Սթիվեն Մորին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սթիվեն Մորին
Ծնվել էփետրվարի 19, 1951(1951-02-19)
ԾննդավայրՓրովիդենս, ԱՄՆ
Մահացել էմարտի 13, 1985(1985-03-13) (34 տարեկան)
Մահվան վայրHuntsville Unit in Texas, Ուոկեր շրջան, Տեխաս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունսերիական մարդասպան

Սթիվեն Պիտեր Մորին (անգլ.՝ Stephen Peter Morin, փետրվարի 19, 1951(1951-02-19), Փրովիդենս, ԱՄՆ - մարտի 13, 1985(1985-03-13), Huntsville Unit in Texas, Ուոկեր շրջան, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի սերիական մարդասպան, որը գործել է 1970-ական թվականներին և 1980-ականների սկզբին[1]։ Նրա զոհերը դարձել են երիտասարդ աղջիկները և կանայք։ Քանի որ Մորինը վարել է թափառական ապրելակերպ և անընդհատ տեղափոխվել է երկրով մեկ, նրա զոհերի ճշգրիտ թիվն անհայտ է։ 1980-ական թվականների սկզբին մոլագարը հայտնվել է ԱՄՆ տարածքում ՀԴԲ-ի կողմից ամենահետախուզվող հանցագործների առաջին տասնյակում։

Դատարանը Մորինին ճանաչել է մեղսունակ և դատապարտել է մահապատժի մահացու ներարկմամբ։ 1985 թվականին ենթարկվել է մահապատժի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորինի վաղ տարիների մասին շատ քիչ բան է հայտնի։ Հայտնի է, որ նա ծնվել է 1951 թվականի փետրվարի 19-ին Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում։ Մեծացել է սոցիալապես անապահով պայմաններում[2]։ Վաղ տարիքում թողել է դպրոցը։ Դեռ պատանեկության տարիներին Սթիվենը սկսել է հետաքրքրվել թմրամիջոցներով և դարձել հանցավոր ենթամշակույթի հոգևոր և նյութական արժեքների աջակից, որի հետևանքով սկսել է վարել հանցավոր ապրելակերպ։

1960-ականների կեսերին ձերբակալվել է մեքենայի գողության համար Ֆլորիդայում։ Նա դատապարտվել է և որոշ ժամանակ անցկացրել անչափահաս հանցագործների համար նախատեսված հիմնարկում։ 1968 թվականին ազատվելով[3]` նա լքել է Ֆլորիդա նահանգը և սկսել է վարել թափառաշրջիկ կյանք։ 1970-ական թվականների մեծ մասը Մորինը անց է կացրել Հյուսիսային Կալիֆորնիայում, Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածքում, անընդհատ փոխելով իր բնակության վայրը, օգտագործել է մի շարք կեղծանուններ՝ տարբեր հանցագործություններ կատարելու համար։ Որոշ ժամանակ նա բնակվել է Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ աշխատել է որպես ավտոմեխանիկ և շինարար[4]։

Քրեական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականներից սկսած՝ Սթիվեն Մորինը դարձել է ծանր թմրամոլ և վարել թափառական կյանք։ 1976 թվականին Սան Ֆրանցիսկո քաղաքում Մորինը հարձակվել է 14-ամյա մի աղջկա վրա, առևանգել և բռնաբարել նրան։ Հանցագործություն կատարելուց հետո նա դաշնային հետախուզման մեջ է հայտվել։ Լինելով հետախուզման մեջ՝ Մորինը կատարել է երիտասարդ կանանց և աղջիկների մի շարք սպանություններ տարբեր նահանգներում։ Այսպիսով, 1980 թվականին հունվարին նա առևանգել է 19-ամյա Սյուզան Բիլոտին Լաս Վեգաս քաղաքում։ Նրա դին գտել են ընդամենը չորս ամիս անց Յուտա նահանգում։

1980 թվականի հունիսին կատարել է 20-ամյա Չերիլ Էն Դանիելի առևանգումը, որի դիակը հայտնաբերվել է կրկին Յուտայում 6 ամիս անց։ Երկու կանայք էլ եղել են գնդակահարված։ Չերիլ Էն Դանիելի մարմնի մոտ հայտնաբերվել է Մորինի անունով գրանցված կրեդիտ քարտ, որի արդյունքում սպանությունը կապվել է Սթիվենի անվան հետ։ 1981 թվականի վերջին հանցագործը ժամանել է Կոլորադո, որտեղ 1981 թվականի աշնանը նա կատարել է 23-ամյա Շեյլա Ուոլենի սպանությունը Դենվեր քաղաքում[5]։ Ուոլենի սպանությունից հետո Մորինը տեղափոխվել է Տեխաս, որտեղ շուտով հարձակվել է 21-ամյա Ջեն Բրյուսի վրա Սան Անտոնիո քաղաքում, որին դեկտեմբերի 2-ին գտել են խեղդամահ արված։

