Ռիչարդ Ռոքսբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռ. Ռոքսբուրգից)
Ռիչարդ Ռոքսբուրգ
անգլ.՝ Richard Roxburgh
Հասակը180 սմ[1]
Ծնվել էհունվարի 23, 1962(1962-01-23)[2] (62 տարեկան) կամ հունվարի 1, 1962(1962-01-01)[2] (62 տարեկան)
ԾննդավայրՕլբերի
ԿրթությունԴրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ, Albury High School? և Ավստրալիական ազգային համալսարան
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Ակտիվ շրջան1987–այժմ[1]
ԺանրերԹրիլեր,
Դրամա,
Ֆանտաստիկ[1]
ԸնտրանիՎան Հելսինգ,
Երևելի ջենտլմենների լիգա,
Սանկտում
Ամուսին(ներ)Սիլվիա Կոլլոկա
Երեխա(ներ)1 երեխա

Ռիչարդ Ռոքսբուրգը (անգլ.՝ Richard Roxburgh, հունվարի 23, 1962(1962-01-23)[2] կամ հունվարի 1, 1962(1962-01-01)[2], Օլբերի), կինոյի, հեռուստատեսության և թատրոնի ավստրալիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Հայտնի է «Առաքելությունն անիրագործելի է 2», «Մուլեն Ռուժ», «Երևելի ջենտլմենների լիգա», Վան Հելսինգ», «Սանկտում» ֆիլմերում, ինչպես նաև «Ռեյք» հեռուստասերիալում կատարած դերերի շնորհիվ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Ռոքսբուրգը ծնվել է 1962 թվականի հունվարի 23-ին[4] Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օլբերի քաղաքում։ Նրա հայրը եղել է հաշվապահ Ջոն Ռոսքբուրգը, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի Մերի Ռոքսբուրգը։ Ռիչարդն ընտանիքի վեց երեխաներից ամենակրտսերն է։ 1984 թվականին նա ավարտել է Ավստրալիայի ազգային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը[5], իսկ 1986 թվականին՝ Ավստրալիայի Դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտը[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո Ռիչարդ Ռոքսֆորդն սկսել է խաղալ Սիդնեյի թատրոններում։ Իր դերասանական կարիերայի ընթացքում նա մասնակցել է տարբեր բեմադրությունների, այդ թվում՝ «Վերադարձ», «Խաղալիքների սիմֆոնիա», «Քեռի Վանյա», «Սիրանո դե Բերժերակ», «Գոոյին սպասելիս»[7] և այլն[8][9][10]։ Իր թատերական աշխատանքների համար նա երեք անգամ արժանացել է «Sydney Theatre Awards» մրցանակի 2007, 2010 և 2014 թվականներին, ինչպես նաև ստացել է ավստրիալական «Helpmann Awards» մրցանակ 2008 և 2014 թվականներին[11]։

1987 թվականին Ռիչարդ Ռոքսբուրգն սկսել է նկարահանվել ավստրալիական ֆիլմերում և հեռուստասերիալներում[12]։ 1996 թվականին նա խաղացել է «Հեղափոխության երեխաները» ֆիլմում[13]։ 1997 թվականին «Օսկար և Լյուսինդա» ֆիլմում կատարել է միստր Ջեֆրիսի դերը[14]։

