Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց
Տեսակերաժշտական դպրոց
Հիմնադրված է1958
Անվանված էԱնուշավան Տեր-Ղևոնդյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Զ. Սարկավագի 48

Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց, կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հիմնադրվել է 1958 թվականին Ամալյա Ազնավուրովա-Հունանյանի և Թորոս Լավչյանի նախաձեռնությամբ։ Դպրոցը գործել է որպես թիվ 6 երաժշտական դպրոց, այնուհետև անվանակոչվել է կոմպոզիտոր, խմբավար և մանկավարժ Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվամբ։ Դպրոցի հիմնադիր տնօրեն Լավչյանն իր շուրջն է համախմբել պրոֆեսիոնալների (Ամալյա Ազնաուրովա-Հունանյան, Հակոբ Սանդալջյան, Հակոբ Հակոբյան, Արքուհի Հարությունյան, Լևոն Աբրահամյան, Էմին Արիստակեսյան, Հրանտ Գևորգյան, Վիլեն Չարչօղլյան, Վիլլի Սարգսյան, Ջուլիետա Աղաբեկովա, Ջիվան Միքայելյան, Ինգա Մելիք-Մինասովա, Լիլիա Պետրոսյան և այլք)` դպրոցում ստեղծելով աշակերտական փողային նվագախումբ, երգչախումբ, ուսուցիչներից կազմված կամերային նվագախումբ, լարային քառյակ։

Դպրոցում իրականացվում է հնգամյա (7-12 տարեկանից), յոթամյա (7-9 տարեկանից), գեղզարգացման (առանց տարիքային սահմանափակման) և նախապատրաստական դասարանների ուսուցում։

2015 թվականին երաժշտական դպրոցի երեխաների երգչախումբը մասնակցել է Վիեննայի «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցած համերգին, որի ընթացքում երգչախումբն ու դպրոցի մենակատար-սաները կատարել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Հարությունյանի, Ստեփան Շաքարյանի և Շուբերտի ստեղծագործությունները[1]։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական դպրոցում գործում են հետևյալ բաժինները՝

  • Դաշնամուրային
  • Լարային նվագարաններ (ջութակ, ալտ, թավջութակ)
  • Փողային նվագարաններ (ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, շեփոր, գալարափող, տրոմբոն, տուբա)
  • Հարվածային գործիքներ
  • Ազգային նվագարաններ (քանոն, շվի, դուդուկ, սանթուր, ակորդեոն, քամանչա, դհոլ, ռուռնա, քամանի, պարկապզուկ)
  • Կիթառ
  • Երգչախմբային երգեցողության փորձարարական բաժին
  • Նկարչություն, դեկորատիվ կիրառական արվեստ
  • Պարային բաժին
  • Շախմատ
  • Ակադեմիական երգեցողություն, վոկալ

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թորոս Լավչյան (պաշտոնավարել է 1958-1981)
  • Հենզել Հարությունյան (պաշտոնավարել է 1981-1991)
  • Ռոլաննա Օրբելյան (պաշտոնավարել է 1991-2012)
  • Նորա Սարգսյան (պաշտոնավարել է 2012 -)

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրաչյա Մելիքյան
  • Երգեհոնահար Աշոտ Անդրիկյան
  • Կոմպոզիտոր-դաշնակահարներ Ջենի Ասատրյան (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր), Արսեն Անդրիկյան
  • Գոհար Սարգսյան («Արծաթե բանալի» մանկապատանեկան մրցույթի հիմնադիր)
  • Սոնա Գալաջյան (Ս. Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն)
  • Սերգեյ Մարգարյան
  • Նորա Սարգսյան (դպրոցի փոխտնօրեն)
  • Արմեն Մեսրոպյան
  • Աշոտ Գալստյան
  • Կարինե և Մարգարիտա Սարգսյաններ (դպրոցի դաշնամուրային բաժնի դասատուներ)
  • Հասմիկ Հովհաննիսյան
  • Նարինե Սարգսյան
  • Գարեգին Պողոսյան
  • Անժելա Հունանյան (Բեյրութ)
  • Վալերի Փիրումով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայում կայացել է Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի սաների ելույթը». Hayern Aysor (ամհարերեն). 2015 թ․ հունիսի 16. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]