Դինա Քավար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դինա Քավար
 
Կրթություն՝ Միլս քոլեջ և Կոլումբիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 8, 1962(1962-12-08) (61 տարեկան)
Ծննդավայր Ամման, Հորդանան
Քաղաքացիություն  Հորդանան

Դինա Քավար (արաբ․՝ دينا قعوار‎‎, դեկտեմբերի 8, 1962(1962-12-08), Ամման, Հորդանան), հորդանանցի դիվանագետ։ ԱՄՆ-ում Հորդանանի արտակարգ և լիազոր դեսպան (հունիս, 2016)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քավարը ծնվել է 1962 թվականին Ամմանում։ Սովորել է ԱՄՆ-ում, բակալավրի աստիճան ստացել է Միլս քոլեջից, միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում՝ Կոլումբիայի համալսարանից, 1986 թվականին սովորել է Հարվարդի միջազգային հարաբերությունների կենտրոնում։ Ազատ տիրապետում է արաբերենի, անգլերենի, ֆրանսերենի[1]։

1985-1990 թվականներին եղել է արքայազն Հասան իբն Թալալի գրասենյակի ղեկավարն Ամմանում, 1991-2000 թվականներին տեղափոխվել է Bureau de S.A.R փարիզյան գրասենյակ։ 2001 թվականին Փարիզում դարձել է Bureau Privé de Sa Majesté le Roi Abdullah II տնօրենը, 2001-2013 թվականներին եղել է Ֆրասիայում Հորդանանի դեսպան[1]։

2014 թվականի օգոստոսին Քավարը նշանակվել է ՄԱԿ-ում Հորդանանի Հաշիմիտ Թագավորության մշտական ներկայացուցիչ՝ փոխարինելով արքայազն Զեիդ բին Ռաադին, որը նշանակվել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնում։ 2014-2015 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հորդանանի ոչ մշտական անդամակցության ընթացքում Քավարը ղեկավարել է Հորդանանի պատվիրակությունը՝ դառնալով առաջին արաբ կինը և առաջին արաբ քրիստոնյան, որը նախագահել է Խորհրդում[2][3]։ 2016 թվականի փետրվարին գլխավոր ասամբլեայի նախագահի կողմից Քավարը նշանակվել է որպես 2016 թվականի սեպտեմբերին կայանալիք փախստականների և միգրանտների խոշոր տեղաշարժի վերաբերյալ Գլխավոր ասամբլեայում հանդիպման համանախագահ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հորդանան :
    • Անկախության շքանշանակիր (2003)[4]
  • Սուրբ Աթոռ
    • Սուրբ Գևորգ Մեծի շքանշանակիր (2004)[4]
  • Պորտուգալիա
    • Դ. Աֆոնսո Էնրիկեսի պատվո մեդալ (2009)[4]
  • Ֆրանսիա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «New Permanent Representative of Jordan Presents Credentials»։ United Nations։ United Nations։ 2014-08-19։ Վերցված է 2016-05-11 
  2. «Arab woman presides for the first time the UN Security Council»։ Ocean Press։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-21-ին։ Վերցված է մայիսի 19, 2016 
  3. «بروفايل: دينا قعوار.. أول امرأة عربية ترأس مجلس الأمن»։ dotmsr։ dotmsr։ 2015-04-22։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-15-ին։ Վերցված է 2016-05-11 
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Kawar appointed envoy at UN»։ The Jordan Times։ The Jordan Times։ 2014-06-04։ Վերցված է 2016-05-11