Հորդանանի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հորդանանի համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Հիմնադրված էսեպտեմբերի 2, 1962
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1]
Երկիր Հորդանան
ՏեղագրությունԱմման
Կայքju.edu.jo(արաբ.)(անգլ.)
Հորդանանի համալսարան (Հորդանան)##
Հորդանանի համալսարան (Հորդանան)
Հորդանանի համալսարան, Հորդանան
 University of Jordan Վիքիպահեստում

Հորդանանի համալսարանը (արաբերեն` الجامعة الأردنية), հաճախ կրճատ UJ, պետական աջակցությամբ համալսարան է, որը գտնվում է Ամմանում, Հորդանանում։ Հիմնադրվել է 1962 թվականին, Հորդանանում բարձրագույն կրթության ամենամեծ և ամենահին հաստատությունն է։

Համալսարանն ունի ամենաբարձր ընդունելության չափանիշները երկրում և համարվում է Հորդանանի առաջատար համալսարանը, ինչպես նաև արաբական աշխարհում և Մերձավոր Արևելքում ամենահեղինակավորներից մեկը։ Այն գտնվում է Ամմանի համալսարանի շրջանի Ջուբահի տարածքում։ Ներկայումս համալսարանը աշխատում է շուրջ 1400 դասախոսական անձնակազմով և ունի ավելի քան 37,000 ընդունված ուսանող[2]։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հիմնադրվել է 1962 թվականին այդ ժամանակ արքայական հրամանագրով՝ Ամմանի հյուսիսում։ Համալսարանը շրջապատող տարածքը Ամմանի մետրոպոլիտեն շրջաններից մեկն է և կոչվում է Համալսարանական շրջան։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի համալսարանն շնորհում է բակալավրի և ասպիրանտի աստիճաններ 20 քոլեջներում (ֆակուլտետներում) և համալսարաններում։

Հորդանանի համալսարանական հիվանդանոց և բժշկական կենտրոն
Ճարտարագիտական կառույց Հորդանանի համալսարանում
Համալսարանի ընդունելության բաժին
Հորդանանի համալսարանի քարտեզ

Գիտական քոլեջները

  • Բժշկական ֆակուլտետ, հիմնադրվել է 1972 թվականին
  • Ստոմատոլոգիական ֆակուլտետ, հիմնադրվել է 1982 թվականին։ Ֆակուլտետի ծրագրերը, որոնք առաջարկվում են ֆակուլտետի կողմից ատամնաբուժական վիրաբուժության բակալավրի աստիճանն է, ի հավելումն բերանի և դիմածնոտային վիրաբուժության 4-ամյա օրդինատուրայի ծրագրի։
  • Դեղագիտության ֆակուլտետ, հիմնադրվել է 1980 թվականին։ 2010 թվականին 1585 բակալավրիատի ուսանողներ և 82 ասպիրանտներ և 50 ակադեմիական անձնակազմի անդամներ կային։
  • Բուժքույրության ֆակուլտետ, հիմնադրվել է 1972 թվականին։ Այն տրամադրում է բակալավրի և ասպիրանտի աստիճաններ՝ կլինիկական բուժքույրության, ընդհանուր առողջապահական բուժքույր, մոր և մանկան բուժքույր։
  • Վերականգնողական գիտությունների ֆակուլտետ։
  • Գիտությունների ֆակուլտետ, հիմնադրվել է 1965 թվականին ։ Ինչ վերաբերում է 2009-10 թվականներին ուսումնական տարվան՝ 3489 բակալավրիատի ուսանողներ, 413 ասպիրանտներ և 121 ակադեմիական անձնակազմի անդամներ կային։ Գիտությունների ֆակուլտետը ներառում է 5 բաժիններ․ մաթեմատիկա, ֆիզիկա և նյութագիտություն, երկրաբանություն, քիմիական և կենսաբանական գիտություն․ 2002 թվականին մաթեմատիկական բաժինը ավելացրեց արդիական գիտական ծրագիր, և 2004 թվականին կենսաբանական գիտության բաժինը ավելացրեց բժշկական վերլուծության մի նոր ծրագիր։
  • Գյուղատնտեսության ֆակուլտետը առաջարկում է բակալավրի և ասպիրանտի աստիճաններ՝ վեց ծրագրով․ Այգեգործություն և բուսաբանություն, հողային, ջրային և շրջակա միջավայրի կենդանիների արտադրություն, գյուղատնտեսություն և ագրոբիզնես, սնուցում և սննդի տեխնոլոգիա և բույսերի պաշտպանություն։
  • Ճարտարագիտության և տեխնոլոգիաների ֆակուլտետ, հիմնադրվել է 1975 թվականին։ Այն առաջարկում է բակալավրի և ասպիրանտի աստիճաններ՝ ճարտարապետական, քաղաքացիական, քիմիական, համակարգչային, արդյունաբերական, մեխանիկական և ճարտարագիտություն ուղղություններով։
  • Աբդուլլահ II թագավորի տեղեկատվական տեխնոլոգիայի դպրոց։

