Սերգեյ Կարապետյան (դուդուկահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Կարապետյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Կարապետյան
Բնօրինակ անունՍերյոժա Իշխանի Կարապետյան
Ծնվել էապրիլի 20, 1933(1933-04-20)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 25, 2015(2015-09-25) (82 տարեկանում)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունդուդուկահար

Սերգեյ Կարապետյան (Սերյոժա Իշխանի Կարապետյան, Լալիկ) (ապրիլի 20, 1933(1933-04-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 25, 2015(2015-09-25), Երևան, Հայաստան), հայ դուդուկահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1989

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Կարապետյանը 5-6 տարեկան հասակում դափ է նվագել և ժողովրդական երգեր երգել, այնուհետև հայրը սովորեցրել է կլառնետ և նոտաներ։ Առաջին քայլերը երաժշտաշխարհում սկսել է Արտեմ Մեջինյանի ղեկավարած ժողովրդական գործիքների անսամբլում, իսկ աշխատանքային առաջին քայլերը եղել են Վարդան Բունիաթյանի խմբում։ 1952 թվականին քամանչահար Խաչատուր Ներսիսյանի հրավերով, որպես դափահար, մեկ տարի աշխատել է Գուրգեն Միրզոյանի խմբում։ 1953 թվականին մեկնել է բանակ և որպես կլառնետահար՝ ծառայության անցել փողային նվագախմբում։ 1960 թվականին ընկերների հետ նվագել է «Միջին ալիք» երաժշտական ռադիոշարքի ուղիղ եթերում։ 1964 թվականին Արամ Մերանգուլյանի հրավերով ընդունվել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ, 1978 թվականից՝ մենակատար։ 1978-1988 թվականներին աշխատել է Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում, որտեղ եղել է դուդուկ-շվի բաժնի առաջին ուսուցիչը։

Հայկական ժողովրդական մի շարք մեղեդիներով՝ Շերամ, Հավասի, Սայաթ-Նովա հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ազգային ռադիոյի «Ոսկե ֆոնդում» ձայնագրել է 5 ժամանոց բարձրարվեստ մեղեդիներ (1 ժամ կլառնետ, 4 ժամ դուդուկ, զուռնա)։ Տարբեր տարիներին թողարկել է ձայներիզներ և ծնունդ տվել մի քանի նոր ձայնասկավառակ-տեսախտասկավառակների։ Մասնակցել է միջազգային տարբեր փառատոների և արժանացել մրցանակների[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]