Սամանտա Կրիստոֆորետտի
![]() Samantha Cristoforetti | |||
![]() |
|||
Բնօրինակ անուն ազգանուն | Samantha Cristoforetti | ||
Պետություն | ![]() | ||
Մասնագիտություն | տիեզերագնաց | ||
Զինվորական կոչում | կապիտան | ||
Տիեզերքում անցկացրած ժամանակը | 199 օր 16 ժամ 42 րոպե | ||
Բաց տիեզերքում անցկացրած ժամանակը | 0 | ||
Ծնվել է | ապրիլի 26, 1977 (45 տարեկան) | ||
Ծննդավայր | {Միլան, Իտալիա | ||
Պարգևներ | ![]() ![]() |
|} Սամանտա Կրիստոֆորետտի (իտալերեն՝ Samantha Cristoforetti, ապրիլի 26, 1977, Միլան, Իտալիա), իտալացի տիեզերագնաց։ Եվրոպական տիեզերական գործակալության երրորդ և իտալական տիեզերական գործակալության առաջին կին տիեզերագնացը։ Կանանց միջև թռիչքի տևողության ռեկորդակիր՝ 199 օր 16 ժամ 42 րոպե, ինչպես նաև ԵՏԳ տիեզերագնացների միջև թռչքի տևողության ռեկորդակիր։ Այս ռեկորդը գերազանցել է ամերիկացի կին տիեզերագնաց Փեգի Ուիթսոնը, որը գտնվել է ուղեծրում 289 օր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամանտա Կրիստոֆորետտին ծնվել է 1977 թվականի ապրիլի 26-ին Միլանում։ Մանկությունն անցկացրել է Տրենտոյի գավառի Մալե փոքրիկ բնակավայրում։ Երեք տարի սովորել է Բոլցանոյի լիցեում, որոշ ժամանակ անց՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և վերջապես միջնակարգ կրթությունն ավարտել է Տրենտոյում[1]։
![]() |
2000 թվականին 10 ամիս գիտական ստաժավորում է ստացել Դմիտրի Մենդելեևի անվան ՌԽՏՀ-ի պրոֆեսոր Բ. Ն. Կոնդրիկովի մոտ՝ հետազոտելով հրթիռային կարծր վառելանյութերի խնդիրները։ - Салют Саманта! От детской мечты через Менделеевку в большой Космос.//«Менделеевец» газета РХТУ им. Д.И. Менделеева, 2014, №8, декабрь.
|
![]() |
2001 թվականին ավարտել է Մյունխենի տեխնիկական գիտությունների համալսարանը, որտեղ ստացել է մագիստրոսի աստիճան՝ «հրթիռաշարժիչային համակարգերի և թեթև սարքավորումների» մասնագետի որակավորմամբ[2]։
2005 թվականին բալերի ամենաբարձր քանակով ավարտել է Իտալիայի ռազմաօդային ուժերի ռազմական ավիացիայի դպրոցը (իտալերեն՝ Accademia Aeronautica) Պոցուոլի քաղաքում՝ օդաչուի մասնագիտացմամբ[3]։ Այս տարիներին բազմիցս մասնակցել էր Եվրոպական Միության և Հյուսիսատլանտյան դաշինքի նախաձեռնությամբ կազմակերպված օդային զորավարժություններին։ Ուսուցումը անցել է օդաչուների նախապատրաստման Euro-Nato Joint Jet Pilot Training ծրագրով Տեխաս նահանգի Ուիչիտո Ֆոլս քաղաքի Շեպարդ ավիացիոն բազայում, 2007-2009 թվականներին ծառայել է իտալական ավիացիոն մասերում[4]։
2009 թվականի մայիսին չորրորդ հավաքագրման ժամանակ ընտրվել է Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնացների խմբի մեջ։ Ընդհանուր տիեզերական վերապատրաստման դասընթացները ավարտելուց հետո 2010 թվականի նոյեմբերին ստացել է ԵՏԳ տիեզերագնացի հավաստագիր։
