Ախի (սոուս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախի
Պերուական խոհանոց
Տեսակճաշ
Ենթատեսակսոուս
Առաջացման երկիր Պերու
 Ají (sauce) Վիքիպահեստում
Ուարաս քաղաքի շուկայից գնված ախի կանաչ սոուսը, Պերու

Ախի (իսպ.՝ ají), կծու թանձրուկ, որի հիմքում ընկած է համանուն պղպեղի տեսակը (Capsicum baccatum)․ բաղադրության մեջ մտնում են լոլիկներ, գինձ, սոխ և ջուր[1]։

Բաղադրատոմսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկերի ժամանակաշրջանից սկսած (այն անվանում էին ուչու) ախին պատրաստում են Անդրիական երկրներում, ինչպիսին են Բոլիվիան, Կոլումբիան և Պերուն։

Բաղադրատոմսը բավականին փոփոխվում է կախված հեղինակից և տարածաշրջանից և նախասիրություններից։ Կոլումբիայում և Էկվադորում ավանդաբար սնունդը կծու չէ, դրա համար ախին կարելի է ավելացնել գրեթե բոլոր ուտեստի վրա բույր և կծվություն ավելացնելու համար։ Հիմնականում այն ավելացնում են այնիպիսի ուտելիքների մեջ, ինչպիսին են մսային հակակոչուները և չուգչուկարասը, ապուրը, չորիսոն կամ էմպանադան[2][3][4]։

Չիլիում կա նման տեսակ, որը հայտնի է որպես ախի չիլենո («չիլիական ախի»), որը պարունակում է լրացուցիչ բաղադրամաս, կիտրոնի հյութ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Culinary History of Peru». Cultural Expeditions, Inc. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 21-ին.
  2. Matsuhisa, Nobuyuki Nobu: The Cookbook. — Tokyo: Kodansha, 2001. — С. 79. — ISBN 978-4-7700-2533-3
  3. McCausland-Gallo, Patricia Secrets of Colombian Cooking. — New York: Hippocrene Books, 2004. — С. 158. — ISBN 978-0-7818-1025-8
  4. Kijac, Maria Baez The South American Table: The Flavor and Soul of Authentic Home Cooking from Patagonia to Rio de Janeiro, with 450 Recipes. — Boston, MA: The Quarto Group, 2003. — С. 263. — ISBN 978-1-55832-249-3