Սառցե դարաշրջան. Հսկա Սուրբ Ծնունդ(անգլ.՝ Ice Age: A Mammoth Christmas), համակարգչային անիմացիոն ֆիլմ, Blue Sky Studios ստուդիոյի կողմից։ Գործողությունները կատարվում են Սառցե դարաշրջան մուլտֆիլմի սյուժեի հիման վրա և նրա սիկվելների։ Պրեմիերան եղել է 2011 թվականի նոյեմբերի 24–ին ԱՄՆ–ում։
Մամոնտ Մենին ամրացնում է Սուրբ ծննդյան քարը՝ մամոնտների ընտանեկան հարստություններից մեկը, որպեսզի ցույց տա իր սիրելի աղջկան՝ «Դեղձին», իսկ ծույլ Սիդը պատահաբար վնասում է այդ քարը։ Մանֆրեդը Սիդին ասում է, որ յուրաքանչյուրը՝ ով ոչնչացնում է քարը, հայտնվում է Սանտա Կլաուսի սև ցուցակում և նվեր չի ստանում։ Սիդը որոշում է մեկնել Հյուսիսային բևեռ, որ Սանտայից ներողություն խնդրի։ Նրա հետ մեկնում են նաև մնացած հերոսները։ Սակայն խնդիրներ են առաջանում՝ ճանապարհորդները պատահաբար ոչնչացնում են Սանտա Կլաուսի արհեստանոցը։ Հերոսները փորձում են փրկել ամբողջ աշխարհի Սուրբ Ծնունդը։
Մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունեցել «Սառցե դարաշրջան 3» մուլտֆիլմից հետ։ Դեղձը, մամոնտների ընտանի փոքրիկ դուստրը, ով ծնվել է դինոզավրերի աշխարհում, շատ փոքր էր և դա նրա առաջին Սուրբ Ծնունդն էր։