա Նաջիբ Հալաբին ծնվել է 1951 թվականի օգոստոսի 23-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նրա հայրը եղել է սիրիական ծագում ունեցող գործարար, իսկ մայրը եղել է շվեդուհի։ Լիզայի հայրը բացի արաբական ծագումից ունեցել է նաև անգլո-սաքսոնական արմատներ։ Նա երկար տարիներ ղեկավարել է պանամերիկյան ընկերությունը և անգամ զբաղեցրել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնը։

Նյու Յորքի վարժարանում սովորելուց հետո ավարտել է Փրինսթոնի համալսարանի ճարտարապետության և քաղաքաշինության ֆակուլտետը։

Համալսարանական կրթությունն ավարտելուց հետո Լիզան տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ նա աշխատել է մասնագիտացված քաղաքաշինական ընկերությունում։ Շուտով նա աշխատանքային գործունեություն է ծավալել Մեծ Բրիտանիայում և ապա Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում։ 1976 թվականին վերադարձել է Միացյալ Նահանգներ և աշխատել հոր ավիաընկերությունում։

1977 թվականից աշխատել է Հորդանանի ազգային ավիաընկերությունում։ Հենց աշխատանքային այս տարիներին էլ Լիզան հանդիպել է Հորդանանի թագավոր Հուսեյնին։ 1978 թվականին ամուսնացել է Հուսեյ իբն Թալալի հետ։ Ունեցել են չորս երեխաներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. Geni(բազմ․) — 2006.
  3. Queen Noor of JordanHarvard Foundation.
  4. Modtagere af danske dekorationerDanish Royal Family.
  5. The London Gazette (բրիտ․ անգլ.) — Iss. 51767. — P. 7104.
  6. «Հորդանանի թագուհին՝ Նուր ալ-Հուսեյնը». biography.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.