Ռոնդա Բեռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոնդա Բեռն
անգլ.՝ Rhonda Byrne
Ծնվել էմարտի 12, 1951(1951-03-12)[1] (69 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա[2]
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
Մասնագիտությունսցենարիստ, պրոդյուսեր, կինոպրոդյուսեր և ոչ գեղարվեստական գրող
Կայքthesecret.tv

Ռոնդա Բեռն (անգլ.՝ Rhonda Byrne, մարտի 12, 1951(1951-03-12)[1], Մելբուռն, Ավստրալիա[2]), ավստրալացի կին գրող, սցենարիստ, «Գաղտնիք», «Ուժ», «Կախարդանք» և «Հերոս» գրքերի հեղինակը, ինչպես նաև «Գաղտնիք» ֆիլմի սցենարի հեղինակը և գործադիր պրոդյուսերը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնդան սկսել է իր գործունեությունը ռադիոյի պրոդյուսերի պաշտոնով: Նրա ղեկավարության ներքո թողարկվել են մի շարք վարկանիշային ծրագրեր: Այնուհետև Ռոնդան տեղափոխվել է «Australia’s Nine Network» հեռուստաընկերություն, որտեղ աշխատել է պրոդյուսեր Փիթեր Ֆայմանի ղեկավարությամբ։ 1994 թվականին Ռոնդան հիմնադրել է սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ «Prime Time Productions»-ը, որը թողարկում էր վարկանիշային շոուներ, ինչպես՝ «The World’s Greatest Commercials», «Great Escapes», «OZ Encounter» և «Learners»։ Նրա բազմաթիվ շոուներ արժանացել են մրցանակի և ցուցադրվել աշխարհի առաջատար երկրներում: Ռոնդայի փորձը և գիտելիքներն օգնել են նրան «Գաղտնիք» ֆիլմի վրա աշխատելիս։ Ի սկզբանե Ռոնդայի «Prime Time Productions» կինո և հեռուստաընկերությունը գտնվում էր Ավստրալիայում։ Ռոնդան այն ընդլայնել է և հիմա աշխատում է Մելբուրնի, Չիկագոյի, Օսթինի և Լոս Անջելեսի խմբերի հետ նոր ֆիլմերի և գրքերի ստեղծման վրա։

«Գաղտնիք» ֆիլմի և գրքի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի սեպտեմբերի վերջին, արդեն լինելով հեռուստատեսության և ֆիլմի հաջողակ պրոդյուսեր, Ռոնդան իր համար բացահայտեց մի օրենք, որը, ըստ նրա համոզման, ներթափանցում է կյանք՝ իր բոլոր դրսևորումներում։ Երկու ամիս շարունակ նա կարդացել է բազմաթիվ գրքեր և ծանոթացել անցյալի մեծ առաջնորդների ուսմունքներին: Սկզբում Ռոնդան կարծում էր, որ շատ փոքրաթիվ մարդիկ գիտեն իր բացահայտած «Գաղտնիքի» մասին, բայց արդյունքում հասկացավ, որ նրանք անհամեմատ ավելին են, և նրանց թվին են պատկանում աշխարհի մեծագույն գիտնականները, փիլիսոփաները և գրողները: Այդ ժամանակ նա որոշեց կիսվել իր գաղափարներով հասարակության հետ։

Ռոնդան սկսել է ուսումնասիրել և կիրառել պոզիտիվ մտածողության, ձգողականության ուժի, վիտալիզմի և կրեատիվ վիզուալիզացիայի հետ կապված մտքեր։ Նա հավաքել է հայտնի մտածողների, նկարիչների, գիտնականների, գյուտարարների և փիլիսոփաների խոսքերը, որոնք իրենց դրսևորել են գործունեության տարբեր ոլորտներում, ներառյալ՝ քվանտային ֆիզիկա, հոգեբանություն և կրոն։ Նա ամեն ինչում փնտրում և գտնում էր Ուսմունքի մասին իր մտքերի հաստատումը, որը ոսկե թելի նման անցնում է մարգարեների, պայծառատեսների, իմաստունների և կրոնական գործիչների կյանքի և գործունեության միջով։ Նրա կարծիքով մեծագույն Գաղտնիքի առանձին տարրերը հարյուրամյակներ շարունակ կարելի է գտնել ամբողջ աշխարհի ժողովրդական բանահյուսության, գրականության և փիլիսոփայության մեջ[3]։

