Ռուդոլֆ Մինկովսկի
Ռուդոլֆ Մինկովսկի Rudolf Leo Bernhard Minkowski | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 28, 1895 Ստրասբուրգ |
Մահացել է | հունվարի 4, 1976 (80 տարեկան) Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | աստղագետ և աստղաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Պալոմարյան աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղաֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Վրոցլավի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Պարգևներ | |
Հայր | Օսկար Մինկովսկի |
![]() |
Ռուդոլֆ Մինկովսկի (գերմ.՝ Rudolf Leo Bernhard Minkowski, մայիսի 28, 1895, Ստրասբուրգ - հունվարի 4, 1976, Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Պալոմարյան աստղադիտարանում։ Պատոֆիզիոլոգ Օսկար Մինկովսկու որդին։
1913 թվականին ընդունվել է Վրոցլավի համալսարան, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ստիպված ընդհատել է ուսումը և ծառայել գերմանական բանակում։ Պատերազմից հետո շարունակել է ուսումը Վրացլավում և Բեռլինում։ Դոկտորական աստիճան ստանալուց հետո աշխատել է Գյոթինգենում և Համբուրգում։ Նացիստների իշխանության գալուց հետո արտագաղթել է ԱՄՆ, որտեղ մինչև 1960 թվականը աշխատել է Մաունթ-Վիլսոնի և Պալոմարյան աստղադիտարաններում, իսկ 1961-1965 թվականներին՝ Կալիֆոռնիայի համալսարանում Բերքլիում։
Մինկովսկու հիմնական աշխատությունները նվիրված են գազային միգամածությունների, նոր և գերնոր աստղերի, ինչպես նաև պեկուլյար գալակտիկաների ուսումնասիրություններին։ Մաունթ-Վիլսոնի աստղադիտարանում կազմակերպեց երկնքի հետազոտություն, նպատակ դնելով հայտնաբերել նոր մոլորակային միգամածություններ, նախագծի արդյունքում հայտնաբերվեցին մոտ 200 նոր միգամածություններ, որոնցից է M2-9 միգամածությունը, որը հայտնի է նաև «Մինկովսկի M2-9» անվանումով։
1932 թվականին Վալտեր Բաադեի հետ համատեղ առաջարկել է գերնոր աստղերի դասակարգումը 2 դասերի։ Նույնպես Բաադեյի հետ հետազոտել է Կրաբանման միգամածությունում գտնվող ռադիոաղբյուրը և նույնականացրել է այն որպես գերնորի աստղի մնացորդ։
Պալոմարյան աստղադիտարանում գլխավորում էր 48-դյույմանոց Շմիդտի աստղադիտակով իրականացվող երկնքի հետազոտության ծրագիրը, որի արդյունքում ստեղծվեց Պալոմարյան երկնքի ատլասը, որը համարվում էր գոյություն ունեցողներից ամենաամբողջականը։ Ալբերտ Վիլսոնի հետ համատեղ 1951 թվականին հայտնաբերել է (1620) Գեոգրաֆոս աստերոիդը։
1961 թվականին պարգևատրվել է Կետրին Բրյուսի մեդալով։ Նրա պատվին է անվանվել Մինկովսկի խառնարանը Լուսնի վրա։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
1926 թվականին ամուսնացել է Ամալիա Դևիդի (1902-1978) հետ, ունեցել է երկու երեխա՝ Եվա և Գերման[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ռուդոլֆ Մինկովսկի։ Կրճատ կենսագրություն(անգլ.)»։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-02-ին։ Վերցված է 2016-04-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|