Jump to content

Սիդ Չարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիդ Չարիս
անգլ.՝ Cyd Charisse
Ծնվել էմարտի 8, 1922(1922-03-08)[1]
ԾննդավայրԱմարիլլո, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էհունիսի 16, 2008(2008-06-16)[2][3][4][…] (86 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանHillside Memorial Park
ԿրթությունHollywood Professional School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, բալետի պարող, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, պարուհի, արվեստի կոլեկցիոներ և երաժիշտ
ԸնտրանիThe Band Wagon? և Singin' in the Rain?
Ամուսին(ներ)Տոնի Մարտին
Պարգևներ և մրցանակներ

Սիդ Չարիս (անգլ.՝ Cyd Charisse, իրական անունը՝ Տուլա Էլիս Ֆինկլի, մարտի 8, 1922(1922-03-08)[1], Ամարիլլո, Տեխաս, ԱՄՆ - հունիսի 16, 2008(2008-06-16)[2][3][4][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան թատրոնի և կինոյի դերասանուհի, բալետի պարուհի։ Պարել է «Մոնտե Կառլոյի ռուսական բալետ» պարային խմբում, 1940-ական թվականներից աշխատել է կինոյում ` հիմնականում նկարահանվելով մյուզիքլի ժանրում։ Նրա խաղընկերներից էին Ֆրեդ Աստերը, Ջին Քելլին, Դեն Դեյլին և այլք։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդ Չարիսը ծնվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգում գտնվող Ամարիլլո քաղաքում։ Վեց տարեկանից սկսել է զբաղվել պարով, իսկ 12 տարեկանից սովորել է Լոս Անջելեսի պարային դպրոցներից մեկում։ Նրա պարուսույցներից էին Ադոլֆ Բոլմը և Բրոնիսլավա Նիժինսկայան։ «Մոնտե Կառլոյի ռուսական բալետ» պարային խմբում ավանդույթի համաձայն հանդես է եկել ռուսական կեղծանուններով, սկզբում ` Ֆելիա Սիդորովա, իսկ հետո` Մարիա Իստոմինա։

1943 թվականից սկսել է նկարահանվել կինոյում։ Նրա առաջին դերերից էր Գալինա Ուլանովայի դերը՝ «Առաքելություն դեպի Մոսկվա» ֆիլմում։ Սակայն նրան հանրաճանաչ դարձրեց «Անձրևի տակ երգողները» (1952 թ.) ֆիլմը, որտեղ նրա խաղընկերն էր Ջին Քելլին։ 1957 թվականին նկարահանվել է Ռուբեն Մամուլյանի «Մետաքսե գուլպաներ» ֆիլմում ` կերտելով Նինա Յուշչենկոյի կերպարը։ Այդ դերի համար Սիդ Չարիսը ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։

1952 թվականին Սիդ Չարիսի ոտքերը ապահովագրվել են հինգ միլիոն դոլարով։ Գինեսի ռեկորդների գրքի համաձայն, դա այն տարիների ապահովագրական ամենաբարձր գումարն էր։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Սիդ Չարիսը ամուսնացել է Լոս-Անջելեսում գտնվող պարային ստուդիայի սեփականատեր Նիկո Չարիսի հետ։ Նրանք ունեցել են մեկ որդի։ 1947 թվականին ամուսնալուծվել է, սակայն շարունակել է կրել ամուսնու ազգանունը։

1948 թվականին կրկին ամուսնացել է, այս անգամ հոլիվուդյան երգիչ և դերասան Տոնի Մարտինի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են մեկ երեխա։

Սիդ Չարիսը մահացել է 2008 թվականի հունիսի 17-ին Լոս Անջելեսում` սրտի անբավարարությունից։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1941Աղջիկը` կանչովEscort Girlպարուհի
1943Ինչ-որ բան կա` ճչալու համարSomething to Shout AboutԼիլի
1943Առաքելություն դեպի ՄոսկվաMission to MoscowԳալինա Ուլանովա
1945Զիգֆիլդի անմտությունըZiegfeld Folliesբալետի պարուհի
1946Հարվիի աղջիկներըThe Harvey GirlsԴեբորա Էնդրյուս
1946Երեք իմաստուն հիմարներThree Wise FoolsՌենա
1946Քանի դեռ ամպերը լողում ենTill the Clouds Roll Byպարուհի
1947ՖիեստաFiestaԿոնչիտա
1947Անավարտ պարThe Unfinished DanceԱրիանա Բուշե
1948Քեզ հետ` կղզու վրաOn an Island with YouԻվոն Տորո
1948Համբուրվող ավազակըThe Kissing Banditպարուհի
1948Երգը սրտումWords and MusicՄարգո Գրանտ
1949ԼարվածությունTensionՄերի
1949Իսթ-Սայդ, Վեսթ-ՍայդEast Side, West SideՌոզա Սենտա
1951Ուրացող ՄարկըMark of the RenegadeՄանուելա դե Վասկես
1952Վայրի հյուսիսThe Wild Northհնդկացի աղջիկ
1952Անձրևի տակ երգողներըSingin' in the Rainպարուհի
1953ՍոմբրերոSombreroԼոլա դե Տորանո
1953Թատերական բեռնասայլThe Band WagonԳաբրիելա Ժերար
1954ԲրիգադունBrigadoonՖիոնա Քեմփբել
1954Իմ սրտի խորքումDeep in My Heart-
1955Միշտ լավ եղանակIt's Always Fair WeatherՋեքի Լեյթոն
1956Դիմավորիր ինձ Լաս-ՎեգասումMeet Me in Las VegasՄարիա
1957Մետաքսե գուլպաներSilk StockingsՆինա Յուշչենկո
1958Աստվածների վերջալույսըTwilight for the GodsՇառլոտ Քինգ
1958Աղջիկը երեկույթիցParty GirlՎիկի Գեյ
1961Հինգ ոսկյա ժամացույցFive Golden Hoursբարոնուհի Սանդրա
1961Մեկ, երկու, երեք, չորս կամ սև գուլպաներ1-2-3-4 ou Les collants noirsայրի
1962Երկու շաբաթ ուրիշ քաղաքումTwo Weeks in Another TownՇառլոտա
1962Ինչ-որ բան պետք է պատահիSomething's Got to GiveԲյանկա Արդեն
1965Սպանություն ԻտալիայումIl segreto del vestito rossoՇելլի Նորթ
1966Գաղտնի եկվորներըThe SilencersՍարիտա
1967Մարոկո 7Maroc 7Լուիզա Հենդերսոն
1969Բժշկական կենտրոնMedical CenterՎալերիա
1976Վոն Տոն Տոն. Շունը, որը փրկեց ՀոլիվուդըWon Ton Ton: The Dog Who Saved Hollywood-
1977Սիրո մակույկըThe Love BoatԵվա Միլս
1978Ատլանտիդայի առաջնորդներըWarlords of AtlantisԱտսիլ
1984Նա գրել է սպանությունMurder, She WroteՄիրնա Մոնտկլեր ԼեՌոյ
1988ԼողազգեստSwimsuitմիսիս Էլիսոն
1993ՖրեյզերFrasierՊոլի
1994Բերկի արդարադատությունըBurke's LawԱմանդա Ռիչարդսոն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդ Չարիս» հոդվածին։