Միհայ Վյորյոշմարտի
| Միհայ Վյորյոշմարտի Vörösmarty Mihály | |
|---|---|
Միհայ Վյորյոշմարտիի դիմանկարրը, Հեղ․՝ Միկլոշ Բարաբաշ, 1836 | |
| Ծնվել է | դեկտեմբերի 1, 1800 |
| Ծննդավայր | Կապոլնաշենեկ Ավստրո-Հունգարիա |
| Մահացել է | նոյեմբերի 19, 1855 |
| Մահվան վայր | Բուդապեշտ Ավստրո-Հունգարիա |
| Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հունգարացի |
| Մայրենի լեզու | հունգարերեն |
| Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1820) |
| Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, քննադատ |
| Ամուսին | Laura Csajághy? |
| Զբաղեցրած պաշտոններ | Հունգարիայի Ազգային ժողովի անդամ |
| Կուսակցություն | Radical party?[1] |
| Անդամություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
| Երեխաներ | Béla Vörösmarty? և Ilona Vörösmarty? |
| Ստորագրություն | |
Միհայ Վյորյորշմարտի, (հունգ.՝ Vörösmarty Mihály, դեկտեմբերի 1, 1800[2][3][4][…], Kápolnásnyék, Gárdony District, Ֆեյեր, Հունգարիայի թագավորություն - նոյեմբերի 19, 1855[2][3][4][…], Պեշտ, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[5]), հունգար բանաստեղծ, դրամատուրգ, քննադատ։ Հունգարիայի ռոմանտիզմի ներկայացուցիչ։ Ավարտել է Բուդապեշտի համալսարանի փիլիսոփայական և իրավաբանական ֆակուլտետները։ 1825 թվականին հրատարակել է «Զալանի փախուստը» հայրենասիրական ռոմանտիկ պոեմը։ «Վտարանդիները» (1830) պիեսում մարմնավորել է բռնակալ թագավորի դեմ ապստամբելու օրինականության գաղափարը, «Չոնգոր և Տյունդե» (հրատարակված 1831) հեքիաթ պիեսում պատկերել կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ։ Վյորյոշմարտին բնորոշ է ժողովրդին կարեկցելը («Գեղեցկուհի Իլռնկան», 1832, բալլադ), ազատասիրության ոգին («Ցիլլեին և Հունյադին», հրատարակության 1844, պատմական դրամա, «Կոչ», բանաստեղծությունը և այլն)։ Վյորյոշմարտը ողջունել է 1848-1849 թվականների հեղափոխությունը Հունգարիայում, ընտրվել է հեղափոխական պառլամենտի դեպուտատ, իսկ 1849 թվականին դարձել է Հունգարիայի բարձրագույն վճռաբեկ դատարանի դատավոր։ Հեղափոխության պարտությունից հետո գրված բանաստեղծությունները («Նախաբան», 1851, «Ալևոր գնչուն», 1854) հավաստում են Վյորյոշմարտի հավատարմությունը ազգային-ազատագրական գաղափարներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Béla P. Az 1848-1849. évi első népképviseleti országgyűlés történeti almanachja (հունգ.) / P. Béla — Budapest: Argumentum Kiadó, 1373. — P. 700. — 1367 p. — ISBN 963-00-9540-8
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Вёрёшмарти Михай // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհայ Վյորյոշմարտի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 480)։ |
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Դեկտեմբերի 1 ծնունդներ
- 1800 ծնունդներ
- Նոյեմբերի 19 մահեր
- 1855 մահեր
- Հունգարացի բանաստեղծներ
- Հունգարացի դրամատուրգներ
- Հունգարացի քննադատներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Հունգարացի թարգմանիչներ
- Բուդապեշտի համալսարանի շրջանավարտներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով