Սանտա Կրուս դե լա Սարսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Սանտա Կրուս դե լա Սարսա
Santa Cruz de la Zarza
Զինանշան
Escudo de Santa Cruz de la Zarza.svg

EspañaLoc.svg
Սանտա Կրուս դե լա Սարսայի դիրքը Իսպանիայի քարտեզի վրա
Կոորդինատներ: 39°58′36″ հս․ լ. 3°11′27″ ամ. ե. / 39.97667° հս․. լ. 3.19083° ավ. ե. / 39.97667; 3.19083
Երկիր Իսպանիա Իսպանիա
Քաղաք Մեսա դե Օկանիյա
Հիմնադրված է 1175 թ.
Մակերես 264,54 կմ²
ԲԾՄ 790 մ
Բնակչություն 4940 մարդ (2010)
Ժամային գոտի UTC+1
Փոստային ինդեքս 45370
Փոստային ինդեքսներ 45370
Ավտոմոբիլային կոդ TO
Պաշտոնական կայք santacruzdelazarza.es
##Սանտա Կրուս դե լա Սարսա (Իսպանիա)
Red pog.png

Սանտա Կրուս դե լա Սարսա (իսպ. Santa Cruz de la Zarza), քաղաք և վարչական տարածք Իսպանիայում, Տախո գետի ափին, մտնում է Տոլեդո նահանգի կազմի մեջ՝ Կաստիլիա Լա Մանչա ինքնավար համայնքի կազմում։ Համայնքը գտնվում է Մեսա դե Օկանիյա շրջանի կազմում։ Զբաղեցնում է 264,54 քառակուսի կիլոմետր տարածք։ Նահանգի վարչական կենտրոնից հեռավորությունը կազմում է 85 կիլոմետր։

Քաղաքի հովանավորներն են համարվում Նուեստրո Պադրե Խեսուսը և սուրբ կույս դել Ռոսարիոն։ Աստվածամայր Ռոսարիոյի պատվին տոնակատարությունները նշվում են օգոստոսի վերջին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրված է 1175 թվականից ոչ ուշ։ Հնագույն մնացորդները վերաբերվում են պղնձե դարի երկրորդ կեսին (VII-VI դարեր մեր թվարկությունից առաջ), որի մասին վկայում են Լաս Էսպերիլլաս (իսպ.Las Esperillas) հնագույն դամբարանային հուշագրություններում։ Հռոմի պապ Ալեքսանդր III-ը 1175 թվականի հուլիսի 5-ին հաստատել է կարգի ստեղծումը, կուսակրոն-ասպետները ստեղծեցին «Encomienda», 1242 թվականին ասպետական օրդենի գրոսսմեյստեր (ասպետական բարձրագույն կոչում և ղեկավար) Ռոդրիգո Ինյիգեսը (Յանես) դարձրեց այն Սանտա Կրուս շրջանի կենտրոն, իսկ 1253 թվականին գրոսսմեյստեր Պելադո Պերես Կորրեան նրան շնորհեց հատուկ արտոնություններ։ «Դե լա Սարսա» անվանումը ավելացվել է XVI դարում։

Իր գտնվելու դիրքով՝ տեղակայված Տախոյի հովտի վրա տեսարանով, քաղաքը դարձավ Մերիդա և Սարագոսա քաղաքների միջև հաղորդակցության կենտրոն և ամրացած դիրք ուներ Հռոմեական շրջանում, իսկ այնուհետև նաև վեստգոթերի ու արաբների շրջանում։

Որոշ աղբյուրներ նշում են, որ Սանտա Կրուս դե լա Սարսա անվանումը կարող է ծագել իր աշխարհագրական դիրքի պատճառով՝ երկու հովիտների միջև ընկած, որոնց մեջ կար մոշի լեռ։[1]

Կապը Խորհրդային Միության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում անմահացվել է խորհրդային օդաչուների հիշատակը, որոնք զոհվել են 30-ական թվականների վերջին՝ Քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Քաղաքներից մեկում, որտեղ տեղակայված է եղել, այսպես կոչված, «ինտերնացիոնալ բրիգադի» օդանավակայանը, տեղի բնակիչների նախաձեռնությամբ հուշարձան է կանգնեցվել։

Լա Կրուս դե Սանտյագո, Սանտյագո օրդենի զինանշանը, որից ծագում է Սանտա Կրուս դե լա Սարսայի անվանումը

Ո՛չ բլրակ, ո՛չ նշան, ուղղակի խճաքարեր։ Նրանք թաղված են այստեղ ինչ-որ տեղ։ Քաղաքային արխիվում չի պահպանվել ո՛չ անուն, ո՛չ կոչում և, նույնիսկ, ո՛չ էլ ճշգրիտ քանակ։ Հինգ կամ վեց խորհրդային օդաչուներ, որոնք իրենց կյանքն են տվել Իսպանիայի համար, թաղված են Սանտա Կրուս դե լա Սարսա քաղաքի գերեզմանատանը։