2005 թվականին սկզբին, երբ «Գաղտնիքը» միայն գաղափար էր, «Prime Time Productions» ընկերությունը ղեկավարում էին Ռոնդան, պրոդյուսեր Փոլ Հարինգթոնը և տնօրեն Դրյու Հերիոթը։ Փոլը, որն ամենասկզբից աշխատում էր Ռոնդա Բեռնի հետ «Prime Time Productions» ընկերությունում, և Դրյուն, որը ընկերության մի քանի նախագծի ղեկավարն էր, դարձան «Գաղտնիք» ֆիլմի հիմնադիրները։ Երկու ամսվա ընթացքում Ռոնդան Փոլին և Դրյուին ինտենսիվորեն սովորեցրեց այն ամենը, ինչն ինքը իմացել էր վերջին ամիսներին:

«Գաղտնիք» ֆիլմի նկարահանումների համար ԱՄՆ մեկնելու օրը «Prime Time Productions» ընկերությանը հաջողվեց նկարահանել ֆիլմի համար անհրաժեշտ ընդամենը մեկ հարցազրույց, թեպետ ամբողջ թիմով տրամադրված էին գտնել նկարահանումների համար հարկավոր բոլոր հերոսներին։ Մի քանի շաբաթվա ընթացքում Ռոնդան և նրա թիմը հարցազրույցներ վերցին բազմաթիվ գործարարներից, տնտեսագետներից, բժիշկներից, հոգեբաններից, պատմաբաններից, գրողներից, աստվածաբաններից և գիտնականներից։ Ռոնդան նրանց համարում է ուսուցիչներ, իսկ նրանցից 25-ը մասնակցել է ֆիլմի նկարահանումներին։

Մեկ տարի հետո թողարկվեց «Գաղտնիք» ֆիլմը։ Այն պատմում է «Տիեզերքի ամենահզոր օրենքի» մասին և տալիս այն կիրառելու հրահանգներ, ինչն օգնում է ստեղծել երջանիկ, ուրախ և բարեկեցիկ կյանք։ Ռոնդայի գիրքը, որն ունի նաև աուդիոտարբերակ, առաջին տեղն է զբաղեցրել «New York Times»-ի վարկանիշային աղյուսակի բեսթսելլերների ցանկում և թողարկվել 7,5 միլիոն տպաքանակով[4][5]։

2010 թվականին լույս է տեսել Ռոնդա Բեռնի նոր գիրքը՝ «Ուժ» (անգլ.՝ «The Power») վերնագրով[6][7]։

Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մայիսին «Times» ամսագիրը Ռոնդա Բեռնին ներառեց մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։ Շուտով նա ընդգրկվեց նաև «Forbes»-ի «100 ամենահայտնի մարդիկ» վարկանիշային աղյուսակում:

2008 թվականին «Time» ամսագրի տարբերակով Ռոնդա Բեռնը ներառվեց «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկ» ցանկի մեջ։ Ներկայումս Ռոնդան ապրում է Լոս Անջելեսի շրջակայքում:

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայտնի չէ, թե քանի հոգի գիտեր այդ Գաղտնիքը․ նրանք մարդկության մեծագույն ուղեղներն էին»։
  • «Ձեր ցանկությունների նյութականացման ուղին է տեսնել ցանկալին իբրև իրականցված և անխախտելի փաստ»։
  • «Այն, ինչին հակադրվում եք, ձգում եք դեպի Ձեզ, քանի որ հուզականորեն շատ եք կենտրոնանում դրա վրա։ Ամեն ինչ փոխելու համար նայեք դեպի ներս և սկսեք նոր ազդակներ հաղորդել Ձեր մտքերով և զգացմունքերով»։
  • «Ձեզ պետք է անել միայն մեկ բան․ լինել երջանիկ հիմա»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 выгрузка данных FreebaseGoogle.
  3. Herriot Drew (2006)։ «The Secret»։ Netflix.com 
  4. Simons Christopher F. Chabris and Daniel J.։ «The Pseudoscience of ‘The Secret’ and ‘The Power’»։ Nytimes.com։ Վերցված է օգոստոսի 16, 2018 
  5. Lindner Melanie։ «What People Are Still Willing To Pay For»։ Forbes.com։ Վերցված է օգոստոսի 16, 2018 
  6. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 21, 2010-ին։ Վերցված է սեպտեմբերի 21, 2018 
  7. Bosman Julie։ «‘Secret’ Author To Reveal More Insights In ‘Power’»։ Nytimes.com։ Վերցված է օգոստոսի 16, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]