Սեբաստիան Մարոքին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբաստիան Մարոքին
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1977(1977-02-24)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԿոլումբիա
Քաղաքացիություն Կոլումբիա
Մասնագիտությունճարտարապետ, գրող և արդյունաբերական դիզայներ
Ծնողներհայր՝ Պաբլո Էսկոբար, մայր՝ María Isabel Santos Caballero?
Կայքjuanpabloescobar.com
 Juan Pablo Escobar Henao Վիքիպահեստում

Սեբաստիան Մարոքին (իսպ.՝ Sebastián Marroquín, ի ծնե` Խուան Պաբլո Էսկոբար Հենաո (իսպ.՝ Juan Pablo Escobar Henao), փետրվարի 24, 1977(1977-02-24)[1], Կոլումբիա)[2][3], կոլումբիացի ճարտարապետ և գրող, ինչպես նաև Կոլումբիայի նարկոբարոն՝ Պաբլո Էսկոբարի որդին։

Պաբլո Էսկոբարի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի դեկտեմբերի 2-ին, 44 տարեկան հասակում, Կոլումբիայի ազգային ոստիկանությունը հայտնաբերեց և սպանեց Պաբլո Էսկոբարին, երբ Էսկոբարը՝ Մեդելինի ամենավտանգավոր հանցագործը, զանգահարել էր իր ընտանիքին։ Էսկոբարի գտնվելու վայրը պարզել է Կոլումբիայի տեխնիկական հսկողության խումբը։ Երբ Էսկոբարը նկատեց, որ ոստիկանները շրջապատել են այն շենքը, որտեղ նա թաքնվել էր, նա իր թիկնապահի հետ միասին փախավ տանիք, որտեղ էլ ոստիկանները գնդակահարեցին նրան։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Խուան Էսկոբարը իր մոր և քրոջ՝ Մանուելայի հետ փախան Մոզամբիկ, այնուհետև տուրիստական վիզայով գնացին Արգենտինա, որտեղ վերջնականապես մնացին այնտեղ և դարձան քաղաքացի, այսինքն աքսորվեցին իրենց հայրենի Կոլումբիայից։ Խուան Պաբլոն հեռախոսագրքից ընտրեց «ՍԵբաստիան Մարոքին» անուն ազգանունը և իրեն անվանակոչեց այդ նոր անունով, քանի որ նրան նոր ինքնություն էր անհրաժեշտ, քանի որ նա մտածում էր, որ սև մոգը անիծել էր իր անունը, որին նա հանդիպել էր Մոզամբիկում։ Մանուելան հիմա ապրում է Հյուսիսային Կենտրոնական Կառոլինայում, այլ կերպ ասած աշխատում է որպես տեխնիկական ինժեներ։

Չնայած նա և իր ընտանիքը շարունակում են գումար վաստակել Պաբլո Էսկոբարի անվան տակ (ինչպես օրինակ հագուստներ վաճառելը, հավելյալ եկամուտ ստանալու համար) և երեք անգամ փորձ են կատարել (սակայն անհաջող) ստեղծել ապրանքանիշ, որը կունենար Պաբլո Էսկոբարի անունը[4], Մարոքինը նախընտրում է կապված չլինել իր հոր հետ, ինչը նաև կապ ունի և հիշատակում է իր նախկին անունը, ինչպես նաև նա իրեն առանձնացնում է Մեդելինյան քարտելից և Կոլումբիայում թմրանյութերի անօրինական առևտրից։ Մարոքինը ավարտել է քոլեջը և ունի ճարտարապետի մասնագիտություն։ Այժմ նա իր կնոջ և որդու հետ ապրում է Պալերմո Սոհոյում, Բուենոս Այրես և աշխատում է, որպես ճարտարապետ։ Այդ օրերից ի վեր նա հանդիպել է իր հոր թշնամիներից ընդամնը մի քանիսին։ (Տես՝ «Հորս մեղքերը», 2009 թվականի փաստավավերագրական ֆիլմում)։