Aquote1.png Նրանք ժամանեցին այստեղ քաղաքացիական պատերազմի սկզբում, արյունահեղության թեժ ժամանակ, երբ մի ճամբարի ներկայացուցիչները մահապատժի էին ենթարկում մյուս ճամբարի ներկայացուցիչներին առանց դատ ու դատաստանի։ Նրանց հաջողվեց վերջ դնել դրան և փրկել շատ կյանքեր։ Մենք՝ Իսպանացիներս, նրանց շատ երախտապարտ ենք։
- Սանտա Կրուս դե լա Սարսա քաղաքի քաղաքապետ Մունյոս Սանչես
Aquote2.png

։

Առաջին կամավորները Իսպանիա ժամանեցին 1936 թվականի օգոստոսին։ Նրանք, ընդամենը, մոտ երեք հազար էին։ Նրանցից մոտավորապես 200-ը այդպես էլ մնացին իսպանական հողում։ Մեծամասնությունը մարտնչում էին ուրիշ անուններով, քանզի Խորհրդային Միությունը պատերազմում պաշտոնապես չէր մասնակցում, իսկ, ոչ պաշտոնապես, աջակցում էր հանրապետականներին՝ ֆրանկիստների դեմ պայքարում Իսպանիայի օրինական ղեկավարության պաշտպաններին։ Պատմաբանները հետագայում կգրեն, որ դա Եվրոպայում ֆաշիզմի դեմ ամենաառաջին պայքարն էր։

Սենյոր Բրավոյին անվանում են Իսպանիայի վերջին ասը։ Ավելի քան երեսուն օդանավ՝ գրեթե բոլորը խորհրդային Ի-16 կործանիչներով։ Ռուս օդաչուների հետ նա պայքարում էր կողք կողքի և շատ բան է սովորել նրանցից։ Խորհրդային ավիացիայում առաջին խոյահարումը կատարվել է Իսպանիայի երկնքում և առաջին գիշերային օդամարտը, նույնպես, տեղի է ունեցել այստեղ։

Aquote1.png Դուք մեզ օգնեցիք ամենադժվար րոպեներին։ Ժողովուրդը հիշում է ռուս մարտիկներին, որոնք եղել են մեզ մոտ և թողել են լավ հիշատակ։
- Խոսե Մարիա Բրավո Ֆերնանդես Էրմոսա՝ վետերան
Aquote2.png


Սանտա Կրուս դե լա Սարսայում ասում են, որ քաղաքապետարանի մոտի հրապարակը վերջին 100 տարվա ընթացքում չի փոխվել և սրճարանը գտնվում է այստեղ դեռ մինչպատերազմյան ժամանակներից։ Այնտեղ հավաքվում էին ռուսները, այստեղ կանգնած էր երկու ավիաջոկատ՝ 25 օդաչու։ Կաստիլյան ապուրով ճաշը նրանց համար հաճախ անվճար էր։

Aquote1.png Նրանց բոլորը հարգում էին, իսկական մարտիկներ էին, խիզախ, ազնիվ, անշահախնդիր և ապրում էին ինչպես և մենք՝ հասարակ իսպանացիներս, կիսում էին իրենց հացը մեզ հետ։ Ես այն ժամանակ շատ երիտասարդ էի, բայց այդ ամենը լավ հիշում եմ։
- Խուակիմ Արիաս Լորիենտէ՝ տեղացի բնակիչ
Aquote2.png


Գորշ գրանիտե սալաքար և ռուսերեն ու իսպաներեն գրություն։ Դա արդեն չորրորդ հուշարձանն է խորհրդային զինվորներին, որոնք պայքարել են երկրի ազատության համար։ Իսպանացիների համար այդ պատերազմը դեռ չսպիացած վերք է։ Չնայած ազգային հաշտությունը պաշտոնապես կայացել է բռնակալ Ֆրանկոյի մահից հետո՝ 1975 թվականին, գիտակները նախազգուշացնում են՝ միայն պետք չէ խոսակցություն բացել այդ թեմայի շուրջ, մի հուզեք իսպանական հոգին։ Բազմաթիվ փաստաթղթեր դեռ պահպանում են «գաղտնի» կնիքը, բայց տեղացի հետախույզները ցանկանում են պարզել բոլոր զոհվածների անունները։

Ալեքսանդր Կուզնեցով՝ Իսպանիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան

Aquote1.png Դա մեր ընդհանուր պատմության նկատմամբ ազնիվ և բարեխիղճ վերաբերմունքի օրինակ է։ Հատկապես այն ֆոնի վրա՝ երբ որոշ երկրներում ավերում և պղծում են պատմական հուշարձանները։ Իսկ այստեղ՝ Իսպանիայում, ընդհակառակը։
- Ալեքսանդր Կուզնեցով՝ Իսպանիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան
Aquote2.png


Տրակտորավար Նիկոլասը ծնվել է պատերազմից շատ ուշ բայց խորհրդային օդաչուների մասին քիչ չի լսել։

Նիկոլաս՝ տրակտորավար

Aquote1.png Իմ պապը աշխատել է ռուսների հետ՝ նա պահպանում էր օդանավակայանը։ Այ, մոտավորապես, այստեղ է դա եղել։ Իսկ հիմա այստեղ ես աշխատում եմ։
- Նիկոլաս՝ տրակտորավար
Aquote2.png


