Սիլվիա Նայդ
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 2, 1964[1][2][3] (58 տարեկան) | ||
Ծննդավայր | Walldürn, Գերմանիա | ||
Հասակ | 166 սանտիմետր | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սիլվիա Նայդ (գերմ.՝ Silvia Neid, մայիսի 2, 1964[1][2][3], Walldürn, Գերմանիա), գերմանացի նախկին ֆուտբոլիստ, հանդես է եկել կիսապաշտպանի դերում, 2005-2016 թվականներին եղել է Գերմանիայի ազգային հավաքականի մարզիչը։ Աշխարհի փոխչեմպիոն (1995), Եվրոպայի եռակի չեմպիոն (1989, 1991 և 1995), գերմանական Բունդեսլիգայի յոթակի չեմպիոն, Գերմանիայի վեցակի գավաթակիր, երկու անգամ տարվա լավագույն մարզիչ ըստ ՖԻՖԱ-յի։ «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը ծառայությունների համար» շքանշանի դափնեկիր։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիլվիա Նայդը իր գործունեությունն սկսել է «ՍՎ Շլիերստադտ» ակումբում, որը հետագայում անվանափոխվել է «Կլինգեի»։ 1983 թվականին նա տեղափոխվել է«Բերգիշ-Գլադբախ», իսկ 1985 թվականին՝ ԺՖԿ «Շպորտֆրոյնդե (Զիգեն)»։ Ակումբային գործունեության ընթացքում դարձել է գերմանական Բունդեսլիգայի յոթակի չեմպիոն (1983/84, 1986/87, 1989/90, 1990/91, 1991/92, 1993/94 և 1995/96) և Գերմանիայի գավաթի վեցակի դափնեկիր (1983/84, 1985/86, 1986/87, 1987/88, 1988/89 և 1992/93): 1996 թվականին ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան և սկսել է զբաղվել մարզչական գործով[4]։
Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային հավաքականի կազմում Նայդի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1982 թվականի նոյեմբերի 10-ին Շվեյցարիայի դեմ խաղում։ Նայդը 41-րդ րոպեին դաշտ է դուրս եկել և խփել երկու գոլ[5]։ Հավաքականի կազմում նա դարձել է աշխարհի փոխչեմպիոն (1995) և Եվրոպայի եռակի չեմպիոն (1989, 1991 և 2005)։ 1991 թվականի Եվրոպայի առաջնության արդյունքում դարձել է մրցաշարի «ոսկե խաղացող»[6]։ Ազգային հավաքականի կազմում վերջին մրցաշարն անցկացրել է 1996 թվականին՝ Օլիմպիական խաղերի ժամանակ՝ մրցելով ընդդեմ Բրազիլիայի[5]։
Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի հունիսի 20-ին Նայդը դարձել է Գերմանիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը։ Իր աշխատանքի ընթացքում հավաքականին հասցրել է Աշխարհի չեմպիոնի (2007), Եվրոպայի չեմպիոնի (2009, 2013) տիտղոսներին։ 2010 և 2013 թվականներին ՖԻՖԱ-ի վարկածով կրկնակի ճանաչվել է կանանց հավաքականի լավագույն մարզիչ։ 2016 թվակինին Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած Օլիմիական մրցաշարի հաղթանակից հետո թողել է գլխավոր մարզչի պաշտոնը։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բերգիշ Գլադբախ»
- Գերմանիայի առաջնության հաղթող (1)՝ 1983/84
- Գերմանիայի գավաթի հաղթող (1)՝ 1983/84
- Զիգեն
- Գերմանիայի առաջնություն հաղթող (6)՝ 1986-1987, 1989/90, 1990-1991, 1991-1992, 1993-1994, 1995-1996
- Գերմանիայի գավաթի հաղթող (5)` 1985-1986, 1986-1987, 1987-1988, 1988-1989, 1992-1993
Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (1)` 1995
- Եվրոպայի առաջնության հաղթող (3)` 1989, 1991, 1995
Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիայի կանանց հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհի առաջնության հաղթող (1)՝ 2007
- Եվրոպայի առաջնության հաղթող (2)՝ 2009, 2013
- Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1)՝ 2008
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը ծառայությունների համար» շքանշանի դափնեկիր[7]
- Արծաթե դափնետերև[8]
- «Բադեն-Վյուրտեմբերգ տարածքին ծառայության համար» շքանշանի դափնեկիր[9]
- «Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա տարածքին ծառայության համար» շքանշանի դափնեկիր[10]
- Եվրոպայի առաջնության «Ոսկե խաղացող»՝ 1991[6]
- Ըստ ՖԻՖԱ–ի՝ տարվա լավագույն մազիչ՝ 2010, 2013
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ «Silvia Neid, die erfolgreichste deutsche Fußballerin» (գերմաներեն)։ biografien-news.blog.de։ օգոստոսի 22, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-14-ին։ Վերցված է 2009-07-30
- ↑ 5,0 5,1 «Statistics»։ DFB։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին։ Վերցված է 2009-07-30
- ↑ 6,0 6,1 «Золотой игрок 1991: Сильвия Найд»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-24-ին։ Վերցված է 2020-05-10
- ↑ «Silvia Neid»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-28-ին։ Վերցված է 2014-07-30
- ↑ Silbernes Lorbeerblatt für die Weltmeisterinnen
- ↑ Neid erhält Verdienstorden des Landes Baden-Württemberg
- ↑ «Ministerpräsidentin Hannelore Kraft verleiht den Verdienstorden des Landes Nordrhein-Westfalen an 22 Bürgerinnen und Bürger»։ nrw.de (German)։ 2011-11-07։ Վերցված է 2014-06-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991: Սիլվիա Նայդ Archived 2014-08-09 at the Wayback Machine.
- Սիլվիա Նայդ. «Հպարտանում եմ իմ թիմի խաղով»
|