Արվեստի և հումանիտար գիտությունների քոլեջ

  • Օտար լեզուների ֆակուլտետ, հիմնադրվել է 2008 թվականին, բայց դրա շատ բաժիններ հիմնադրվել են դեռևս 1962 թվականին։ Այն իր քոլեջում ուներ 3500 ընդգրկված ուսանող (2017 թվականին), որից 92%-ը իգական սեռի ներկայացուցիչներ էին։ Օտար լեզուների ֆակուլտետում բացի արաբերենից դասավանդում էին 14 լեզու։
  • Արվեստի ֆակուլտետ, հիմնադրվել է 2008 թվականին, բայց բաժիններից շատերը թվագրվում են 1962 թվականի0ն, երբ հենց համալսարանն հիմնադրվել է։ Ֆակուլտետն ունի 7 բաժին։ Բոլոր բաժիններն առաջարկում են բակալավրի և մագիստրոսի աստիճան, մինչ գիտությունների դոկտորի աստիճանը շնորհվում է Պատմության, Աշխարհագրության, Հոգեբանության և Սոցիոլոգիայի բաժիններից։ Այժմ կան 106 ֆակուլտետի անդամներ և 2926 ներգրավված ուսանողներ (2010 թվականի գարնան դրությամբ)։
  • Հումանիտար և հասարագիտության ֆակուլտետ։
  • Շարիայի ֆակուլտետ (իսլամական ուսումնասիրություններ)։
  • Բիզնեսի ֆակուլտետ։
  • Իրավաբանության ֆակուլտետ։
  • Կրթական գիտությունների ֆակուլտետ։
  • Ֆիզիկական կրթության ֆակուլտետ։
  • Բարձրագույն կրթության ֆակուլտետ։
  • Արվեստի և դիզայնի ֆակուլտետ։

Կենտրոններն ու հաստատությունները

Հաստատություններ

  • Հնագիտության ինստիտուտ
  • Այլ լեզուներով խոսողներին արաբերեն սովորեցնելու միջազգային ինստիտուտ
  • Սոցիալական աշխատանքի ինստիտուտ
  • Գյուղատնտեսական ուսումնասիրությունների ուսուցման ընդլայնման և կրթության ինստիտուտ
  • Իսլամի ուսուցման ինստիտուտ ժամանակակից աշխարհում

Կենտրոններ

  • Ֆոտոնիկայի հետազոտությունների կենտրոն


  • Հորդանանի լեզվաբանական կենտրոնի ինստիտուտ

Ուղղված է արաբերենը որպես օտար լեզու առաջարկելուն։

'''Հորդանանի արաբական ակադեմիա'''

Աշխարհի 10 ակադեմիաներից մեկը, որը կառավարում է արաբերեն լեզուն ու գրականությունը։ Ակադեմիան համարվում է արաբերենի և արաբերեն գրականության ուղղվածության աշխարհի ամենահայտնիներից մեկը։ Ակադեմիայի հիմնական հրատարակությունը "Արաբերենի Հորդանանի ակադեմիայի ամսագիր" երկամյա ամսագիրն է, ինչպես նաև շատ բառարաններ և այլ հրատարակություններ։

  • Իսլամական մշակութային կենտրոն

Հիմնադրվել է 1982 թվականին, այն աջակցություն է տրամադրում իսլամական ուսումնասիրությունների վերաբերյալ հետազոտություններին, այն նաև կազմակերպում է կուրսեր և սեմինարներ իսլամի պատմության և գրականության գիտությունների համար[3]։

  • Փաստաթղթերի և ձեռագրերի կենտրոն

Հիմնադրվել է 1972 թվականին խթանելու ուսումնասիրելու արաբական և իսլամական ժառանգությունը և տրամադրել հետազոտություններ՝ օրիգինալ և հիմնական աղբյուրով։ Փաստաթղթերի և ձեռագրերի կենտրոնի գրադարանը աչքի է ընկնում իր 31000 ձեռագրերով։

  • Ջրի և շրջակա միջավայրի հետազոտության և ուսումնասիրության կենտրոն

Կենտրոնի հիմնադրման նպատակն է տրամադրել հետազոտություն ջրի կառավարման և շրջակա միջավայրի վերաբերյալ՝ տարածաշրջանային և միջազգային մակարդակով։

