Սարինա Ավթանդիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարինա Ավթանդիլյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1967(1967-10-25) (52 տարեկան)
Մարտակերտ
Մասնագիտությունխմբավար
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՄովսես Խորենացու մեդալ

Սարինա Բենիկի Ավթանդիլյան (հոկտեմբերի 25, 1967(1967-10-25), Մարտակերտ), հայ խմբավար, երաժշտագետ: «Սպեղանի» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, խմբավար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարինա Ավթանդիլյանը ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 25-ին, Մարտակերտ քաղաքում։ 1993 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1999 թվականին՝ նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1994-2002 թվականներին եղել է Հայաստանի երաժշտական ընկերության Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի խմբավար, 1993 թվականից, միաժամանակ դասավանդում է Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում, 2001 թվականից՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1996 թվականին հիմնադրել ու ղեկավարում է զոհված և անհայտ կորած ազատամարտիկների զավակներից կազմված «Սպեղանի» երգչախումբը։ Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարինա Ավթանդիլյանի ամուսինը՝ Գագիկ Օսիպյանը, զոհվել է 1992 թվականին՝ Շուշիի ազատագրման ժամանակ: Նույն թվականի հուլիսի 4-ին Մարտակերտի տեղահանության ժամանակ նրա մայրը, տատը և պապն անհայտ կորել են, իսկ տունն ամբողջովին այրվել է ռումբի պայթյունից[1]:

«Սպեղանի» կամերային երգչախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Սարինա Ավթանդիլյանը որբացած երեխաներից ստեղծել է երգչախումբ և այն անվանել «Սպեղանի»՝ դեղամիջոց հոգու վերքերից:

Aquote1.png Ես հավատում էի, որ երգչախմբային արվեստն իրոք բալասան կլինի նրանց վիրավոր հոգիներին, կմեղմացնի կորստի ցավը: Երգչախումբը ստեղծվեց, որովհետև պետք էր գոյատևել: Aquote2.png


2005 թվականի ապրիլի 24-ին Հայոց եղեռնի նահատակների հիշատակին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց վանքում երգչախումբը կատարել է Կոմիտասի «Պատարագը»: «Սպեղանու» կատարմամբ Հայաստանում առաջին անգամ հնչել են Բերտրանի, Անիմուչյանի, Մարենցիոնի, Կոստելեյի, Սուինի, Ռաուտավարանի ստեղծագործությունները, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի «Սիրիուս» ստեղծագործությունը:
2004 թվականին Արեցո քաղաքում անցկացվող Concorso Polifonico Internationale փառատոնում «Սպեղանին» ստացել է երկրորդ մրցանակը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Սպեղանի» երգչախումբ՝ հայկական երգի կրողները»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2019-03-11 
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2019-03-11 
  3. «Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն»։ ministryofculture.am։ Վերցված է 2019-03-11 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png