Մահա Ալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահա Ալի
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Հորդանանի համալսարան և Գերմանա-հորդանանյան համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 17, 1973(1973-05-17) (50 տարեկան)
Ծննդավայր Ամման, Հորդանան
Քաղաքացիություն  Հորդանան

Մահա Ալի (արաբերեն՝ مها علي, մայիսի 17, 1973(1973-05-17), Ամման, Հորդանան), հորդանանցի քաղաքական գործիչ, արդյունաբերական ճարտարագետ։ Եղել է Հորդանանի թագավորության արդյունաբերության, առևտրի և մատակարարման նախարար (մարտի 2, 2015 - հունիսի 1, 2016)՝ պաշտոնը ստանձնելով 2015 թվականի մարտի 2-ին Աբդուլլահ Էնսուրի կառավարությունում կադրային փոփոխություններից հետո[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահա Ալին ծնվել է 1973 թվականին Ամմանում[2]՝ հորդանանցի բժիշկ և Հորդանանի զինված ուժերի թոշակառու գեներալի ընտանիքում։ Տիրապետում է արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուների։ Ավարտել է Հորդանանի համալսարանի արդյունաբերական ճարտարագիտության ֆակուլտետը, ունի Շվեյցարիայի Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրային քաղաքականության դիպլոմ, մագիստրոսի կոչում ստացել է Գերմանա-հորդանանյան համալսարանից[2]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական գործունեությունը սկսել է 1998 թվականից։ 1998 թվականի օգոստոսից մինչև 2001 թվականի փետրվար Առևտրի համաշխարհային կազմակերպությունում եղել է հետազոտող, այնուհետև՝ մինչև 2002 թվականի ապրիլ նշանակվել է Արտաքին առևտրի քաղաքականության վարչության առևտրի ծառայությունների բաժնի պետ, 2002-2003 թվականներին՝ Միավորված ազգերի կազմակերպության Հորդանանի մշտական առաքելության տնտեսական խորհրդատուի տեղակալ, 2003 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվական զբաղեցրել է արտաքին առևտրի քաղաքականության վարչության պետի պաշտոնը, այնուհետև նշանակվել նախարարության գլխավոր քարտուղարի (նախարարի տեղակալ) պաշտոնում[2]։

Գլխավոր քարտուղարի պաշտոնում գործունեության ընթացքում բանակցություններ է վարել Հորդանանի ԱՀԿ-ին անդամակցելու հարցում, եղել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Հորդանանի պատվիրակության ղեկավարը[3]։ Ալին 2012 թվականին կարևոր դեր է խաղացել Հորդանանի առևտրային գործընկերների հետ համատեղ հանձնաժողովների հանդիպումների ժամանակ։ Նա լրացուցիչ աշխատանքներ է տարել ԱՄՆ-ի, Սինգապուրի, Կանադայի և Թուրքիայի հետ Հորդանանի ազատ առևտրի համաձայնագրերի վերաբերյալ[2]։

Ալին վերահսկում է Հորդանան-Չինաստան առևտրային բանակցությունները 2015 թվականին

Նախքան նախարարի պաշտոնում նշանակվելը[4], Ալին մի շարք կառավարական կառույցների, այդ թվում, Հորդանանի Ձեռնարկությունների զարգացման կորպորացիայի, Հորդանանի ներդրումային խորհրդի, Հորդանանի զարգացման գոտիների ընկերության խորհրդի անդամ է եղել։

2015 թվականի մարտի 2-ին նշանակվել է Հորդանանի արդյունաբերության, առևտրի և մատակարարման նախարար[1]։

Կրթական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային ծառայությունից դուրս գալուց հետո Ալին Գերմանա-հորդանանյան համալսարանի կառավարման և լոգիստիկայի ֆակուլտետի արդյունաբերական պրոֆեսոր է։ Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են միջազգային առևտուրը և միջազգային բիզնեսը[5]։

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Forbes-ի կողմից ճանաչվել է Կառավարությունում 8-րդ ամենահզոր արաբ կինը[4] և Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի կողմից պարգևատրվել է մի շարք թագավորական մեդալներով քաղաքացիական ծառայության արդյունավետ գործունեության համար, այդ թվում՝ Անկախության 3-րդ դասի շքանշան[2]։

2016 թվականին արժանացել է Կանադայի գլխավոր կառավարչի մրցանակին՝ Հորդանանի և Կանադայի միջև առևտրի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Cabinet reshuffle sees five ministers in, four out». Jordan Times. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Resume - Maha Ali» (PDF). MIT Jordan. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  3. «Minister Maha Abdelraheem Saber Ali, Guide to Political Life in Jordan , Abdullah Ensour government "first Cabinet reshuffle"». Jordan Politics. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  4. 4,0 4,1 Team, Forbes. «Maha Abdul Rahim Ali - | Forbes Middle East». Forbes Middle East. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  5. 5,0 5,1 «Maha Ali | German Jordanian University». www.gju.edu.jo (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]