Խորհրդային օդանավակայանից, համարյա, ոչինչ չի մնացել։ Ձիթապտղի պուրակ, որտեղ թաքցնում էին ռմբակոծիչները, փայտաշեն տնակների ավերակները՝ այստեղ գտնվում էր հրամանատարական կետը և ռմբապաստարանը՝ այս գետնափորում սարսռեցնող է նույնիսկ հիմա՝ 70 տարի անց։

Իսկ այ թռիչքադաշտը արդեն չկա։ Այն գտնվում էր մոտակայքում, ձգվում էր ուղիղ հյուսիսից հարավ։ Այս տարածքը, վաղուց արդեն, մասնավոր սեփականություն է։ Այստեղ հացահատիկ են ցանում և ժամանակ առ ժամանակ հողում գտնում են արկեր և փամփուշտներ՝ անցած պատերազմի վկայություններ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը՝ 4940 մարդ (2010 թվականի տվյալներով)։

Թվական Բնակչություն Թվական Բնակչություն
1970 4226 2001 4505
1981 4217 2005 4764
1991 4302 2007 4775
1996 4439 2009 4929
2000 4392 2010 4940

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսությունը հիմնականում հիմնված է անասնապահության, գյուղատնտեսության (խաղող, ձիթապտուղ և հացահատիկ) և ծառայություն մատուցելու վրա հիմնված գրասենյակներով։

Հուշարձաններ և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքի կենտրոնում կան մի շարք պալատական տներ՝ գերբերի մեծ քանակով։
Սուրբ Ջեյմսի՝ Սուրբ Յակովի եկեղեցին
  • Սուրբ Յակովի եկեղեցի՝ կառուցվել է 1180 թվականին՝ ասպետ Սանտյագո Մանդարանի կողմից։[2][3]
  • Սան Միգել եկեղեցի՝ առաջին հիշատակությունները վարաբերվում են 1185 թվականին։ Ավերվել է Քաղաքացիական պատերազմի ժամանակ։
  • Երրորդության նախկին մենաստան՝ հիմնադրվել է Պասկուալ Սանչեսի կողմից 1678 թվականին։
  • Արկո դե լա Վիլլա՝ հին պարսպի ավերակներ՝ քաղաքի շուրջ։ Ենթադրաբար կառուցվել է 1576 թվականին՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի պատվերով։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի վկայություն այն մասին, որ թատրոնը ստեղծվել է 1850 թվականին՝ Ռոմուալդո Ռիվասի կողմից։

Շղթաների շենքը՝ ևս մեկ տեսարժան վայր Սանտա Կրուս դե լա Սարսայում

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականից Սանտա Կրուս դե լա Սարսան հանդիսանում է ֆրանսիական Լա Գրանդ Կրուայի քույր քաղաքը։

Հեռավորությունը մյուս քաղաքներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակում բերված են Սանտա Կրուս դե լա Սարսա քաղաքի հեռավորությունը մյուս քաղաքներից։

Քաղաքներ Հեռավորություն (կմ) Քաղաքներ Հեռավորություն (կմ) Քաղաքներ Հեռավորություն (կմ)
Տոլեդո 85 Մադրիդ 83 Բասսեյն 101
Տարանկոն 16 Օկանա 31 Արանխուես 46
Սյուդադ Ռեալ 165 Ալբաչետե 186 Գվադալահարա 112
Կուինտանար դե լա Օրդեն 51 Ալմագեր 29 Ալկալա դե Հենարես 88
Բարսելոնա 629 Մատարո 660 Վալենսիա 289
Վիլլյարուբիա դե Սանտյագո 19 Նոբլեհաս 25 Վիլյամանրիկե դե Տահո 11
Սարսա դե Տահո 7 Ֆուենտիդուենիա դե Տահո 21 Արգանդա դել Ռեյ 57

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սանտա Կրուս դե լա Սարսա (2009)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 16,9 21,3 24,9 27,4 35,1 39,4 41,4 39,2 35,2 30,8 25,7 17,8 29,59
միջին առավելագույնը (°C) 8,58 13,43 18,7 18,82 27,06 32,15 35,11 35,72 28,29 24,75 17,83 10,4 22,58
միջին ջերմաստիճանը (°C) 3,65 5,96 9,9 11,14 18,01 23,73 26,22 26,43 20,48 15,77 10,4 5,72 14,8
միջին նվազագույնը (°C) -0,77 -0,45 1,87 3,25 8,53 12,51 15,6 17,09 12,78 8,3 3,75 1,1 6,97
բացարձակ նվազագույնը (°C) -12,6 -3,7 -1,7 -2,8 2,7 0 11,4 12,0 0 -1 -3 -12,8 -0,95
տեղումների քանակը (մմ) 29,6 28,8 37 33,8 8 13,4 0 5,2 3,2 21,6 16,6 13,6 333,2

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cfr. la scheda (Իսպաներեն) "Municipio de Santa Cruz de la Zarza" sul sito Diputación de Toledo.
  2. http://www.webcitation.org/
  3. http://www.asociaciondonquijote.org Մեդիա տեղեկատու