Ռոսկո Փաունդ
Ռոսկո Փաունդ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1870[1][2] |
Ծննդավայր | Լինքոլն, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 30, 1964 (93 տարեկան), 1964[3][4][5][…] կամ հուլիսի 1, 1964[6] (93 տարեկան) |
Մահվան վայր | Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Մաունթ Օբերն գերեզմանատուն[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Լինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան և Հարվարդի համալսարան |
Ազդվել է | Բրենդայս Լուի |
Մասնագիտություն | բուսաբան, համալսարանի դասախոս, գրող և իրավաբան |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան և Չիկագոյի համալսարան |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Roscoe Pound Վիքիպահեստում |
Փաունդ (Pound) Ռոսկո (անգլ.՝ Roscoe Pound, հոկտեմբերի 27, 1870[1][2], Լինքոլն, ԱՄՆ - հունիսի 30, 1964, 1964[3][4][5][…] կամ հուլիսի 1, 1964[6], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի իրավունքի սոցիոլոգ։ Սովորել է Նեբրասկա նահանգում (1888-1889), Հարվարդի իրավունքի դպրոցում (1889-1890)։ Իրավաբանական պրակտիկայով զբաղվել է Նեբրասկա նահանգում (1890-1907)։ Իրավունք է դասավանդել Նեբրասկա նահանգի համալսարանում, Հյուսիսարևմտյան համալսարանում, Չիկագոյի համալսարանում (1899-1910), Հարվարդի իրավաբանական դպրոցում (1916 - 1947), որտեղ եղել է իրավագիտության ֆակուլտետի դեկան (1916-1936)։
Փաունդի գիտական ժառանգության հիմնական դրույթները ներկայացված են «Իրավագիտություն» կապիտալ աշխատության մեջ (հատոր 1 - 5, 1959)։ Դրա մեջ գիտնականը հաշվի է առել իրավունքի բոլոր կարևորագույն տեսական խնդիրները՝ դրա ծագումը, էությունը («բնույթը»), նպատակները, աղբյուրներն ու զարգացման ձևերը, նրա համակարգի կիրառումն ու օգտագործումը։ Փաունդին են պատկանում նաև գրեթե 250 գիտական աշխատություն, որոնց թվում առանձնանում են «Ընդհանուր իրավունքի ոգին» (1921), «Քրեական արդարադատություն Ամերիկայում» (1930), «Դատարանների կազմակերպություն» (1940), «Օրենքի խնդիր» (1944), «Իրավունքի նոր ուղիներ» (1950), «Փաստաբաններ հնից մինչև արդիականություն» (1951)[7]։
Նախքան իրեն իրավաբանական գիտությանը նվիրելը, Փաունդը կարևոր ներդրում է ունեցել սիմբիոզ երևույթը հասկանալու մեջ[8]։
Գիտական ներդրում։ «Պրագմատիզմ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոսկո Փաունդը զգալի ազդեցություն է ունեցել սոցիոլոգիական իրավագիտության զարգացման վրա։ Փաունդի ուսմունքի գաղափարական հիմքում ընկած էին 20-րդ դարի սկզբին ԱՄՆ փիլիսոփայության առաջատար միտման՝ պրագմատիզմի գաղափարները։ Պրագմատիզմի հիմքում ընկած է այն դատողությունը, որ ցանկացած տեսական կառուցվածք պետք է գնահատել գործնական նշանակության կամ օգտակարության տեսակետից։ Այս սկզբունքին հետևելով՝ Փաունդը հորդորել է փաստաբաններին չսահմանափակվել «իրավունքը գրքերում» ուսումնասիրությամբ և դիմել «իրավունքը գործողության