Մարոքինը ընդամենը երկու անգամ է վերադարձել Կոլումբիա՝ այցելելու իր հոր գերեզմանին և մասնակցելու փաստավավերագրական ֆիլմի պրեմիերային։ Նրան ևս մեկ անգամ թույլ չտվեցին մտնել Ասիենդա Նապոլես՝ Էսկոբարի տարածք, որը 20 քառակուսի կիլոմետր է (7,7 քմ) և գտնվում է Մեդելին քաղաքից 180 կիլոմետր հեռավորության վրա (110 մղոն դեպի արևելք), ինչը բռնագրավել է Կոլումբիայի կառավարությունը Էսկոբարի մահից հետո, և այժմ այն ղեկավարում է Պուերտո Տրիունֆոնի ինքնավար շրջանը, որպես Էսկոբարի հանցագործությունների հանրային պուրակ, ճամբար և թանգարան[5]։

Հորս մեղքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հորս մեղքերը» (2009 թվական), արգենտինական փաստավավերագրական ֆիլմ է, որը նկարահանվել է շուրջ 5 տարի, հետևելով Մարոքինին, երբ նա ներողություն խնդրեց այն զոհերի որդիներից, որոնց իր հայրը՝ նարկոբարոն եղած ժամանակ, հրամայել էր սպանել՝ Կոլումբիայում մեկ տասնամյակի ընթացքում կատարված ահաբեկչությունների ընթացքում"[6]։ Ֆիլմը նպաստեց այն բանին, որ նրանք հաշտվեցին և վերցավ այն թշնամանքը, որ կար նրանց մեջ։

Պաբլո Էսկոբար․ հայրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործելով իր իրական անունը՝ Խուան Պաբլո Էսկոբար, Մարոքինը գրեց «Պաբլո Էսկոբար․ Հայրս»(2014) գիրքը[7][8][9]։ Հագուստով զբաղվելը այլևս շահութաբեր չէր։ Մարոքինը հայտարարեց, որ իր բիզնեսից ստացված շահույթը, որպես բարեգործություն կգնա իր հոր կողմից տուժածներին և Կոլումբիային։

Անժխտելի փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Netflix-ում եղած դեպքից հետո, Մարոքինը ասել է․ «Բացի անուններից ոչինչ չի փոխվել։ Այժմ թմրանյութերի շրջանառությունն ու կոռուպցիան ավելի շատ են»[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Imison, Paul (2015 թ․ սեպտեմբերի 6). «Pablo Escobar's son: Why I gave up my vow of revenge and work to reform drug policy». The Independent. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. Álvarez Engel, Martín (2016 թ․ սեպտեմբերի 22). «Drug Baron Pablo Escobar's Son Has Emerged As An Unlikely Voice For Peace». HuffPost. Oath Inc. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. Agence France-Presse (2013 թ․ սեպտեմբերի 14). Malkin, Bonnie (ed.). «Family of Pablo Escobar attempt to register his name as a brand». The Telegraph. Telegraph Media Group Limited. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. Forero, Juan (2009 թ․ դեկտեմբերի 2). «Sebastian Marroquin speaks out about his father, Colombian kingpin Pablo Escobar». The Washington Post. The Washington Post Company. էջ 3. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  6. Hocking, Alex (2010 թ․ մայիսի 3). «All my father left me was his watch: Juan Pablo Escobar». Colombia Reports. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  7. Simon, Yara (2014 թ․ դեկտեմբերի 29). «'Pablo Escobar: My Father' Becomes Bestseller in Latin America; Escobar Jr. Says Father Helped Stigmatize Colombians». Latin Post. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. Gurney, Kyra (2014 թ․ դեկտեմբերի 5). «Top 10 Tales from Pablo Escobar's Son's Book». InsightCrime. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին. «Some of Escobar's relatives and associates discussed in the article include: Gustavo Gaviria, Victoria Eugenia Henao Vallejo (Marroquin's mother), Roberto Escobar and his wife, "El Gordo" (one of Escobar's men) on whom the drug lord pulled a cruel prank, Nicolas (Escobar's "chubby cousin"), Alba Marina (Marroquin's aunt), Alberto Fujimori and his chief intelligence officer Vladimiro Montesinos, Jorge Giron Terrazas "El Negro" Pabon (Escobar's friend), and Gilberto Rodriguez Orejuela»
  9. «About Escobar Henao». Escobarhenao.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  10. Reid, Claire (2017 թ․ հոկտեմբերի 7). «Pablo Escobar's Son Warns Netflix 'Nothing Has Changed' When It Comes To Cartel Violence». LADbible. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիան Մարոքին» հոդվածին։