Շանդոր Ժոտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շանդոր Ժոտեր
հունգ.՝ Zsótér Sándor
Zsótér Sándor.jpg
Ծնվել էհունիսի 20, 1961(1961-06-20)[1] (58 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[1]
ԿրթությունԲուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, դրամատուրգ, performing artist, կինոռեժիսոր և կինոդերասան
Ժանրերդրամա, թրիլեր և կատակերգություն
Պարգևներ և մրցանակներԿոշութի մրցանակ, Մարի Յասաիի մրցանակ և Q1220088?

Շանդոր Ժոտեր (հունգ.՝ Zsótér Sándor, հունիսի 20, 1961(1961-06-20)[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[1]), հունգարացի դերասան, թատրոնի ռեժիսոր, ինչպես նաև սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանի ծնողներն են Շանդոր Ժոտերը և Եվա Մալի։ 1983 թվականին Շանդորն ավարտել է Բուդապեշտի դրամայի և կինոյի ակադեմիան։ 1983-1985 թվականներին աշխատել է Շանդոր Հևեսի անվան թատրոնում, 1985-1986 թվականներին՝ Սոլնոկի «Szigligeti» թատրոնում, 1986-1990 թվականներին՝ Միկլոշա Ռադնոտի անվան թատրոնում, 1990-1992 թվականներին՝ որպես դրամատուրգ Ժիգմոնդ Մորիցի անվան թատրոնում, 1992-1994 թվականներ՝ որպես ռեժիսոր Միշկոլցի ազգային թատրոնում, 1994-1996 թվականներին նաև աշխատել է որպես ռեժիսոր «Szigligeti» թատրոնում։

1996 թվականին Շանդորը սկսել է աշխատել որպես ուսուցիչ Բուդապեշտի դրամայի և կինոյի ակադեմիայում։ Նույն թվականին նա պայմանագիր է կնքել «Szegedi Nemzeti» թատրոնի հետ, իսկ 1999 թվականին՝ Միլոշա Ռադդնոտի անվան թատրոնի հետ։ 2008 թվականին Շանդորը սկսել է աշխատել Գեզ Գարդոնի անվան թատրոնում։ Բացի այդ, Շանդոր Ժատերը անմիջականորեն կապված է Բուդապեշտի պետական թատրոնի, Բուդապեշտի կատակերգության թատրոնի, Հունգարիայի պետական օպերայի թատրոնի, Իոժեդ Քաթոնի անվան թատրոնի և «Krétakör» թատրոնի հետ։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանդորը որպես դերասան մասնակցել է 8 ներկայացման, այդ թվում Իմրե Շարկադիի ստեղծագործություններում։ Որպես ռեժիսոր, իր ղեկավարության տակ է վերցրել 91 ներկայացում, որոնցից մի քանիսը եղել են Ուիլյամ Շեքսպիրի, Միհայ Վյորյոշմարտի, Վիկտոր Հյուգոյի և այլոց աշխատանքները։ Բացի այդ, Շանդորը եղել է սցենարիստ 10 ներկայացումներում։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կինոյի դերասան, նկարահանվել է «Հանուսսեն», «Առանց ճակատագրի», «Սպիտակ Աստված», «Սաուլի որդին» և այլ ֆիլմերում[2]։ Նաև Շանդորը իր վրա է վերցրել սցենարիստի պարտականությունները 4 ֆիլմում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998- «Մարի Յասաի անվան մրցանակաբաշխություն»
  • 2006- «Կոշուտայի անվան մրցանակ» և այլ մրցանակներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]