Ռոքսաննա ՄաքՔի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոքսաննա ՄաքՔի
Ծննդյան թիվ՝օգոստոսի 10, 1980(1980-08-10)[1] (43 տարեկան)
Ծննդավայր՝Կանադա
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
IMDb։ID 1861467

Ռոքսաննա ՄաքՔի (անգլ.՝ Roxanne McKee ; օգոստոսի 10, 1980(1980-08-10)[1], Կանադա ), բրիտանացի դերասանուհի և մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1980 թվականի օգոստոսի 10-ին Կանադայում՝ Իռլանդիայից ներգաղթածների ընտանիքում։ 2005 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանը և ստացել քաղաքագիտության բակալավրի աստիճան։

2004 թվականին ՄաքՔիին վստահվել է Լուիզ Սամերսի դերը Hollyoaks հեռուստասերիալում, որտեղ նա նկարահանվել է մինչև 2008 թվականը[2]։ 2011-2012 թվականներին նկարահանվել է «Գահերի խաղը» սերիալում[3]։ 2014 թվականին մարմնավորել է թագուհի Ալկմենային «Հերկուլես. Լեգենդի սկիզբը» ֆիլմում։ ՄաքՔիի հիշարժան դերասանական աշխատանքներից են նաև նրա դերակատարումները «Դոմինիոն» (2014-2015) և «Հետհարված» (2017-2018 թթ.) հեռուստասերիալներում[4][5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ս Հոլիոքս. Հետդարձի ճամփա չկա Hollyoaks: No Going Back Լուիզա Սամերս
2005-2008 ս Հոլիոքս Hollyoaks Լուիզա Սամերս
2010 ս The Persuasionists Քրիստինա
2010 ֆ Անիծյալ դպրոց F Նիկկի
2010 ս Իստ Էնդի բնակիչները. Е20]] EastEnders: E20 Պիպպա
2010 ս Դատարկ խոսքեր Lip Service Լու Ֆոսթեր
2011-2012 ս Գահերի խաղ Game of Thrones Դորեա
2012 ս Տեսուչ Լյուիսը Inspector Lewis Բրիոնի Քիգան
2012 ֆ Սխալ շրջադարձ 5. Արյունակցական կապ Wrong Turn 5: Bloodlines Լիթա
2013 ֆ Վենդետա Vendetta Մորգան
2014 ֆ Հերկուլես. Լեգենդի սկիզբը The Legend of Hercules Ալկմենե թագուհի
2014 ֆ Երկաթե ասպետը 2 Ironclad: Battle for Blood Բլանշ
2014 հֆ Alt Սյուզի
2014-2015 ս Դոմինիոն Dominion Քլեր Ռայզեն
2016 հֆ Crossfire Սամանտա Հարիսոն
2017-2018 ս Պատասխան հարված Strike Back կապիտան Նատալի Ռեյնոլդս
2019 հֆ Փարիզյան սիրավեպ A Paris Romance Լեյսի
2019 ֆ Լրատուն Inside Man: Most Wanted Արիելա Բարաշ
2020 ս Պանդորա Pandora Իվ
2020 հֆ Picture Perfect Royal Christmas Ամանդա Իսթման[6]IMDb</ref>
2021 հֆ The Admirer Նենսի Ուիլյամս

Մրցանակներ և առաջադրումեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դերասանուհի
  • 2006 - առաջադրվել է British Soap Awards-ի Ամենասեքսուալ կին անվանակարգում՝ Hollyoaks հեռուստասերիալում իր դերի համար։
  • 2007 - «British Soap Awards» Ամենասեքսուալ կին անվանակարգում՝ Hollyoaks հեռուստասերիալում իր դերի համար։
  • 2008 - British Soap Awards Ամենասեքսուալ կին անվանակարգում Hollyoaks հեռուստասերիալում դերի համար[7][8]։
  • 2012 - առաջադրվել է Էկրանային դերասանների գիլդիայի մրցանակի «Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում» անվանակարգում՝ «Գահերի խաղ» սերիալում իր դերի համար։
  • 2020 - CinEuphoria մրցանակ՝ «Վաստակ - Պատվավոր մրցանակ» «Գահերի խաղ» սերիալում դերի համար։
Որպես մոդել
  • 2006 - 91-րդ տեղը FHM-ի «Աշխարհի 100 ամենասեքսուալ կանայք» ցուցակում[9]։
  • 2007 - 42-րդ տեղը FHM-ի կազմած «Աշխարհի 100 ամենասեքսուալ կանայք» ցուցակում։
  • 2008 - 97-րդ տեղը FHM-ի կազմած «Աշխարհի 100 ամենասեքսուալ կանայք» ցուցակում։
  • 2013 - 41-րդ տեղը FHM-ի կազմած «Աշխարհի 100 ամենասեքսուալ կանայք» ցուցակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «McKee fronts Clothes Show Live campaign». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
  3. «McKee 'excited by Game of Thrones role'». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
  4. «Roxanne McKee». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  5. «8 questions with Roxanne McKee: Dominion, Hollyoaks and Game of Thrones». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  6. «10 Royal Christmas Movies to Live Your Fairy Tale Dreams: The Princess Switch, A Prince for Christmas and More». Leisure Byte. Վերցված է 2024 թ․ մարտի 7-ին.
  7. «BRITISH SOAP AWARDS WINNERS 2008». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
  8. «Hollyoaks scoops six soap awards». BBC News. 2008 թ․ մայիսի 4.
  9. «Roxanne McKee». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոքսաննա ՄաքՔի» հոդվածին։