Սաուլի որդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաուլի որդին
հունգ.՝ Saul fia
Երկիր Հունգարիա[1]
Ժանրդրամա[2][3][4] և ռազմական ֆիլմ[5]
ԹեմաՀոլոքոստ և Sonderkommando?
Թվականհունիսի 11, 2015[6][7], մարտի 10, 2016[8], նոյեմբերի 4, 2015[9] և մայիսի 15, 2015
Լեզուհունգարերեն[1], իդիշ[1], գերմաներեն[1] և լեհերեն[1]
ՌեժիսորԼասլո Նեմեշ[10][3][11][…]
ՊրոդյուսերGábor Sipos? և Gábor Rajna?
Սցենարի հեղինակԼասլո Նեմեշ և Կլարա Ռոյեր
ԴերակատարներGéza Röhrig?[10][2][12][…], Շանդոր Ժոտեր[10][12][11], Լևենթե Մոլնար[10][2][12][…], Ուրս Ռեխն[2][12][11], Քրիստիան Հարթինգ[12], Մարցին Չարնիկ, Բյորն Ֆրայբերգ, Jerzy Walczak?[5], Մայքլ Կորմոս[5], András Jeles?[5], Ákos Orosz?[5] և Márton Ágh?[5]
ՕպերատորՄաթիաս Տրանսիլվանիա
ԵրաժշտությունԼասլո Մելիս
ՄոնտաժMatthieu Taponier?
Պատմվածքի վայրՕսվենցիմ
Նկարահանման վայրԲուդապեշտ
ԿինոընկերությունLaokoon Filmgroup?
Տևողություն107 րոպե[1]
Բյուջե450 000 000 ± 5 000 000 Ft[13]
Պաշտոնական կայքէջ

«Սաուլի որդին»[14][15] կամ «Շաուլի որդին»[16] (հունգ.՝ Saul fia), 2015 թվականի հունգարական ֆիլմ-դրամա, որի գործողությունները տեղի են ունենում 1944 թվականին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում։ Ռեժիսոր Լասլո Նեմեշի առաջին լիամետրաժ ֆիլմն է։ Գլխավոր դերում նկարահանվել է ոչ պրոֆեսիոնալ դերասան Գեզա Ռյորիգը։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի մայիսի 15-ին Կաննի կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է Գրան-պրիի[17][18]։ 2016 թվականի փետրվարին ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի որպես օտարալեզու լավագույն ֆիլմ[19] (ներկայացվել է Հունգարիայի կողմից[20], ընդգրկվել է տասը ֆիլմերից կազմված կարճ ցուցակում[21], ապա մրցանակի ներկայացված հինգ ֆիլմերի թվում[22]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1944 թվականի հոկտեմբերին Օսվենցիմ (Աուշվից-Բիրկենաու) համակենտրոնացման ճամբարում։ Սաուլ Աուսլենդերը (Գեզա Ռյորիգ) ընդգրկվում է զոնդերթիմի կազմում, որը հրեա կալանավորների հատուկ խումբ է, որոնց նացիստները հանձնարարում են կատարել գազի խցիկներում մարդկան ոչնչացման և նրանց մարմիններն ու հագուստն այրելու հետ կապված օժանդակ աշխատանքներ։ Սաուլն ականատես է լինում, թե ինչպես է նացիստ բժիշկն սպանում գազի խցիկում կենդանի մնացած տղային, որը, ինչպես Սաուլին է թվում, իր որդին է։ Նա որոշում է, որ տղային պետք է թաղել հրեական աղոթքով (կադիշով) և այդ ծրագրի իրականացման համար փորձում է ռաբբի գտնել։ Գործի ընթացքում զոնդերթիմի անդամներն իմանում են, որ նացիստները պատրաստվում են իրենց բոլորին ոչնչացնել։ Հույս ունենալով փրկվել՝ նրանք սկսում են փախուստ նախապատրաստել որի մեջ ներքաշվում է նաև Սաուլը։ Փախուստի արդյունքում կալանավորների խմբին հաջողվում է դուրս գալ համակենտրոնացման ճամբարի սահմաններից։ Նրանց հետ հեռանում է նաև Սաուլը, որը պարկի մեջ տանում է տղայի մարմինը[14][23][24][25][26]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանների ցանկը ներկայացված է ըստ Կաննի կինոփառատոնի համար պատրաստված բուկլետի[27].

Դերասան Դեր
Գեզա Ռյորիգ Սաուլ Աուսլենդեր Սաուլ Աուսլենդեր
Լևանտե Մոլնար Աբրահամ Աբրահամ
Ուրս Ռեխն Բիդերման Բիդերման – օբերկապո
Թոդ Շարմոն Բրաուն Բրաուն — մորուքավոր տղամարդ
Շանդոր Ժոտեր բժիշկ բժիշկ
Մարցին Չարնիկ Ֆայգենբաում Ֆայգենբաում
Եժի Վալչակ ռաբբի ռաբբի — զոնդերթիմի անդամ
Ուվե Լաուեր Ֆոս Ֆոս — էսէսական
Քրիստիան Հարթինգ Բուշ Բուշ — էսէսական
Կամիլ Դոբրովոլսկիи Միտեկ Միտեկ
Ամիտայ Կեդար Հիրշ Հիրշ
Իշտվան Պիոն Կատց Կատց
Յուլի Յակաբ Էլլա Էլլա
Լևենտե Օրբան Վասիլի Վասիլի

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեմեշը պնդել է, որ ընտրվեն այնպիսի դերասաններ, որոնք խոսում են իրենց կերպարների լեզվով[28]։ Նյու Յորքում ապրող հունգարացի բանաստեղծ Գեզա Ռյորիգը, որը 1980-ական թվականներից հետո չէր նկարահանվել կինոյում, ընտրվել է մարմնավորելու գլխավոր հերոս Սաուլին այն բանից հետո, երբ սկզբում դիտարկվել է երկրորդական դեր կատարելու համար[28][29]։

Ֆիլմը նկարահանվել է 28 օրում Բուդաֆոկում (Բուդապեշտ)[29][30][31]։

Պրեմիերա և վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սաուլի որդին» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 15-ին Կաննի կինոփառատոնում[17]։

Հունգարիայում ֆիլմի վարձույթն սկսել է 2015 թվականի հունիսի 11-ին[32]։

Միացյալ Նահանգներում ֆիլմի սահմանափակ վարձույթն սկսել է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին[33]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատները ֆիլմին տվել են բարձր գնահատականներ։ Rotten Tomatoes կայքում այն ունի 96 % վարկանիշ 87 կարծիքների հիման վրա[34]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 89 % վարկանիշ 39 գրախոսականների հիման վրա[35]։

Բրիտանացի կինոքննադատ Փիթեր Բրեդշոուն ասել է, թեր իր ազդեցության ուժով «Սաուլի որդին» կինոնկարը կարելի է համեմատել այնպիսի ֆիլմերի հետ, ինչպիսիք են Էլեմ Կլիմովի «Գնա ու տես» և Լայոշ Կոլտայիի «Առանց ճակատագրի» ֆիլմերը։ Բրեդշոուն գրում է, որ «ցանկացած չափանիշներով այդ ֆիլմը կարելի էր համարել բացառիկ, բայց որպես նորամուտ՝ այն ապշեցուցիչ է»[36]։

Ֆիլմն ընդգրկվել է տարվա լավագույն ֆիլմերի ցանկերի մեծ մասում, և կինոքննադատներն այն համարել են «Օսկար» մրցանակի հիմնական հավակնորդ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում[37]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաննի կինոփառատոնում ֆիլմն ստացել է Գրան-պրի և Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ հիմնական մրցութային ծրագրում[38][39]։ Այն արժանացել է նաև Ֆրանսուա Շալեի մրցանակի և Vulcain մրցանակի[40][41][42]։ «Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխությունում «Սաուլի որդին» արժանացել է մրցանակի որպես օտարալեզու լավագույն ֆիլմ[43]։

Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակ / Կինոփառատոն Կատեգորիա Ներկայացված(ներ) Արդյունք Ծան.
Օսկար Լավագույն օտարալեզու ֆիլմ Սաուլի որդին Հաղթանակ [43]
Կինեմատոգրաֆիստների ամերիկյան միության մրցանակ Spotlight Award Մատյաշ Էրդեյ (նաև Ադամ Արկապոուի «Մակբեթ» ֆիլմի համար) Հաղթանակ [44]
Ավստրալիայի կինոքննադատների միություն Լավագույն արտասահմանյան ֆիլմ (օտարալեզու) Սաուլի որդին Առաջադրված [45]
Բելգիայի կինոքննադատների միություն Գրան-պրի Սաուլի որդին Հաղթանակ [46]
Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ Ոչ անգլիալեզու լավագույն ֆիլմ Սաուլի որդին Հաղթանակ [47]
Բրիտանական անկախ կինոյի մրցանակ Լավագույն արտասահմանյան անկախ կինո Սաուլի որդին Առաջադրված [48]
Camerimage Բրոնզե գորտ Մատյաշ Էրդեյ Հաղթանակ [49]
Կաննի կինոփառատոն Ժյուրիի գրան-պրի Լասլո Նեմեշ Հաղթանակ [38]
Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ Լասլո Նեմեշ Հաղթանակ [39]
Ֆրանսուա Շալեի մրցանակ Լասլո Նեմեշ Հաղթանակ [40][41]
Vulcain մրցանակ Տամաշ Զանյի Հաղթանակ [42]
Caméra d'Or Լասլո Նեմեշ Առաջադրված
Սեզար մրցանակ Լավագույն օտարերկրյա ֆիլմ Սաուլի որդին Առաջադրված [50]
Չիկագոյի կինոքննադատների միություն Լավագույն օտարալեզու ֆիլմ Սաուլի որդին Հաղթանակ [51]
Քննադատների ընտրություն մրցանակ Լավագույն օտարալեզու ֆիլմ Սաուլի որդին Հաղթանակ [52]
Դալլաս-Ֆորտ Ուերտի կինոքննադատների ասոցիացիա Լավագույն օտարալեզու ֆիլմ Սաուլի որդին Հաղթանակ [53]
Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի մրցանակ Առաջին գեղարվեստական ֆիլմ Լասլո Նեմեշ Առաջադրված [54]
Դորիան մրցանակ Տարվա լավագույն օտարալեզու ֆիլմ Սաուլի որդին Հաղթանակ [55]
Կինոքննադատների ֆրանդիական սինդիկատ Լավագույն օտարալեզու ֆիլմ Սաուլի որդին Հաղթանակ [56]
Ոսկե գլոբուս Լավագույն օտարալեզու ֆիլմ Սաուլի որդին Հաղթանակ [57]
Ոսկե բզեզ Լավագույն արտասահմանյան ֆիլմ Սաուլի որդին Հաղթանակ [58]
Հյուսթոնի կինոքննադատների միություն Լավագույն օտարալեզու ֆիլմ Սաուլի որդին Հաղթանակ [59]
Անախ հոգի մրցանակ Լավագույն միջազգային ֆիլմ Սաուլի որդին Հաղթանակ [60]
Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիա Լավագույն օտարալեզու ֆիլմ Սաուլի որդին Հաղթանակ [61]
Լավագույն դերասան Գեզա Ռյորիգ Երկրորդ տեղ
Մանակի եղբայրների կինոփառատոն Ոսկե տեսախցիկ 300 Մատյաշ Էրդեյ Հաղթանակ [62]
Motion Picture Sound Editors Golden Reel Awards Օտարերկրյա ֆիլմ Հաղթանակ [63]
National Board of Review Լավագույն օտարալեզու ֆիլմ Սաուլի որդին Հաղթանակ [64]
Նյու Յորքի կինոքննադատների խմբակ Լավագույն նորամուտային ֆիլմ Սաուլի որդին Հաղթանակ [65]
New York Film Critics Online Լավագույն օտարալեզու ֆիլմ Սաուլի որդին Հաղթանակ
Օնլայն կինոքննադատների միություն Լավագույն ոչ անգլերեն ֆիլմ Սաուլի որդին Առաջադրված [66]
Սան Ֆրանցիսկոյի կինոքննադատների խմբակ Լավագույն օտարալեզու ֆիլմ Սաուլի որդին Հաղթանակ [67]
Արբանյակ մրցանակ Լավագույն օտարալեզու ֆիլմ Սաուլի որդին Հաղթանակ
Վաշինգտոնի տարածաշրջանի կինոքննադատների ասոցիացիա Լավագույն օտարալեզու ֆիլմ Սաուլի որդին Հաղթանակ [68]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 NZ Register of Classification Decisions
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/son-of-saul
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt3808342/
  4. http://www.filmaffinity.com/es/film697248.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  7. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  8. Internet Movie Database — 1990.
  9. http://www.cnc.fr/web/fr/rechercher-une-oeuvre/-/visa/143357
  10. 10,0 10,1 10,2 10,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=237178.html
  11. 11,0 11,1 11,2 http://bbfc.co.uk/releases/son-saul-film
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 http://www.imdb.com/title/tt3808342/fullcredits
  13. http://www.metropol.hu/cikk/1324525-itthon-kerul-eloszor-mozikba-a-saul-fia
  14. 14,0 14,1 ««Сын Саула»: Кошмар почти не виден» (HTML) (անգլերեն). КиноПоиск — www.kinopoisk.ru. 13 июля 2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  15. Стас Тыркин. «Сын Саула / Saul fia». Гоголь-центр — gogolcenter.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  16. Вадим Рутковский. «Холокост изнутри, добрая еда и человек-лобстер: противоречия Каннского фестиваля» (HTML). журнал «Сноб» — snob.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  17. 17,0 17,1 «The 2015 Official Selection» (անգլերեն). Կաննի կինոփառատոն — www.festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  18. «Cannes 2015: Jacques Audiard's Dheepan wins the Palme d'Or - as it happened» (HTML) (անգլերեն). The Guardian — www.theguardian.com. 24 мая 2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  19. «Фильм об Освенциме «Сын Шауля» завоевал премию «Оскар»» (HTML) (անգլերեն). newsru.co.il. 2015 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