Ռիչարդ Ռոքսբուրգը կնոջ՝ Սիլվիա Կոլոկայի հետ, 2012 թվական

Հասարակության ուշադրությանն է արժանացել նրա դերը 2000 թվականի «Առաքելությունն անիրագործելի է 2» ֆիլմում, ինչպես նաև 2001 թվականի «Մուլեն Ռուժ» ֆիլմում կատարած Հերցոգի դերը[15]։ 2003 թվականին նա «Երևելի ջենտլմենների լիգա» ֆիլմում նկարահանվում է միանգամից երեք դերերում՝ Մ, Ֆանտոմ և պրոֆեսոր Ջեյմս Մորիարտի[16]։ 2004 թվականին Ռոքսբուրգը կատարել է իր լավագույն դերերից մեկը ամերիկյան ֆիլմերում. նա մարմնավորել է Դրակուլային «Վան Հելսինգ» ֆիլմում[17][18][19]։ 2007 թվականին Ռիչարդ Ռոքսբուրգը՝ րպես ռեժիսոր, նկարահանել է «Մոռացված ցանկություններ» ֆիլմը, որի գլխավոր դերերը կատարել են Էրիկ Բանն ու Ֆրանկ Պոտենտեն[20][21]։ 2010 թվականին Ռիչարդ Ռոքսբուրգը նկարահանվել է ավստրալիական «Ռեյք» սերիալի գլխավոր դերում. սերիալի որոշ էպիզոդներում նա հանդես է եկել նաև որպես սցենարիստ և պրոդյուսեր[22]։ 2011 թվականին Ռոքսբուրգը կատարել է գլխավոր դեր «Սանկտում» ֆիլմում[23]։ Կինոյում ու հեռուստատեսությունում կատարած իր աշխատանքների համար Ռոքսբուրգն արժանացել է «Logie» (1996, 2011) և «AFI / AACTA» (1997, 2010, 2013) մրցանակների[11]։

Ռիչարդ Ռոքսբուրգը մասնակցել է «Գիշերային պահակների լեգենդները» (2010), «Մեղու Մայան» (2014), «Բլինկի Բիլ» (2015) մուլտֆիլմերի հնչյունավորմանը[24]։ 2014 թվականին նա նկարահանվել է «Գրեյսին որոնելիս» ֆիլմում[25]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2000 թվականներին Ռիչարդ Ռոքսբուրգը հանդիպում էր դերասանուհի Միրանդա Օտտոյի հետ[26]։ «Վան Հելսինգ» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանոթացել ե Սիլվիա Կոլոկայի հետ. նրանք ամուսնացել են 2004 թվականի սեպտեմբերին[27]։ Նրանք ունեն երկու որդի՝ Ռաֆայել Ջեք Դոմենիկո Ռոքսբուրգը (ծնվել է 2007 թվականի փետրվարի 10-ին) և Մայրո Ջաննի Դևիդ Ռոքսբուրգը (ծնվել է 2010 թվականի հոկտեմբերի 1-ին)[28][29]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1987 ֆ Ստինսոնի հանելուկը The Riddle of the Stinson Պրադ
1989 ֆ Սուրբը։ Զվարճանքների այգու վախ The Saint: Fear in Fun Park Ջասթին
1990 ս Թղթե մարդը The Paper Man Գրեյսի
1991 ֆ Մեռած աշխարհի համար Dead to the World Ջոննի
1992 ս Փառքի հետքեր Tracks of Glory Հյու Մակինտոշ
1993 ս Յոթ մահացու մեղքեր Seven Deadly Sins Գլատոնի
1993 ս Ոստիկանական փրկարարական ջոկատ Police Rescue Թիմ Ուորն
1993 ֆ Քրեական առևտրական CrimeBroker Հարիսոն
1994 ֆ Խոսակցություն Talk Ջեք/Հարրի
1995 ս Հալիֆաքս Halifax f.p սերժանտ Պոլ Սանտոս
1995 ֆ Դաս սիրո լեզվով Lessons in the Language of Love Հարրի
1995 ֆ Այցելություն դժոխք Hayride to Hell Ջորջ
1995 ֆ Երկնագույն սպանություն Blue Murder Ռոջեր Ռոջերսոն
1995 ֆ Բիլի տոնը Billy's Holiday Ռոբ Մաքսպիդեն
1996 ս Արտասովոր պատմություններ Twisted Tales Բեն
1996 ֆ Հեղափոխության երեխաները Children of the Revolution Ջո Ուելչ
1997 ս Ֆրոնտիր Frontier Ուիլյամ Հոբս
1997 ֆ Ռայաններից վերջինը The Last of the Ryans Ռոնալդ Ռայան
1997 ֆ Լավ օր Փեթսի Քլայնի համար Doing Time for Patsy Cline Բոյդ
1997 ֆ Փառք աստծո, նա հանդիպեց Լիզիին Thank God He Met Lizzie Գայ Ջեյմիսոն
1997 ֆ Օսկար և Լյուսինդա Oscar and Lucinda միստր Ջեֆրիս
1998 ֆ Հոգու փոքրիկ մասնիկ A Little Bit of Soul Սամյուել Մայքլ
1998 ֆ Ձմռան մթնում In the Winter Dark Մյուրեյ Յակոբ
1999 ֆ Վերջին սեպտեմբերը The Last September կապիտան Դևենտրի
1999 ֆ Կիրք Passion Պերսի Գրեյնջեր
2000 ֆ Առաքելությունն անիրագործելի է 2 Mission: Impossible II Հյու Ստամպ
2001 ֆ Մուլեն Ռուժ Moulin Rouge! հերցոգ
2001 ֆ Մերլին Մոնրո Blonde միստր Ռ
2002 ֆ Ճանապարհ Կուրեյնից The Road from Coorain Բիլ
2002 ֆ Արկածներ որոնողները The Touch Կառլ
2002 ֆ Միակն աշխարհում The One and Only Նիլ
2002 ֆ Բասկերվիլների շունը The Hound of the Baskervilles Շերլոկ Հոլմս
2003 ֆ Երևելի ջենտլմենների լիգա The League of Extraordinary Gentlemen Մ / Ֆանտոմ / պրոֆեսոր Ջեյմս Մորիարտի
2004 ֆ Վան Հելսինգ Van Helsing կոմս Դրակուլա
2005 ֆ Սթելս Stealth բժիշկ Քեյթ Օրբիտա
2005 ֆ Փխրունություն Frágiles Ռոբերտ Քերրի
2006 ֆ Լռություն The Silence Ռիչարդ Թրիլոր
2006 ֆ Կարդալով մտքերը Like Minds Մարտին Մակենզի
2008-2009 ս Ամեն ինչից դեպի արևմուտք East of Everything Արտ Ուոտկինս
2009 ֆ Դիվանագետ False Witness Չարլզ Վան Կուրս
2010 ֆ Հոուկ Hawke Բոբ Հոուկ]
2010 ֆ Ջեքի համապատասխանությունը Matching Jack Դևիդ
2010 ֆ Գիշերայի պահակների լեգենդները Legend of the Guardians: The Owls of Ga'Hoole Բորոն
2010-2016 ս Ռեյք Rake Քլիվեր Գրին
2011 ս Օրը, երբ հողը սառավ Ice Թոմ Արչեր
2011 ֆ Սանկտում Sanctum Ֆրենկ Մաքգուայեր
2011 ֆ Գիշերից դուրս Out of the Night ֆոն Ռեյտեր
2013 ֆ Ճակատագրի 10 վայրկյան The Turning Վիկ Լենգ
2014 ֆ Մեղու Մայան Maya the Bee Movie Флип
2015 ս Ավստրալիա. պատմություն մեր մասին Australia: The Story of Us պատմող
2015 ֆ Բլինկի Բիլ Blinky Bill the Movie Բիլ Կոալա
2015 ֆ Գրեյսին որոնելիս Looking for Grace Դեն
2016 ֆ Ըստ խղճի Hacksaw Ridge գնդապետ Շտելցեր
2017 ֆ Շնչառություն Breath միստեր Պայկ