  • Հետազոտությունների և բարձրագույն կրթության դեկանատ։

Հորդանանի համալսարանը իր առաջին ավարտական ծրագիրը սկսել է 1968/69 թվականներին․, այն մագիստրոսական ծրագիր է՝ կրթական կառավարման և ուղեցույցների ուղղվածության, ֆակուլտետը համագործակցում է ․

1․ Հորդանանի մեդիա համալսարանի հետ, որը առաջարկում է մեկամյա գործնական մագիստրոսի աստիճան։

2․ Շաքարախտի, էնդոկրինոլոգիայի և գենետիկայի Ազգային կենտրոն, որն առաջարկում է մագիստրոսի աստիճան և բարձրագույն դիպլոմ

Կենտրոնը հիմնադրվել է 1998 թվականին՝ նպատակ ունենալով իրականացնել քաղաքական և տնտեսական ուսումնասիրությունները ազգային և տարածաշրջանային մակարդակով։ Կենտրոնը նաև կատարում է բարձր մակարդակը ճշտության հարցումներ։ Կենտրոնը պարբերաբար ուսումնասիրություններ է կատարում նաև Aljazeera-ի համար։

Համալսարանական հիվանդանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանական հիվանդանոցը հիմնադրվել է 1973 թվականին։ Համալսարանը ընդհանրություններ ունի նաև Հուսեյն թագավորի քաղցկեղի կենտրոնի հետ, որը ԱՄՆ-ից դուրս առաջին քաղցկեղի կենտրոնն էր՝ հավատարմագրված Համատեղ միջազգային հանձնաժողովի հիվանդությունների հատուկ վկայագրով (ՀՀՎ) - (Նոյեմբեր 2007)։

Գիտական հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հավաքածուներ

Համալսարանի հետազոտական հաստատությունները ներառում են պատմական փաստաթղթերի և ձեռագրերի հավաքածուներ, ինչպես նաև հանածոների մնացորդներ, որոնք գիտական համայնքի համար համարվում են արժեքավոր նշանակություն, «հետազոտողների համար ապահովելու առաջնային և երկրորդական աղբյուրներ», որոնց թվում են Արամբուրգյան պտերոսավարի աշխարհի միակ հայտնաբերված հանածո ոսկորները։

Հորդանանի համալսարանի մամուլը

Համաձայն Nature ամսագրի, Հորդանանն Արաբական աշխարհում մեկ միլլիոն մարդու կտրվածքով ունի ամենաբարձր թվով հետազոտությւնները և 30-րդն է ամբողջ աշխարհում։ Գիտական հետազոտությունների խթանման նպատակով Հորդանանի Բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարությունը համագործակցություն է հաստատել Հորդանանի դեկանատի ակադեմիական հետազոտությունների ֆակուլտետի հետ վաղ1990-ական թվականին՝ հրապարակելու միջազգայնորեն վերանայված գիտական ամսագրեր կիրառական և սոցիալական, ինչպես նաև բժշկական և դեղագործական գիտությունների ամենաբարձր չափանիշներով։ Այդ ամսագրերն են․

Արամբուրգյան պտերոսավարի աշխարհի միակ հայտնաբերված հանածո ոսկորները պահվում են Հորդանանի համալսարանում
Ջոն Աբիզեյդ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության նախկին հրամանատար, Հորդանանի համալսարանի շրջանավարտ
  • Հորդանանի բիզնես կառավարման ամսագիր
Ջեֆրի Ֆելթման, ԱՄՆ պետքարտուղարի` Մերձավոր Արևելքի հարցերով օգնական
  • Հորդանանի հասարակագիտության ամսագիր
Վադահ Խանֆար, Al Jazeera Media Network- ի նախկին գլխավոր տնօրեն
  • Հորդանանի պատմության և հնագիտության ամսագիր
  • Հորդանանի գյուղատնտեսական գիտությունների ամսագիր

Հորդանանի մամուլի համալսարանը թողարկում է միջազգայնորեն ճանաչված Dirast ամսագրի շարքը և արաբերեն գրականության, արաբերենի և Միջին արևելքի գրականության, տարածաշրջանային մշակույթի և այլ տարբեր ամսագրեր․

  • Aqlam Jadidah, հիմնականում արաբական գրականության համար ամսագիր
  • Մշակութային ամսագիր, եռամսյակային տպագրվող ամսագիր արաբերենով, որը հիմնադրվել է 1983թվականին։
  • Dirasat ամսագրերի շարք
  • Գյուղատնտեսական գիտություններ (ISSN 1026-3764)
  • Հումանիտար և սոցոլոգիական գիտություններ (ISSN 1026-3721)[4]
  • Վարչական գիտություններ (ISSN 1026-373X)[5]
  • Կրթական գիտություններ ISSN 1026-3713
  • Ինժեներական գիտություններ (ISSN 1026-3764)[6]
  • Շարիաթ և իրավագիտություն (ISSN 1026-3764)[6]
  • Մաքուր գիտություններ (ISSN 1560-456X)[7]

