Jump to content

Սերգեյ Գասպարյան (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Գասպարյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Գասպարյան
Ծնվել է1924
ԾննդավայրՏոլորս, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1943)
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Սերգեյ Գրիգորի Գասպարյան (1924, Տոլորս, Հայաստան), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1949): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Գասպարյանը ծնվել է 1924 թվականին, Սիսիանի շրջանի Տոլորս գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է Սիսիանի շրջանում։ Այնուհետև սովորել է Եղեգնաձորի, Կիրովականի և Երևանի Աբովյանի անվան դպրոցներում։ 1941 թվականի հունվարին ընդունվել է Երևանի ռազմաօդային ուժերի հատուկ միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանը, որն ավարտել է 1942 թվականին[1]։

1942 թվականի հունիսին կամավոր մեկնել է կարմիր բանակ, սովորել Աստրախանի ռազմաօդային ուժերի տեխնիկումում, մի քանի ամիս անց մեկնել է 52-րդ հատուկ հրաձգային բրիգադը։ 1942 թվականի դեկտեմբերին Գասպարյանը մասնակցել է Սալսկ, Բատայսկ, Դոնի Ռոստով և այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը։ Դոնի Ռոստովի մատույցներում ցուցաբերած սխրագործությունների համար նա պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ 1943 թվականի հունիսին Դոնի Ռոստովից դեպի արևմուտք մղված մարտերից մեկում Գասպարյանը ծանր վիրավորվել է, զրկվել աջ թևից և մի քանի հոսպիտալներում բուժվելուց հետո, 1943 թվականի սեպտեմբերին, զորացրվել է բանակից[1]։

Զորացրվելուց հետո Գասպարյանը 1943 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և նշանակվել Արտաշատի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցի ուսուցիչ։ Երկար տարիներ աշխատել է Արտաշատի բաներիտ, Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցներում։ 1949 թվականին Գասպարյանը ընդունվել է կուսակցության շարքերը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]