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 – Մոռացված ցանկություններ

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2012, 2014 – Ռեյք

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2012, 2014 – Ռեյք

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
1992 Sydney Theatre Critics' Circle Award Երկրորդ պլանի լավագույն դերասան Վերադարձ Հաղթանակ[30]
1994 John Tasker Award Երկնային աչք Հաղթանակ[30]
Լավագույն նոր կատարում մյուզիքլում Առաջադրված

[30]

Լավագույն դերասան Համլետ Հաղթանակ[30]
1995 Green Room Award Լավագույն դերասան Հաղթանակ[11]
1996 Logie Awards Լավագույն դերասան Խորը սպանություն Հաղթանակ[31]
1997 Verona Love Screens Film Festival Լավագույն դերասան Փառք Աստծու, նա հանդիպեց Լիզիին Հաղթանակ[32]
AFI Award Լավագույն դերասան Լավ օր Պետսի Քլայնի համար Հաղթանակ[33]
1998 Ավստրալիայի կինոքննադատներ Լավագույն դերասան Հաղթանակ[34]
1999 AFI Award Լավագույն դերասան Կիրք Առաջադրված

[35]

2001 Երկրորդ պլանի լավագույն դերասան Մուլեն Ռուժ Առաջադրված

[36]

Awards Circuit Community Awards Դերասանական լավագույն կազմ Առաջադրված

[37]

