Սթիվեն Արթուր Կուկ
Սթիվեն Արթուր Կուկ (անգլ.՝ Stephen Arthur Cook, դեկտեմբերի 14, 1939, Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ), հաշվողական համակարգերի տեսության բնագավառի ամերիկացի գիտնական։ Հայտնի է հաշվարկային բարդության տեսության վերաբերյալ իր աշխատանքով, Թյուրինգի մրցանակի դափնեկիր է։
Իր «The Complexity of Theorem Proving Procedures»[7] աշխատանքում Կուկն ապացուցել է, որ բուլյան բանաձևերի իրագործելիության խնդիրը NP-ամբողջական խնդիր է։ Դրանով նա բարձրացրել է հաշվողական համակարգերի տեսության բարդագույն հարցերից մեկը P և NP բարդության դասերի հավասարության վերաբերյալ, որի պատասխանը մինչ այժմ չկա։
Կանադայի թագավորական ընկերության (1984), ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1985)[8], Լոնդոնի թագավորական ընկերության (1998)[9] անդամ է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1961 թվականին Միչիգանի համալսարանում Կուկն ստացել է բակալավրի աստիճան։ Մեկ տարի անց Հարվարդում ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան, իսկ 1966 թվականին՝ փիլիսոփայության դոկտորի կոչում։ Մինչև 1970 թվականը աշխատել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում որպես մաթեմատիկայի պրոֆեսորի օգնական (անգլ.՝ assistant professor), որտեղ այդպես էլ չի ստացել մշտական աշխատողի կարգավիճակ։ 1985 թվականին Թյուրինգի մրցանակակիր Ռիչարդ Կարպը այդ մասին ասել է.
Այն, որ մենք չկարողացանք համոզել մաթեմատիկայի ֆակուլտետին տալ նրան այդ աստիճանը, մշտապես կմնա մեր մեղքը։
Բնօրինակ տեքստ (անգլ.)It is to our everlasting shame that we were unable to persuade the math department to give him tenure.
1975 թվականին Սթիվեն Կուկը արժանացել է պրոֆեսորի պատվավոր կոչման Տորոնտոյի համալսարանի կողմից։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1982 – Թյուրինգի մրցանակ հաշվարկների բարդությունը հասկանալու մեջ նրա կատարած նշանակալի առաջընթացի համար։ Նրա աշխատանքը հիմք է հանդիսացել NP-ամբողջականության տեսության համար։ Այս դասի հատկությունների և սահմանների ուսումնասիրությունը դարձել է համակարգչային համակարգերի տեսության կարևորագույն ոլորտներից մեկը վերջին տասը տարիների ընթացքում[10](անգլ.)
- 1999 – CRM-Fields-PIMS prize
- 2012 – Կանադայի Գերհարդ Հերցբերգի անվան ոսկե մեդալ
- 2015 – BBVA Foundation Frontiers of Knowledge Awards՝ «իր կարևոր դերի համար այն բանի սահմանման մեջ, թե ինչ կարող են և չեն կարող համակարգիչները արդյունավետորեն լուծել։ Նրա աշխատանքները հսկայական ազդեցություն են թողել այն ոլորտներում, որտեղ բարդ հաշվարկներն ունեն կարևոր նշանակություն»[11](անգլ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://amturing.acm.org/award_winners/cook_n991950.cfm
- ↑ https://awards.acm.org/award_winners/cook_N991950#140
- ↑ https://awards.acm.org/award_winners/cook_N991950#158
- ↑ https://rsc-src.ca/en/awards-excellence/past-award-winners
- ↑ «The Complexity of Theorem Proving Procedures» Archived 2007-07-07 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Սթիվեն Կուկը ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի կայքում
- ↑ Stephen Cook(անգլ.)
- ↑ ACM Award Citation / Stephen A Cook(չաշխատող հղում)
- ↑ «The BBVA Foundation Frontiers of Knowledge Award goes to Stephen Cook for determining that some problems do not lend themselves to efficiently computable solutions | Virtual-S…»։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-22-ին։ Վերցված է 2020-06-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սթիվեն Կուկի էջը Տորոնտոյի համալսարանի կայքում(անգլ.)
- «Stephen Cook» NSERC կայքում (անգլ.)
|
- Դեկտեմբերի 14 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Միչիգանի համալսարանի շրջանավարտներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Թյուրինգի մրցանակակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գիտնականներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ինֆորմատիկայի տեսաբաններ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Գիտությունների դոկտորներ
- Կանադացի մաթեմատիկոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Կանադացի գիտնականներ