Ռուպերտ Բրուք
Ռուպերտ Բրուք | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Rupert Chawner Brooke |
Ծնվել է | օգոստոսի 3, 1887[1][2][3][…] |
Ծննդավայր | Rugby, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Վախճանվել է | ապրիլի 23, 1915[5][1][2][…] (27 տարեկան) |
Վախճանի վայր | Եգեյան ծով, Հունաստան |
Գերեզման | Սկիրոս[6] |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռագբի դպրոց[6], Թագավորական քոլեջ, Քեմբրիջ (1909)[6] և Hillbrow School? (1901)[6] |
Գրական ուղղություններ | Bloomsbury խումբ |
Ուշագրավ աշխատանքներ | The Old Vicarage, Grantchester? |
Աշխատավայր | Sidgwick & Jackson? |
Կայք | rupertbrooke.com |
![]() |
Ռուպերտ Չոուներ Բրուք (անգլ.՝ Rupert Chawner Brooke, օգոստոսի 3, 1887[1][2][3][…], Rugby, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - ապրիլի 23, 1915[5][1][2][…], Եգեյան ծով, Հունաստան) - անգլիացի բանաստեղծ, հայտնի է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գրած իդեալիստական ռազմական սոնետներով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ուսուցիչ Ուիլյամ Պարկեր Բրուքի և Ռութ Մերի Բրուքի (ծննդյամբ Կոտտերիլ) ընտանիքում, երեք երեխաներից երկրորդն էր։ Կրթություն է ստացել Հիլլբրոուի և Ռագբիի դպրոցներում։ Եվրոպայով շրջագայելու ընթացքում Բրուկը գրել է «Ջոն Ուեբստեր և Ելիզավետյան ողբերգությունը» վերնագրով թեզը, որի շնորհիվ ստացել է կրթաթոշակ Քեմբրիջի թագավորական քոլեջում սովորելու համար, որտեղ դարձել է «Քեմբրիջի առաքյալներ» ինտելեկտուալ ընկերության անդամ և մասնակցել թատերական «Մարլոյի ընկերության» ստեղծմանը։ Բրուկն ընկերներ և գաղափարակիցներ է գտել Բլումսբերրի խմբում, որի անդամներից ոմանք բացահայտորեն հիանում էին երիտասարդ պոետի տաղանդով։ Նա նաև պոետների գեորգյանց (մինչմոդեռնիստական գրական ուղղություն Անգլիայում 1910-ական թթ) ընկերության անդամ էր։ 1913 թվականին Բրուկը լուրջ էմոցիոնալ ճգնաժամ է ապրել՝ իր ընկերուհի՝ Քեթրին Լերդ Կոկսի հետ երկարատև հարաբերությունների խզման պատճառով։ Ուժերը վերականգնելու համար՝ նա ճամփորդել է ԱՄՆ-ում և Կանադայում՝ կատարելով ճանապարհորդական նշումներ «Westminster Gazette»-ի համար։ Այդ նույն ժամանակահատվածում նա ծանոթացել է անգլիացի դերասանուհի Քեթլին Նեսբիթթի հետ, ում էլ նվիրել է մի քանի սիրային սոնատներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա ընդգրկվել է ռազմածովային ուժերի պահեստազորում, որտեղ էլ ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում։ 1914 թվականի հոկտեմբերին Բրուկը մասնակցել է դեպի Անթվերբեն արշավին։ 1915 թվականին միացել է միջերկրածովյան արշավախմբի ուժերին Դարդանելի ռազմական գործողությանը մասնակցելու համար։ Սակայն փետրվարին սեպսիսով հիվանդանում է։ 1915 թվականի ապրիլի 23-ին Բրուկը մահանում է ֆրանսիական լողացող հիվանդանոցում, որը գտնվում է Սկիրոս կղզուց ոչ հեռու, որտեղ էլ թաղվել է։ Բրուկի հիշատակին ծառայակիցներից մեկը՝ երգահան Ֆրեդերիկ Կելլին, նվիրել է եղերերգություն (էլեգիա) լարային երգչախմբի համար։ Ռուպերտ Բրուկ կյանքից վաղ է հեռացել՝ թողնելով մի շարք վառ ստեղծագործություններ։ Առավել հայտնի են Առաջին աշխարհամարտի տարիներին գրված սոնետները, որոնցից, հատկապես, աչքի է ընկնում «Զինվոր» վերնագրով սոնետը (անգլ.՝ The Soldier):
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Christopher Hassall. Rupert Brooke: A Biography (Faber and Faber, 1964)
- Nigel Jones. Rupert Brooke: Life, Death and Myth (Metro Books, 1999)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.poemhunter.com/rupert-brooke/biography/
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ http://www.bbc.co.uk/history/historic_figures/brooke_rupert.shtml
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Rupert Brooke Society (անգլ.)
- Rupert Brooke on Skyros (անգլ.)
- Ռուպերտ Բրուկի բանաստեղծությունները (ռուս.)
|