2002 ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Խաղարկային ֆիլմի լավագույն դերասանական կազմ Առաջադրված

[38]

Online Film & Television Association Award Լավագույն երգ Առաջադրված

[39]

2006 AFI Award Լավագույն դերասան դրամատիկական հեռուստասերիալում Լռություն Առաջադրված

[40]

2007 Logie Awards Լավագույն դերասան Առաջադրված

[41]

Sydney Theatre Awards Տղամարդու լավագույն դերակատարում Խաղալիքների սիմֆոնիա Հաղթանակ[42]
AFI Award Լավագույն ռեժիսուրա Մոռացված ցանկություններ Առաջադրված

[43]

2008 Ավստրալիայի կինոքննադատներ Լավագույն ռեժիսոր Առաջադրված

[44]

Helpmann Awards Թատերական ներկայացման լավագույն դերասան Խաղալիքների սիմֆոնիա Հաղթանակ[45]
2009 AFI Award Երկրորդ պլանի հրավիրված լավագույն դերասան հեռուստատեսային դրամայում Դիվանագետ Առաջադրված

[46]

2010 Sydney Theatre Awards Տղամարդու լավագույն դերակատարում Քեռի Վանյա Հաղթանակ[47]
AFI Award Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասան Հոուկ Հաղթանակ[48]
2011 Logie Awards Լավագույն դերասան Առաջադրված

[49]

Լավագույն դերասան Ռեյք Հաղթանակ[50]
Biarritz International Festival of Audiovisual Programming Լավագույն հեռուստադերասան Հաղթանակ[51]
Helpmann Awards Թատերական ներկայացման լավագույն դերասան Քեռի Վանյա Առաջադրված

[52]

Equity Awards Դրամատիկական սերիալի լավագույն դերասանական կազմ Ռեյք Հաղթանակ[53]
2012 AACTA Լավագույն դրամատիկական հեռուստասերիալ Առաջադրված

[54]

2013 Դրամատիկական սերիալի լավագույն դերասան Հաղթանակ[55]
Լավագույն դրամատիկական հեռուստասերիալ Առաջադրված

[55]

Sydney Theatre Awards Տղամարդու լավագույն դերակատարում Գոդոյին սպասելիս Առաջադրված

[56]

2014 Helpmann Awards Թատերական ներկայացման լավագույն դերասան Հաղթանակ[57]
Sydney Theatre Awards Տղամարդու լավագույն դերակատարում Սիրանո դը Բերժերակ Հաղթանակ[58]
2015 AACTA Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասան Ռեյք Առաջադրված

[59]

Դրամատիկական լավագույն հեռուստասերիալ Առաջադրված

[59]

