Jump to content

Սասունցի Դավիթ (արձան, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասունցի Դավթի արձան (այլ կիրառումներ)
Սասունցի Դավիթ

«Սասունցի Դավիթ» արձան
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.5/16
Համայնք Էրեբունի
Գտնվում է Սասունցի Դավթի հրապարակ
Բարձրություն 9,3 մ
Քանդակագործ(ներ) Երվանդ Քոչար
Ճարտարապետ(ներ) Միքայել Մազմանյան
Հիմնադրում 1959
Նյութ կոփածո պղինձ, բազալտ
Շինարարության ավարտ դեկտեմբերի 3, 1959
Ներկա վիճակ կանգուն


«Սասունցի Դավիթ» արձան, ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հեղինակներ

Տվյալներ

Քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից, չափսերը՝ 6,5x2,2x9,3 մետր։

Պատմություն

1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Քանդակի վրա աշխատանքներն սկիզբ են առել դեռ 1939- ին՝ հայկական դյուցազնավեպի գրաֆիկական վերոհիշյալ նկարաշարին զուգընթաց: Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը[3], որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից հանձն առավ կարճ ժամանակահատվածու իրականցնելու այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի: 1941 թ Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա...», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ արձակեցին։

1957 թվականին Երքաղսովետը որոշում է ընդունում վերականգնել արձանը և Քոչարը ստեղծում է իր գլուխգործոցներից մեկը[4]։

Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանամերձ հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի հրապարակ)[5]։ Իշխանությունները արել էին ամեն ինչ, որպեսզի արարողությունը անցնի աննկատ, սակայն ժողովուրդը արձանի բացումը վերածեց համազգային տոնախմբության, ինչպես գրում է ականատեսը՝ կատարվածը հնարավոր չէ նկարագրել....

Հետաքրքրաշարժ փաստեր

Տես նաև

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. ՄեդիաՄաքս մեդիա ընկերություն, Երևան, XX դար, Երևան, «ՄեդիաՄաքս մեդիա ընկերություն», 2012, էջ 86 — 174 էջ, ISBN 978-99941-2-759-7։
  2. Հուշարձանների տեղեկատվական շտեմարան
  3. Հենրիկ Սուրենի Իգիթյան (1972 թ). Երվանդ Քոչար-Ալբոմ. Երևան: Հայաստան հրատարակչություն. էջ 92.
  4. Ուրիշ արձաններ, «Երևան» ամսագիր, թիվ 9(27), 2014 թ., էջ 27
  5. Հայ ժողովրդի պատմության հուշարձանը: Արձանի բացումը. Երևան: «Սովետական Հայաստան» ամսագիր. թիվ 12(165), Դեկտեմբեր, 1959 թ. էջեր 20–25.
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.5/16