1981 թվականի դեկտեմբերի 11-ին մարդասպանը կատարել է ևս մեկ սպանություն՝ կրակելով 21-ամյա Քերի Սքոթի վրա՝ փորձելով գողանալ նրա մեքենան, որից հետո առևանգել է 14-ամյա մի աղջկա և վերջինիս պատանդ պահելով՝ հեռացել է Սան Անտոնիոյից ու տեղափոխվել Օստին քաղաք[6][7]։

Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերի Սքոթի սպանությունից հետո Սան Անտոնիո քաղաքի հյուրանոցը, որտեղ ապրում էր Սթիվենը, շրջապատվել և հետախուզվել է, որի ժամանակ ձերբակալվել է Սթիվեն Մորինի հանցակից 32-ամյա Սառա Քլարկը և ազատ է արձակվել 23-ամյա Պամելա Ջեքսոնը, որին 1981 թվականի նոյեմբերի 30-ին առևանգել էր սերիական մարդասպանը։ Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են նաև մի քանի կեղծ անձնագրեր, կրեդիտ քարտեր և սոցիալական ապահովության քարտեր, որոնցով Մորինի անվան հետ է կապվել ԱՄՆ 12 նահանգներում առնվազն 20 սպանություններ։

Սթիվեն Մորինը ձերբակալվել է դեկտեմբերի 12-ի կեսօրին Օստինի ավտոբուսային կայարանում, նա պլանավորել էր նստել Ֆորտ-Ուերտ քաղաք տանող ավտոբուս` հանդիպելու հանրահայտ հեռուստատեսային ավետարանից և քարոզիչ Քենեթ Կոուպելենդի հետ։ Ձերբակալման պահին նա ոչ մի դիմադրություն ցույց չի տվել։ Հայտնվելով Օստինում՝ Մաուրենը ազատել է 14-րդ պատանդ բուժքույր Մարգարեթ Մեյֆիլդ Պելմին՝ նրան չվնասելով, քանի-որ 10-ժամյա ուղևորության ժամանակ, աղջիկը նրա համար կարդացել է Կոուպելենդի գրառումները։ Մորինը հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ և պահպանել անմեղության կանխավարկածի սկզբունքը[8][9]։

Դատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Մորին մեղադրվել է Քերրի Սքոթի և Ջեն Բրյուսի սպանության մեջ։ Քանի որ այդ սպանություններին Սթիվենի մասնակցության շատ ապացույցներ են եղել, նա իրեն մեղավոր է ճանաչել[10] և դատապարտվել մահապատժի 1984 թվականի փետրվարին, որից հետո նրան արտահանձնել են Կոլորադո, որտեղ նա կանգնել է դատարանի առջև՝ Շեյլա Ուոլենին սպանելու մեղադրանքով, ինչի համար նա կրկին մահապատժի է դատապարտվել։ Այնուհետև նրան պետք է արտահանձներ Յուտա՝ այլ սպանությունների մեղադրանքով դատաքննության։ Ընդհանուր առմամբ, Ստեֆան Մորինը հարցաքննվել է Յուտայի, Կոլորադոյի, Նևադայի, Վաշինգտոնի, Այդահոյի, Ինդիանայի, Միսուրիի, Փենսիլվանիայի, Տեխասի և Կալիֆոռնիայի նահանգներում կատարված ավելի քան 20 սպանությունների մեջ ներգրավված լինելու համար[11]։ Միայն Նևադա նահանգի տարածքում Սթիվեն Մորենին հարցաքննել են 8 սպանություններին մասնակցելու համար[12][13]։

Բանտարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտարկվելուց հետո Մորինը որդեգրել է քրիստոնեության արժեքների և պոստուլատների համակարգը՝ դառնալով այս կրոնի հետևորդ և քարոզիչ Քենեթ Կոուպելենդի քրիստոնեական առաքելության հետևորդ, որի անդամների հետ նա սկսել է համագործակցել։ Նրա մահապատիժը նշանակվել է 1985 թվականի մարտին։ Դրանից կարճ ժամանակ առաջ դատապարտյալը հայտարարել է, որ չի ցանկանում դիմել նոր դատաքննության և հետաձգել մահապատժի կատարման ժամկետը[14], և, արդյունքում բախվել է իր փաստաբան Դևիդ Գոլդշտեյնի հետ, որը դատաբժշկական փորձաքննության միջնորդություն էր ներկայացրել՝ իր պաշտպանյալի մոտ մտավոր հետամնացության խնդիրներ հայտնաբերելու համար, սակայն մերժվել է[15]։

Մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Մորենը մահապատժի է ենթարկվել 1985 թվականի մարտի 13-ի կեսօրին, Տեխասի Հանթսվիլ քաղաքի «Huntsville Unit» բանտում՝ մահաբեր ներարկումով, զոհի հարազատների ներկայությամբ։ Կատարման օրը Մորենը պատվիրել է իր վերջին ընթրիքը, որում ներառված էին սթեյք, կարտոֆիլ, կարագ, կանաչ ոլոռի աղցան, բանանի պուդինգ և սուրճ[16]։ Մահապատժի վկաներին ուղղված վերջին խոսքում Սթիվեն Մորինը խոսել է հետևյալի մասին. «Հա՛յր, ների՛ր այս մարդկանց, որովհետև նրանք չգիտեն, թե ինչ են անում։ Ների՛ր նրանց, ինչպես ներեցիր ինձ, ես ևս ներել եմ նրանց։ Տե՛ր Հիսուս, ես տալիս եմ քեզ իմ հոգին» (անգլ.՝ «Father forgive these people for they know not what they do. Forgive them as you have forgiven me and I have forgiven them. Lord Jesus, I commit my soul to you»): Մահապատժից առաջ Մորենը շատ դրական տրամադրություն է ունեցել։ Թմրամիջոցների երկարատև օգտագործման պատճառով Սթիվեն Մորինի մոտ տեղի է ունեցել երակների և արյան անոթների կծկում, ինչի արդյունքում բժիշկները ավելի քան 45 րոպե փորձել են գտնել ներարկելու համար հարմար երակ, ինչը պատմության մեջ նախադեպ չի ունեցել[17][18][19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jury being picked for trial of suspected serial killer»։ The Deseret News։ Associated Press։ July 11, 1984։ Վերցված է ապրիլի 3, 2014 
  2. «Stephen Peter Morin, a Christian convert three times condemned...»։ UPI (անգլերեն)։ Վերցված է 2017-01-28 
  3. «Offender search. S.P.Morin»։ Արխիվացված է օրիգինալից 2006-06-28-ին։ Վերցված է 2020-05-04 
  4. «Suspect indefined in local murder cases. June 18, 1981» 
  5. «Jury being picked for trial of suspected serial slayer» 
  6. «UPI ARCHIVES DEC. 12, 1981 Stephan Peter Morin, a transient wanted in at least...» 
  7. «Defendant’s guilty plea shocks courtroom. April 7, 1982» 
  8. «Stephan Peter Morin, a transient wanted in at least 20 killings and kidnappings stetching from California to Texas. December 12, 1981» 
  9. «MARCH 13, 1985 Stephen Peter Morin, a Christian convert three times condemned...» 
  10. «Man’s murder confession stuns courtroom in Texas. April 7, 1982» 
  11. «Jury being picked for trial of suspected serial slayer. July 11, 1984» 
  12. «Defendant’s guilty plea shocks courtroom. April 7, 1982» 
  13. «Suspect indefined in local murder cases. June 18, 1981» 
  14. «‘Born-again’ killer awaits lethal needle. March 11, 1985» 
  15. «MARCH 13, 1985 Stephen Peter Morin, a Christian convert three times condemned...» 
  16. «Final Meal Requests * The final meal requested may not reflect the actual final meal served.»։ Արխիվացված է օրիգինալից 2003-12-02-ին։ Վերցված է 2020-05-04 
  17. «MARCH 13, 1985 Stephen Peter Morin, a Christian convert three times condemned...» 
  18. «Thrice-condemned killer quietly accepts death injection, Marc 14, 1985» 
  19. «MURDERER OF THREE WOMEN IS EXECUTED IN TEXAS AP March 14, 1985» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Offender Information from the Texas Department of Criminal Justice