Logie Awards Լավագույն դերասան Առաջադրված

[60]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Deutsche Nationalbibliothek Record #138503648 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Richard Roxburgh Interview» (անգլերեն). Բի-բի-սի. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  4. «Australian Actor Richard Roxburgh» (անգլերեն). London Academy of Media Film & TV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  5. «Transcripts Richard Roxburgh» (անգլերեն). Australian Broadcasting Corporation. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  6. «Graduates from 1980—1989» (անգլերեն). National Institute of Dramatic Art. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  7. «Richard Roxburgh interview» (անգլերեն). Jo Litson: Scene and Heard. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  8. «2014 SYDNEY THEATRE AWARDS Announced - HENRY V, Richard Roxburgh, Sarah Peirse and More!» (անգլերեն). broadwayworld.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  9. «Cate Blanchett and Richard Roxburgh: two decades on stage for the Sydney Theatre Company — in pictures» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  10. «Cate Blanchett and Richard Roxburgh to make Broadway debut in The Present» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Richard Roxburgh Biography» (անգլերեն). The Kennedy Center. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  12. «Sherlock Holmes Richard Roxburgh» (անգլերեն). PBS. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  13. «CHILDREN OF THE REVOLUTION» (անգլերեն). screenit.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  14. «Oscar and Lucinda: Odd Couple … New York's Intelligentsia Recollects Dogmas Past and Present» (անգլերեն). observer.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  15. «Richard Roxburgh in East of Everything, and Bob Hawke» (անգլերեն). Herald Sun. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.(չաշխատող հղում)
  16. «Four Reasons to Watch League of Extraordinary Gentlemen» (անգլերեն). tor.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  17. «Richard Roxburgh» (անգլերեն). GQ. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  18. «An Interview with Dracula and His Brides» (անգլերեն). IGN. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  19. «The Van Helsing Interviews: Richard Roxburgh» (անգլերեն). horror.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  20. «AFI Awards show love to 'Father'» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  21. «Richard Roxburgh, director» (անգլերեն). romulusmyfather.com.au. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  22. «Richard Roxburgh plays Cleaver Greene with conspicuous conviction» (անգլերեն). theaustralian.com.au. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  23. «Richard Roxburgh and Rhys Wakefield Interview SANCTUM» (անգլերեն). collider.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  24. «Richard Roxburgh» (անգլերեն). behindthevoiceactors.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  25. «Richard Roxburgh, Radha Mitchell Go 'Looking For Grace'» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  26. «Miranda Otto slips into the 'Rings'» (անգլերեն). USA Today. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  27. «He's raking it in! Inside the stunning Sydney harbourside home of Richard Roxburgh, star of ABC drama Rake… as he sells it for almost $2million» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  28. «Australia's own kitchen goddess Silvia Colloca reveals her culinary secrets on Made in Italy on SBS» (անգլերեն). The Daily Telegraph. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  29. «Is Richard Roxburgh's wife Silvia Colloca Australia's Nigella Lawson» (անգլերեն). news.com.au. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  30. 30,0 30,1 30,2 30,3 «Richard Roxburgh» (անգլերեն). unitedagents.co.uk. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  31. «38th TV Week Logie Awards, 1996» (անգլերեն). Logie Awards. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  32. «Awards for 1997» (անգլերեն). Internet Movie Database. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  33. «1997 Winners & Nominees» (անգլերեն). AACTA. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  34. «Awards for 1998» (անգլերեն). Internet Movie Database. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  35. «1999 Winners & Nominees» (անգլերեն). AACTA. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  36. «2001 Winners & Nominees» (անգլերեն). AACTA. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  37. «ACCA 2001» (անգլերեն). Awards Circuit Community Awards. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  38. «The 8th Annual SAG Awards» (անգլերեն). ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  39. «6th Annual Film Awards (2001)» (անգլերեն). cinemasight.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.(չաշխատող հղում)
  40. «2006 Winners & Nominees» (անգլերեն). AACTA. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  41. «Logie Awards 2007» (անգլերեն). Logie Awards. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  42. «2007» (անգլերեն). Sydney Theatre Awards. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  43. «2007 Winners & Nominees» (անգլերեն). AACTA. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  44. «Awards for 2008» (անգլերեն). Internet Movie Database. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  45. «Best Male Actor in a Play 2008» (անգլերեն). Helpmann Awards. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  46. «2009 Winners & Nominees» (անգլերեն). AACTA. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  47. «2010 — Nominations AND WINNERS» (անգլերեն). Sydney Theatre Awards. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  48. «2010 Winners & Nominees» (անգլերեն). AACTA. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  49. «2011 Logie Awards» (անգլերեն). Logie Awards. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  50. «53rd TV Week Logie Awards, 2011» (անգլերեն). Logie Awards. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  51. «Rake» (անգլերեն). fipa.tv. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.(չաշխատող հղում)
  52. «Best Male Actor in a Play 2011» (անգլերեն). Helpmann Awards. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  53. «Equity Awards 2011: Winners announced» (անգլերեն). Equity Awards. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  54. «INAUGURAL SAMSUNG AACTA AWARDS» (PDF) (անգլերեն). AACTA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  55. 55,0 55,1 «2ND AACTA AWARDS WINNERS & NOMINEES» (PDF) (անգլերեն). AACTA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  56. «2013 — Nominations and Winners» (անգլերեն). Sydney Theatre Awards. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  57. «Best Male Actor in a Play 2014» (անգլերեն). Helpmann Awards. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  58. «2014 — Nominations and Winners» (անգլերեն). Sydney Theatre Awards. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  59. 59,0 59,1 «4TH AACTA AWARDS NOMINEES & WINNERS» (PDF) (անգլերեն). AACTA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  60. «2015 Logie Awards» (անգլերեն). Logie Awards. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Ռոքսբուրգ» հոդվածին։