մեջ» վերլուծությանը։ Իրավաբանական գիտությունը նրա համոզմամբ նախատեսված է ցույց տալու համար, թե ինչպես է իրականում գործում օրենքը և ազդում մարդկանց վարքագծի վրա։ «Իրավոնքը գրքերում» և «իրավունքը գործողության մեջ» հակադրությունը, ի վերջո, դարձել է Միացյալ Նահանգների ողջ պրագմատիստական իրավագիտության կարգախոսը։ Փաունդի հայեցակարգի սոցիոլոգիական կողմնորոշումը առավել հստակ դրսևորվում է իրավունքի՝ որպես սոցիալական վերահսկողության ձև մեկնաբանության մեջ։ Գիտնականի տեսակետների համաձայն՝ իրավունքը մարդկանց վարքագիծը վերահսկելու ձևերից մեկն է՝ կրոնի, բարոյականության, սովորույթների, տնային դաստիարակության և այլն։ Նման մոտեցումը իրավական գիտությունն կողմնորոշել է դեպի սոցիալական իրավունքի ուսումնասիրում, որը պահանջում է հաշվի առնել իրավական նորմերի փոխգործունեությունը հասարակական կյանքի այլ կարգավորիչների հետ։ Փաունդը ընդգծում էր, որ իրավաբանին անհրաժեշտ է տիրապետել խառը գիտական կարգերին և կարողանա նրանց մեթոդները կիրառել իրավունքի ուսումնասիրության մեջ[9]։
Փաունդը իրավունքի ծագումը և գոյությունը տեսնում էր մարդկային հետաքրքրությունների բազմազանության մեջ, որոնց մեջ կան ընդհանրություններ բոլորի համար (նա դրանց անվանում էր համամարդկային արժեքներ) և տարբեր անհատական և խմբակային հետաքրքրություններ, նյութական բարիքներ։ Իրավունքը ըստ Փունդի ունի նպատակ ապահովել իրավական պաշտպանությունը, մարդկային հետաքրքրությունների ներդաշնակությունն ու փոխզիջումը։ Այսպիսի գործունեությունը գիտնականը անվանել է «սոցիալական կայսրություն», իսկ անմիջական իրավունքը՝ «սոցիալական հսկողության զենք»։ Մարդկային հետաքրքրությունները նա անվանում էր վերդասակարգային, որով և պայմանավորված էր նրա իրավունքը որպես ենթադասակարգային երևույթ[10]։
Իրավունքի եռակօղակ հասկացություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաունդը դեմ է արտահայտվել «վերլուծականին» (իրավագիտության նորմատիվային դպրոցին) և առաջարկել է դրա փոխարեն իրավունքի եռօղակ հասկացությունը․1) օրենքը հարաբերությունների ռեժիմ է, որը մարդիկ պատվիրում են քաղաքականապես կազմակերպված հասարակության ուժի միջոցով, 2) օրենքը իրավական նշանակման և նորմատիվ նյութերի ամբողջությունն է, որը Փաունդը բաժանում և դասակարգում է ըստ դրանց վերացականության աստիճանի, 3) օրենքը արդարադատության իրականացման գործընթացն է, ներառյալ դատական և վարչական մարմինների գործունեությունը։
Անդրադառնալով ժամանակի հայտնի իրավաբանների կարծիքներին՝ անգլիացի սըր Ֆրեդերիկ Պոլոկի և ավստրալիացի դատավոր Ջեյմս Ռիչմոնդի Փաունդը համաձայնում է նրանց հետ այն բանում, որ ժամանակակից հասարակությունները շահագրգռված են արդարության կառավարման բարձրագույն գիտական ստանդարտը հաստատելու և պահպանելու հարցում։ Փաունդը նշում է այս գիտական դերի եռակիությունը.
- լիարժեք արդարադատության պահանջ, որն անհրաժեշտ է դեպի վեճի սկզբնաղբյուր տանող հարցերի լուծմանը.
