Jump to content

Սառա Դեբրից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Դեբրից
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 15, 1995(1995-02-15)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Ամբերգ, Բավարիա, Գերմանիա[2]
Հասակ 171 սանտիմետր[2]
Քաշ 59 կիլոգրամ[2]
Դիրք հարձակվող

Սառա Իլոնկա Դեբրից (գերմ.՝ Sara Ilonka Däbritz, փետրվարի 15, 1995(1995-02-15)[1][2], Ամբերգ, Բավարիա, Գերմանիա[2]), գերմանացի ֆուտբոլիստ, ֆրանսիական «Լիոն» ակումբի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2016 թվականի օլիմպիական չեմպիոն, 2013 թվականի Եվրոպայի չեմպիոն։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պատանեկան կարիերան Սառա Դեբրիցը սկսել է «Վեյդեն» և «Ֆրայբուրգ» ակումբներում, որից հետո 2012 թվականին ընդգրկվել է «Ֆրայբուրգի» մեծահասակների թիմում։ 2015 թվականի ամռանը նա տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»[3],որի հետ առաջին մրցաշրջանում հաղթեց Բունդեսլիգան[4], իսկ 2019 թվականին 3 տարվա պայմանագիր է կնքել ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ[5]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Դեբրիցը 2010 թվականից հանդես է եկել Գերմանիայի պատանեկան և երիտասարդական տարբեր թիմերում՝ նրանց կազմում դառնալով մինչև 17 տարեկան աղջիկների Եվրոպայի 2012 թվականի առաջնության հաղթող[6] և մինչև 20 տարեկան աղջիկների աշխարհի 2014 թվականի առաջնության[7]։

Երկրի կանանց գլխավոր թիմում մարզուհին նորամուտը նշել է 2013 թվականի հունիսի 29-ին՝ 78-րդ րոպեին փոխարինման դուրս գալով ճապոնուհիների դեմ ընկերական խաղում[8]։ Չնայած այն հանգամանքին, որ 18-ամյա Դեբրիցը Եվրոպայի 2013 թվականի առաջնության մեկնարկի ժամանակ հավաքականի կազմում անցկացրել է ընդամենը մի քանի րոպե, թիմի գլխավոր մարզիչ Սիլվիա Նայդը նրան ընդգրկել է մրցաշարի հայտացուցակում[9],գերմանուհիների համար հաղթական դարձած[10]։ Երկու տարի անց ֆուտբոլիստը հրավիրվել է նաև ազգային հավաքական՝ մասնակցելու Կանադայում կայացած աշխարհի առաջնությանը, և արդեն Կոտ դ ' Իվուարի դեմ առաջին խաղում, փոխարինման դուրս գալով ընդմիջմանը, խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում[11]։

2016 թվականին Սառա Դեբրիցը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի կանանց ֆուտբոլի մրցաշարին, որը հաղթական է դարձել Գերմանիայի հավաքականի համար[12]։ Օլիմպիադայում աղջիկը իր թիմի կողմից մասնակցել է հինգ հանդիպման և երեք անգամ կարողացել է աչքի ընկնել խփած գոլերով։

Հավաքականի խաղերի ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 70 խաղ / 16 գոլ, 19 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 10 պարտություն

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գերմանիայի Չեմպիոն՝ 2015/2016

«Պարի Սեն Ժերմեն»

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրանսիայի Չեմպիոն՝ 2020/2021
  • Օլիմպիական չեմպիոն՝ 2016 թվական
  • Եվրոպայի Չեմպիոն՝ 2013 թվական
    • Արծաթե մեդալակիր՝ 2022 թվական
  • Ալգարվեի Գավաթակիր՝ 2014 թվական
  • Ալգարվեի գավաթի բրոնզե մեդալակիր՝ 2015 թվական
  • Մինչև 20 տարեկան աղջիկների աշխարհի չեմպիոն՝ 2014 թվական
  • Մինչև 17 տարեկան աղջիկների Եվրոպայի չեմպիոն՝ 2012 թվական
  • Մինչև 20 տարեկան աղջիկների աշխարհի առաջնության «բրոնզե խաղակոշիկ»՝  2014 թվական
  • Ֆրից Վալտերի մեդալ՝ 2012-բրոնզե, 2013-արծաթե, 2014-ոսկե[13]
  • «Արծաթե դափնու տերև»՝ 2016 թվական

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Olympedia — 2006.
  3. «Nationalspielern Däbritz wechselt von Freiburg nach München» (գերմաներեն). DFB. 2015 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  4. «FCB-Frauen sind wieder Deutscher Meister» (գերմաներեն). FC Bayern München. 2016 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  5. «Sara Däbritz signs for 3 years with Paris Saint-Germain» (անգլերեն). Paris Saint-Germain. 2019 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  6. «Europameister: U 17-Juniorinnen gelingt die Revanche» (գերմաներեն). DFB. 2012 թ․ հունիսի 29. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  7. «Petermann schiesst U 20-Frauen zum WM-Titel» (գերմաներեն). DFB. 2014 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  8. «Nationalmannschaft: Debüt für Däbritz» (գերմաներեն). SC Freiburg. 2013 թ․ հունիսի 29. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «Neid turns to youth for Germany» (անգլերեն). UEFA. 2013 թ․ հունիսի 20. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  10. «2013: Sixth maybe the best for Germany» (անգլերեն). UEFA. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  11. «Zweistellig gegen die Elfenbeinküste: Traumstart für DFB-Frauen» (գերմաներեն). DFB. 2015 թ․ հունիսի 7. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  12. «Gold for Germany as Neid finishes in style» (անգլերեն). FIFA. 2016 թ․ օգոստոսի 19. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  13. «Fritz-Walter-Medaille für Sara Däbritz» (գերմաներեն). DFB. 2014 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Դեբրից» հոդվածին։