2012 թվականի հուլիսի 3-ին հայտարարվել է ԵՏԳ-ով նրա թռիչքի մասին 6-7 ամիս ժամկետով[5]։ Նշանակվել է Սոյուզ ՏՄԱ-15Մ տիեզերանավի փոխարինող կազմի ինժեներ[6], որի մեկնարկը Էքսպեդիցիա-40/Էքսպեդիցիա-41 ծրագրով իրականացվել է 2014 թվականի մայիսին։
2014 թվականի նոյեմբերի 24-ին Սամանտա Կրիստոֆորետտին Սոյուզ ՏՄԱ-15Մ տիեզերանավով կատարել է իր առաջին թռիչքը դեպի բաց տիեզերք։ 2015 թվականի հունիսի 11-ին 10:20 UTC-ին տիեզերանավը անջատվել է կայանից: 13:44:02 UTC-ին ՏՊԿ «Սոյուզ ՏՄԱ-15Մ» տիեզերանավ բարեհաջող վայրէջք է կատարել Ղազախստանի հարավային շրջանում[7]։
Ընդհանուր հաշվով՝ Սամանտան ուղեծրում անցկացրել է 199 օր՝ գերազանցելով ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Սունիտա Ուիլյամսի (195 օր) գրանցած կանանց միջև ուղեծրում անդադար մնալու ռեկորդը[8]։ Այս ռեկորդը գերազանցել է ամերիկացի կին տիեզերագնաց Փեգի Ուիթսոնը, որը գտնվել է ուղեծրում 289 օր։
Վիճակագրություն[9]
# | Մեկնարկային տիեզերանավ | Մեկնարկ, UTC | Էքսպեդիցիա | Վայրէջքի տիերեզանավ | Վայրէջք, UTC | Տիեզերքում անցկացրած ժամանակ | Դեպի բաց տիերեզք թռիչքներ | Բաց տիեզերքում անցկացրած ժամանակ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Սոյուզ ՏՄԱ-15Մ | 23.11.2014, 21:01 | Էքսպեդիցիա-42 / Էքսպեդիցիա-43 | Սոյուզ ՏՄԱ-15Մ | 11.06.2015, 13:43 | 199 օր 16 ժամ 42 րոպե | 0 | 0 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Daniele Lazzeri (2014-04-13)։ «Vi racconto cosa farò nello spazio. Parla Samantha Cristoforetti» (իտալերեն)։ Formiche։ Վերցված է 2015-06-12
- ↑ «Кристофоретти Саманта»։ Центр эксплуатации объектов наземной космической инфраструктуры։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-14-ին։ Վերցված է 2015-01-12
- ↑ «Chi è Samantha Cristoforetti» (իտալերեն)։ Lettera43։ 2015-10-07։ Վերցված է 2015-06-12
- ↑ «Chi è Samantha Cristoforetti» (իտալերեն)։ Lettera43։ 2015-10-07։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-09-ին։ Վերցված է 2015-06-12
- ↑ ESA astronaut Samantha Cristoforetti set for Space Station in 2014(անգլ.)
- ↑ В ЦПК состоялась предполётная пресс-конференция с участием экипажей МКС-40/41
- ↑ Antonio Lo Campo (2015-06-11)։ «Samantha Cristoforetti è tornata sulla Terra» (իտալերեն)։ La Stampa։ Վերցված է 2015-06-12
- ↑ «Samantha overtakes Sunita as holder of longest spaceflight for women»։ ЕКА։ Վերցված է 2015-07-23
- ↑ «Statistics - Cristoforetti Samantha» (անգլերեն)։ spacefacts.de։ Վերցված է 2018-01-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սամանտա Կրիստոֆորետտին տիեզերական հանրագիտարանի կայքում
- Սամանտա Կրիստոֆորետտին ԵՏԳ-ի կայքում(անգլ.)
- Սամանտա Կրիստոֆորետտիի Twitter
- Իտալիայի նախագահ Ս. Մատարելան պարգևատրում է Սամանտա Կրիստոֆորետտիին Մեծ խաչի ասպետնի շքանշանով ՅուԹյուբում
|