  20. Gregg Kilday. «How 'Son of Saul' Defied the Dangers of Re-Creating the Holocaust» (HTML) (անգլերեն). The Holliwood Reporter — www.hollywoodreporter.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  21. «Oscars: Nine Films Advance in Foreign Language Film Race» (HTML) (անգլերեն). Variety — variety.com. 17 դեկտեմբերի, 2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  22. «Oscar Nominations: The Complete List» (HTML) (անգլերեն). The Holliwood Reporter — www.hollywoodreporter.com. 14 հունվարի, 2016. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  23. Валерий Кичин (15 мая 2015). «Иди и не смотри» (HTML) (անգլերեն). Российская газета — www.rg.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  24. Олег Сулькин (17 декабря 2015). ««Сын Саула»: Холокост на кончиках пальцев» (անգլերեն). Голос Америки — www.golos-ameriki.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2022 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  25. Leo Barraclough (11 июня 2015). «Hungary Selects Cannes Grand Prix Winner 'Son of Saul' as Oscar Entry» (HTML) (անգլերեն). Variety — variety.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  26. Stephanie Zacharek (8 января 2016). «Review: Holocaust Drama Son of Saul Is Rigorous, Demanding and Rewarding» (HTML) (անգլերեն). Time — time.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  27. «Son of Saul — a film by László Nemes» (PDF) (անգլերեն). Կաննի կինոփառատոն — www.festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  28. 28,0 28,1 Macnab, Geoffrey (2015 թ․ նոյեմբերի 13). «Laszlo Nemes talks Hungary's Oscar submission 'Son Of Saul'». Screen Daily. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  29. 29,0 29,1 Kilday, Gregg (2015 թ․ նոյեմբերի 16). «How 'Son of Saul' Defied the Dangers of Re-Creating the Holocaust». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  30. «Son of Saul». Films Distribution. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  31. Ács, Gábor (2015 թ․ մայիսի 23). «A Saul fia rendezőjével a díjeső után». Euronews (Hungarian). Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. Fabien Lemercier (11 июня 2015). «Son of Saul is the Hungarian Oscar candidate» (HTML) (անգլերեն). cineuropa.org. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  33. «Son of Saul (2015)» (HTML) (անգլերեն). www.movieinsider.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  34. «Son of Saul (2015)». Rotten Tomatoes (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  35. «Son of Saul: Reviews». Metacritic (անգլերեն). CBS Interactive. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  36. Peter Bradshaw (15 мая 2015). «Son of Saul review: an outstanding, excoriating look at evil in Auschwitz» (HTML) (անգլերեն). The Guardian — www.theguardian.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  37. Jason Dietz (6 декабря 2015). «Best of 2015: Film Critic Top Ten Lists» (անգլերեն). Metacritic. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  38. 38,0 38,1 Rebecca Ford (2015 թ․ մայիսի 24). «Cannes: 'Dheepan' Wins the Palme d'Or». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  39. 39,0 39,1 «Cannes: 'Son of Saul,' 'Masaan' Take Fipresci Prizes». The Hollywood Reporter. 2015 թ․ մայիսի 23. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին. {{cite web}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  40. 40,0 40,1 «TOUTES LES RÉCOMPENSES DU FESTIVAL DE CANNES 2015». 2015 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  41. 41,0 41,1 «A Saul fia megkapta a Francois Chalais-díjat is» ['Son of Saul' receives the François Chalais Prize]. Népszabadság Online. 2015 թ․ մայիսի 23. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  42. 42,0 42,1 @Accreds (May 24, 2015). «Cannes 2015: Vulcan Award of the Technical Artist to Tamas ZANYI, sound engineer for SON OF SAUL» (Թվիթ). Վերցված է 24 May 2015-ին – via Թվիթթեր.
