Սալչիպապա
Պերուական խոհանոց | |
---|---|
Տեսակ | ճաշ |
Ենթատեսակ | Արագ սնունդ, կարտոֆիլով ուտեստ և Փողոցային սնունդ |
Salchipapa Վիքիպահեստում |
Սալչիպապա (իսպ.՝ salchipapa կամ salchipapas), պերուական ֆաստ-ֆուդ ուտեստ, հիմնականում օգտագործում են որպես փողոցային ուտելիք, որպես կանոն, բաղկացած է տապակած տավարի նրբերշիկներից և երշիկներից, ֆրի կարտոֆիլից, կաղամբով աղցանից[1]։ Ուտեստի անվանումը իսպաներեն salchicha բառի կոնտամինացիա է (երշիկ/նրբերշիկներ) և papa (կարտոֆիլ)։ Ուտեստը մատուցվում է տարբեր սոուսների հետ, ինչպիսին են կետչուպը և մանանեխը, crema de aceituna (ձիթապտղի սոուս), ինչպես նաև ախի սոուսը կամ չիլի պղպեղը։ Երբեմն վերջում ավելացնում են ձու և պանիր․ սալչիպապան կարելի է մատուցել լոլիկով և աղցանով՝ օրեգանոյով զարդարված։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալչիպապան ստեղծվել է Լիմայում և Պերույում որպես փողոցային սնունդ։ Տարիների ընթացքում ուտեստը տարածվել է ամբողջ Պերույի շրջանում[2]։ Լատինական Ամերիկայում ուտեստի համբավը դուրս եկավ պերուական խոհանոցից, և հիմա նա հայտնի է նաև Էկվադորի և Բոլիվիայի խոհանոցներում։ Ուտեստը վաճառվում է արգենտինական փողոցներում և շուկաներում[3][4]։ Ուտեստը շարունակում է հայտնի դառնալ Բոլիվիայի ներգախթի շնորհիվ, ԱՄՆ-ում և Չիլիում կան կոլումբիական և պերուական ճաշարաններ[5]։ Կա տարբերակ, որը հայտնի է որպես «չորիպապաս» (պատրաստված է չորիսոից երշիկի փոխարեն)։ Ուտեստը կարելի է գտնել նաև Մեքսիկայում[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Որոշ ռեստորաններ փոփոխում են սալչիպապա ուտեստի բաղադրատոմսը, որ բարելավեն ավանդական փողոցային ուտեստը
-
Սալչիպապա ուտեստի կիրառությունը հայտնի է Լիմայի քաղաքներում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dan Perlman (2009). SaltShaker Spanish-English-Spanish Food & Wine Dictionary - Second Edition. Lulu.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Jenkins, Dilwyn (2003). Rough Guide to Peru. Rough Guides. ISBN 978-1-84353-074-9. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Adés, Harry; Melissa Graham (2003). The Rough Guide to Ecuador. Rough Guides. ISBN 978-1-84353-109-8. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Donadío, Pablo (2008). Un paso en el camino. Página12. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Canelo, Brenda (2011). Procesos transnacionales y Estado subnacional en una ciudad latinoamericana. Comisión Económica para América Latina y el Caribe (CEPAL). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Lozano, Fernando (2011). Salchipapas y churros: ¿cómo se comen estos platos en México?. El Comercio. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.