- հավասար արդարադատության պահանջ, որը նմանատիպ պայմաններում նմանատիպ հարաբերությունների կարգավորումն է
- ճշգրիտ արդարադատության պահանջ, որի գործողությունները կարող են ողջամիտ կերպով կանխատեսվել դեռևս դատաքննության պրոցեսից առաջ։
Այլ կերպ ասած՝ գիտական իրավունքի նպատակներն են դրա ռացիոնալությունը, կիրառման միատեսակությունը և ճշգրտությունը։
Ելնելով «եռօղակ»-ից (իրավունքում ոչ ամեն ինչ հստակ պատկերացումից), Փաունդը մոտեցել է օրենքով արտահայտված իրավունքի հակադրությանը, որը նա անվանում էր «գրքային իրավունք» ըստ նրա ավելի իրատեսական և նշանակալի «իրավունքի գործունեության մեջ»-ին, որը Փաունդի դոկտրինայի մեջ ստեղծեց օրենքից թեքվելու, այսինքն՝ օրենքի խախտման արդարացումն է[11]։
«Մեխանիկական իրավագիտություն»
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբում ԱՄՆ-ում իրավական տրամաբանության զարգացման համար վճռորոշ դեր է խաղացել Ռոսկո Փաունդի «Մեխանիկական իրավագիտություն» հոդվածը, որն ընդգրկված է ամերիկյան բոլոր անթոլոգիաներում։ Չնայած իր ընդհանուր քննադատական պաթոսին՝ նրանից սկսվել է նոր փուլ՝ համառ փորձերի ընթացքում պարզաբանելու տրամաբանության դերը իրավագիտության մեթոդաբանության մեջ։ Եթե այդ ժամանակ իրավունքի տեսաբանները առաջնորդվում էին հիմնականում իրավական մտքի ներքին ռեսուրսներով և իրավական մտածողությամբ և ծայրահեղ բավարարվում էին փիլիսոփայական աղբյուրների հղում չանելով՝ նույնիսկ դրանք, որոնք այնքան գաղափարականորեն մոտ էին, որքան պրագմատիզմի հիմնադիր Չարլզ Պիրսի ուսմունքները, ապա, սկսած Փաունդից, հղումներ արվեցին Պիրսի հետևորդներին՝ Ուիլյամ ջեյմսին և Ջոն Դյուին։ Փաունդը ինքն էլ շատ չէր վստահում տրամաբանական դեդուկցիային և դրա վրա հիմնված զուտ ռացիոնալ իրավագիտությանը։
Թեև կան կողմնակիցներ այն տեսակետին, որ մեխանիկական իրավագիտությունը հոմանիշ է գիտական իրավագիտությանը, ըստ Փաունդի, այն ամենևին էլ գիտություն չէ։ Հեգելի օրինակով Փաունդը իրավունքի արդյունավետ զարգացման գրավականը տեսնում է պրագմատիզմի փիլիսոփայության մեջ և ոչ թե պանլոգիզմով ներթափանցված իրավունքի փիլիսոփայությունների մեջ։ Իսկապես, Հեգելը և նրա քննադ հետևորդները, ներառյալ Մարքսը և բոլոր մարքսիստները, պնդում էին, որ իրենց հասկացությունները «իմաստալից» տրամաբանության հատուկ ձև են, որով «երկաթյա անհրաժեշտությամբ» հետևում են աշխարհի վերափոխման դեղատոմսերը[12]։
Ռոսկո Փաունդը նշել է, որ օրենքի գերհագեցած գիտական բնույթը վնասում է նրան առնվազն երկու առումներով՝ հասարակության վրա և հենց փաստաբանների վրա ազդեցությամբ։ Օրենքը չպետք է դառնա չափազանց գիտական, որպեսզի հասարակ քաղաքացիները գնահատեն դրա գործողությունը, քանի որ այն գործնական գործառույթ ունի կարգավորելու հասարակ մարդկանց առօրյա հարաբերությունները՝ հասարակության մեջ արդար խաղի ընդունված գաղափարներին համապատասխան։
Գիտական համակարգի առավելագույն կատարելագործման ձգտումը հաճախ հանգեցնում է նրան, որ այն սկսում է բացառել անհատական նախաձեռնության հնարավորությունը, նոր խնդիրների անկախ դիտարկումը և հին խնդիրների լուծումների վերանայումը։ Յուրաքանչյուր գիտության մեջ առաջընթացի խոչընդոտներից մեկը անցյալի ականավոր վարպետների ուրվականների գերիշխումն է։ Նրանց հաջող մեթոդները մոռացվում են, և նրանց անհաջող եզրակացությունները գրեթե ընկալվում են որպես սուրբ գրություն (ավետարան)։ Դա տեղի է ունենում գիտելիքների բոլոր ճյուղերում, և իրավագիտությունը բացառություն չէ այս միտումից։ «Իրավաբանական համակարգերն ունեն այնպիսի ժամանակաշրջաններ, որոնցում գիտությունը դեգեներացվում է, որի ընթացքում համակարգը չափազանց հեռու է գնում նյութի տեխնիկական կողմերից, որոնցում գիտական իրավագիտությունը դառնում է մեխանիկական իրավագիտություն»։