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Թայմս Հայեր Էդուքեյշն համալսարանը ներառեց 801-1000 գլոբալ խմբի և 201-250-րդ տեղում ԲՐԻԿՍ-ի և զարգացող տնտեսությունների համար։ Նույն տարում Quacquarelli Symonds-ը համալսարանը բարձրացրեց աշխարհի 551-600 խմբերի շարքին, 9-րդը արաբական աշծարհում և 301-500-րդը ավրտական գլոբալ աշխատատեղերի մասով։

Միջազգային կապեր և համաձայնագրեր

Երկկողմ համաձայնագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի համալսարանը ունի հարյուրավոր համաձայնագրեր՝ հիմնականում ուսանողների փորձի փոխանակման ծրագրերի, որոնցից 16 համաձայնագրերը ԱՄՆ համալսարանների հետ են, ինչպիսիք են Vanderbilt համալսարանը և Մյուրեյի պետական համալսարանը։

Կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի ուսանողների միության համալսարանը համալսարանի ուսանողական մարմինն է։ Ուսանողական խորհուրդը, պաշտոնապես կոչվում է "Ուսանողական միություն" կազմված է 80 անդամից, ընտրվում է տարեկան կտրվածքով։ Այն հանդիսանում է կապ ուսանողների և համալսարանի վարչակազմի միջև` ուսանողների առջև ծառացած հիմնական հարցերի վերաբերյալ։ Այն նաև հրապարակում է ուսանողի ամսական Sawt al-Talaba (ուսանողների ձայնը)։ Ուսանողի միության ղեկավարող կանոնակարգերը ենթակա են բազմաթիվ և խոշոր փոփոխությունների իր հայեցակարգերին համաձայն։ Այս կանոնակարգերի վերջին տարբերակը գրվել է և ուսանողների կոմիտեի(Hamdoon Khateeb, Malek Khalaileh, Khaled Gabba, Yasmeen AbuTaleb, Issam Khoury) և ֆակուլտետի անդամների (Dr. Ali Mahafzah, Dr. Ali Badran, Dr. Ali Sawwa) կողմից և ուժի մեջ մտավ 2008 թվականին։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի համալսարանի ուսանողները ձեռք են բերել տարբեր պաշտոններ տարբեր երկրների տարբեր բնագավառներում , այդ թվում կառավարություն, գիտություն, բիզնես, գրականություն և ռազմական։ Որոշ հայտնի ուսանողներն են՝

  • Ռամի Համդալլահ, Պաղեստինի վարչապետ
  • Մահա Ալի, Հորդանանի արդյունաբերության, առևտրի և մատակարարման ներկայիս նախարար
  • Ջոն Աբիզեյդ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության նախկին հրամանատար
  • Ջեֆրի Ֆելթման, ԱՄՆ պետքարտուղարի` Մերձավոր Արևելքի հարցերով օգնական
  • Վադահ Խանֆար, Al Jazeera Media Network- ի նախկին գլխավոր տնօրեն
  • Հոշյար Զեբարի, Իրաքի արտաքին գործերի նախարար
  • Եյդ Դահիյաթ, Միջազգային ամբիոն, Հարվարդի իրավագիտության դպրոցի ասոցիացիայի Քուրեյշ համալսարան
  • Զուբի Մ․Ֆ․ Ալ-Զուբի, Միացյան թագավորության բարձրագույն կրթության ակադեմիայի գիտաշխատող
  • Էհաբ Ալ Շիհաբի, Al Jazeera Media Network- ի միջազգային գործողությունների գործադիր տնօրեն
  • Յուսուֆ Ալ-Աբեդ, քիմիկ, Ֆեյնշտեյնի բժշկական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր

Հորդանանի համալսարանի քարտեզ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի համալսարան, Աքաբա

Հորդանանի համալսարանների ցանկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  2. "Archived copy" (PDF). Archived from the original (PDF) on 2011-03-13. Retrieved 2010-12-09.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. «STUDIES: HUMAN AND SOCIAL SCIENCES». Journals.ju.edu.jo. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. «STUDIES: ADMINISTRATIVE SCIENCES». Journals.ju.edu.jo. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. 6,0 6,1 «STUDIES: ENGINEERING SCIENCES». Journals.ju.edu.jo. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. «STUDIES: PURE SCIENCES». Journals.ju.edu.jo. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]