Ռոլլա (նկար, Ժերվե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոլլա
տեսակգեղանկար
նկարիչԱնրի Ժերվե[1]
տարի1878
բարձրություն176,2 սանտիմետր[2]
լայնություն221,3 սանտիմետր[2]
ժանրկենցաղային ժանր և նյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼյուքսեմբուրգի թանգարան, Բորդոյի կերպարվեստի թանգարան և Բորդոյի կերպարվեստի թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
սեփականատերՖրանսիա
մակագրությունH. GERVEX 1878
կայք
Ծանոթագրություններ

«Ռոլլա»[3] (ֆր.՝ Rolla), ֆրանսիացի նկարիչ, պատմական ժանրային և դիմանկարային ոճերի վարպետ Անրի Ժերվեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1878 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 176,2 × 221,3 սմ։

Այսօր «Ռոլլա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Բորդոյի կերպարվեստի թանգարանում[4] (Բորդո, Ֆրանսիա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը ստեղծվել է Ալֆրեդ դը Մյուսեի համանուն ռոմանտիկ պոեմի սյուժեով՝ պատկերելով տեսարաններից մեկը[5]։

1878 թվականին նկարը Փարիզյան սալոնում չի ներառվել, քանի որ համարվել է անբարոյական և անպարկեշտ[6]։ Առաջին պլանում պատկերված սեղմիրանը, որը նկարչին առաջարկել էր Էդգար Դեգան, սկանդալ է առաջացրել, քանի որ ընդգծել է երիտասարդ կնոջ նկարագիրը որպես պոռնիկ։

Սալոնի մերժումից հետո Անրի Ժերվեն երեք ամիս «Ռոլլա» ստեղծագործությունը ցուցադրել է Շոսսե դ’Անտեն փողոցում գտնվող կահույքի խանութի ցուցափեղկում, որտեղ հավաքվում էր մարդկանց մեծ բազմություն։ Թերթերը անընդհատ գրում էին դրա մասին՝ էլ ավելի հայտնի դարձնելով Ժերվեին։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոլլա» ստեղծագործությունը նվիրված է բուրժուա-անբարոյական Ժակ Ռոլլային։ Աղջիկը Մարիոնն է՝ պառնիկ, որի համար կեցվածք է ընդունել ֆրանսիացի հայտնի դերասանուհի և բնորդուհի Էլեն Անդրեն[7]։ Սակայն Էլենը հրաժարվել է, որ իր դեմքը երևա նկարում, դրա համար էլ հեղինակը պատկերել է այլ բնորդուհու դեմքը[8]։ Տղամարդը կանգնած է մահճակալի մոտ և հետևում է մերկ պառկած կնոջը։ Հենվելով պատշգամբի ճաղաշարին՝ վերնաշապիկ հագած տղամարդը զննում է կնոջը․ պատշգամբից երևում են փարիզյան տանիքները և առավոտյան երկինքը։ Կինը պառկած է մեծ մահճակալին, որը գտնվում է շքեղ ննջասենյակում։ Մահճակալի կողքին կնոջ կարմիր սեղմիրանն է՝ սպիտակ կտորով պատված, վարդագույն մետաքսե կապիչներով, ինչպես նաև չօսլայած ներքին շրջազգեստ՝ խառնված սիրեկանի բոլորագլխարկի և ձեռնափայտի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 JocondeLab — 2014.
  2. 2,0 2,1 https://www.musee-orsay.fr/en/node/24020
  3. «Анри Жерве – Ролла, 1878». gallerix.ru (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
  4. «Henri Gervex, Rolla». musba-bordeaux.fr (ֆրանսերեն). Musée des Beaux-Arts de Bordeaux. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
  5. Catherine Authier. «Rolla ou le suicide pour une courtisane | Histoire et analyse d'images et oeuvres». histoire-image.org (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
  6. Jiminez (2013 թ․ հոկտեմբերի 15). Routledge (ed.). Dictionary of Artists' Models (անգլերեն). ISBN 978-1-135-95914-2. {{cite book}}: External link in |lire en ligne= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |lire en ligne= ignored (|url= suggested) (օգնություն); Unknown parameter |prénom1= ignored (|first1= suggested) (օգնություն)
  7. J. Claye, ed. (1967). Gazette des beaux-arts (ֆրանսերեն). {{cite book}}: External link in |lire en ligne= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |lire en ligne= ignored (|url= suggested) (օգնություն)
  8. Presses Franciliennes, ed. (2006). Parisiana : la capitale des peintres au XIXe siècle. Paris. էջ 51. ISBN 2-9527214-0-8. {{cite book}}: External link in |lire en ligne= (օգնություն); Unknown parameter |accès url= ignored (օգնություն); Unknown parameter |auteur1= ignored (օգնություն); Unknown parameter |auteur2= ignored (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |lire en ligne= ignored (|url= suggested) (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]