Փաունդը վառ օրինակ է բերում հռոմեական կայսրության անկման ժամանակի իրավունքի պատմությունը։ Վալենտինյանի «Մեջբերման օրենք»-ը օրենքն ընտրվել է անցյալի ամենամեծ իրավախորհրդատուների հեղինակներից և թույլատրվել է մեջբերել միայն նրանց։ Նույն օրենքը հռչակել է ընտրված իշխանությունների հավասարությունը (բացառությամբ Պապինյանի)։ Դա դատավորին ստիպել է հարցերը քննարկելիս զուտ մեխանիկական հաշվարկ կատարել իր հեղինակության չափով։ Այսպիսով, սկզբունքների դասական իրավագիտությունը վերափոխվել է մեխանիկորեն կիրառվող նորմերի իրավագիտության։
Փաունդը նշում է, որ յուրաքանչյուր պրակտիկայում գործնականում հանդիպել է իրավաբանների մոլուցքի հետ, որոնք համոզված են գրաֆիտե մատիտի ստորագրության անվավերության մեջ։ Յուրաքանչյուր իրավագիտության ուսուցիչ ստիպած է հաղթահարել ուսանողների սխալները, ծանուցումները, թեկուզ և հիմնավորված, կարող է անտեսվել, եթե չի արված «պաշտոնապես»։ «Ոչ մասնագետների պետանտությունը նորմերի վերաբերյալ դուրս են գալիս այն սահմաններից, ինչին ընդունակ են իրավաբանները»։
Ըստ Փաունդի, մեխանիկական իրավագիտությունից (legalprocedure) հատկապես տուժում է գործնական պրակտիկան, որն այդ ժամանակ խիստ հետ էր մնում ամբողջ անգլիախոս աշխարհից։ Գործի սովորական հայեցակարգը հաճախ հակասում օրենսդիր մարմնի մտադրությանը և գործնականում նույնիսկ ավելի կարևոր է դառնում, քան ընդհանուր իրավունքը։ Բայց շատ փաստաբաններ, այս տեսությունից իրենց ձգումներով կորցրել են գործընթացի բուն նպատակը և նպատակ դարձրել գիտական ընթացակարգը։ Դրա արդյունքում նրանք գործնական (abjective) իրավագիտությունը դարձրել են միջոց, որը թուլացնում է նյութականը[13]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 International Plant Names Index — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 author citation
- ↑ 5,0 5,1 5,2 Biodiversity Heritage Library — 2006.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Find A Grave — 1996.
- ↑ История политических и правовых учений, М., 1988
- ↑ Megan E. Frederickson, Judith L. Bronstein From Lichens to the Law: Cooperation as a Theme in the Diverse Career of Roscoe Pound // The American Naturalist. — 2016-11-01. — В. 5. — Т. 188. — С. ii–iii. — ISSN 0003-0147. —
- ↑ Титов В.Развитие юридической логики в США (первая четверть XX вв.) : Г. Паунд о дедуктивно-мех.юриспруденции.
- ↑ Туманов В.А.Буржуазная правовая идеология,1971.
- ↑ Марченко М.М. Теория государства и права. М. 2005.
- ↑ Титов В.Развитие юридической логики в США(первая четверть XX вв.) : Г.Паунд о дедуктивно-мех.юриспруденцию.
- ↑ Титов В.Развитие юридической логики в США(первая четверть XX вв.) : Г.Паунд о дедуктивно-мех. юриспруденцию.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսկո Փաունդ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսկո Փաունդ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 27 ծնունդներ
- 1870 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունիսի 30 մահեր
- 1964 մահեր
- Հուլիսի 1 մահեր
- Քեմբրիջ քաղաքում մահացածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Չիկագոյի համալսարանում դասավանդողներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի սոցիոլոգներ
- Ամերիկացի բուսաբաններ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ամերիկացի իրավաբաններ