  43. 43,0 43,1 Szalai, Georg (2016 թ․ փետրվարի 28). «Oscars: Hungary Wins Its First Foreign-Language Honor Since Fall of Communism». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
  44. «ASC Awards: The Complete Winners List». The Hollywood Reporter. 2016 թ․ հունվարի 13. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  45. «The 2017 AFCA Awards». Australian Film Critics Association. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  46. «"Le fils de Saul", Grand Prix de l'Union de la Critique de Cinéma» (French). RTBF. 2016 թ․ հունվարի 10. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  47. «La La Land leads Bafta film nominations». BBC News. 2017 թ․ հունվարի 10. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  48. Pond, Steve (2015 թ․ դեկտեմբերի 6). «'Ex Machina,' 'Room' Win Big at British Independent Film Awards». TheWrap. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  49. Giardina, Carolyn (2015 թ․ նոյեմբերի 21). «'Carol' Wins Golden Frog at Camerimage». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  50. Académie des César (2016 թ․ փետրվարի 26). «BIRDMAN, réalisé par Alejandro González Iñárritu, #César2016 du Meilleur Film Étranger». Twitter. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  51. Dann Gire (2015 թ․ դեկտեմբերի 16). «'Mad Max: Fury Road' wins best picture from Chicago Film Critics». Daily Herald. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  52. «Critics' Choice Movie Awards». 2016 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  53. Chase Whale. «DFW Film Critics Association Dish Out 2015 Awards – Dallas Observer». Dallas Observer. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  54. «DGA Announces Nominees for Outstanding Directorial Achievement in Feature Film for 2015». Directors Guild of America. 2016 թ․ հունվարի 12. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  55. «'Carol' Sweeps Gay and Lesbian Entertainment Critics Awards». Variety. 2016 թ․ հունվարի 18. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  56. «Prix du Syndicat Français de la Critique 2015». Syndicat Français de la Critique. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  57. «Golden Globe Nominations: The Complete List». The Hollywood Reporter. 2015 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  58. Folcker, Sebastian (2017 թ․ հունվարի 23). «De blev årets vinnare». SVT (Swedish). Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  59. Densby, Andrew (2016 թ․ հունվարի 9). «Houston Film Critics award "Spotlight," "Revenant"». Houston Chronicle. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  60. Meena, Jang (2016 թ․ փետրվարի 27). «Spirit Awards: 'Son of Saul' Wins Best International Film». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  61. King, Susan (2015 թ․ դեկտեմբերի 6). «'Spotlight' named best of 2015 by the Los Angeles Film Critics Assn». Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  62. «"Golden Camera 300" for Mátyás Erdély, the cinematographer of "Son of Saul"». Manaki Brothers Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  63. Lincoln, Ross A. (2016 թ․ փետրվարի 27). «'The Revevant' & 'Mad Max: Fury Road' Tie At 2016 Golden Reel Awards: MPSE Winners List». Deadline Hollywood. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  64. Child, Ben (2015 թ․ դեկտեմբերի 2). «Mad Max: Fury Road eyes Oscars run after victory at National Board of Review awards». The Guardian. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  65. «'Carol' Takes Top Honors at New York Film Critics Awards». The Wall Street Journal. 2015 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  66. Pond, Steve (2015 թ․ դեկտեմբերի 14). «Online Film Critics Say 'Mad Max: Fury Road' Is Best». TheWrap. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  67. Chronicle Staff Report (2015 թ․ դեկտեմբերի 14). «S.F. Film Critics Circle honors 'Spotlight' and 'Brooklyn'». SFGate. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  68. Siegel, Tatiana (2015 թ․ դեկտեմբերի 7). «'Spotlight' Named Top Film by D.C.-Area Film Critics». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]