Ռոզե Աուսլենդեռ
Ռոզե Աուսլենդեռ գերմ.՝ Rosalie Beatrice Scherzer | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 11, 1901[1][2][3][…] |
Ծննդավայր | Չեռնովցի, Բուկովինայի դքսություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5] |
Վախճանվել է | հունվարի 3, 1988[1][2][3][…] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][5] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Կրթություն | Չեռնովցիի համալսարան |
Անդամակցություն | Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա |
Պարգևներ | |
![]() | |
![]() |
Ռոզե Աուսլենդեռ (գերմ.՝ Rose Ausländer, իսկական անունը՝ Ռոզալի Բեատրիսե Շերցեր (գերմ.՝ Rosalie Beatrice Scherzer, մայիսի 11, 1901[1][2][3][…], Չեռնովցի, Բուկովինայի դքսություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5] - հունվարի 3, 1988[1][2][3][…], Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][5]), հրեական ծագումով գերմանացի բանաստեղծուհի. ստեղծագործել է գերմաներեն և անգլերեն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիները և կրթությունը, 1901-1920[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոզե Աուսլենդեռը ծնվել է Չեռնովիցում (Բուկովինա), գերմանալեզու հրեական ընտանիքում։ Այդ ժամանակ Չեռնովիցը Ավստրո-Հունգարական կայսրության մաս էր կազմում։ Նրա հայրը՝ Զիգմունդ (Süssi) Շյորցերը (1871–1920) Czernowitz փոքրիկ քաղաքից էր, որտեղից էր նաև մայրը՝ Կատի Էթիե Ռիֆկե Բինդեռը (Kathi Etie Rifke Binder, 1873–1947) [6]։ 1907- 1919 թթ․ սովորել է Չեռնովցիի դպրոցում։ 1916 թվականին նրա ընտանիքը ռուսական օկուպացիոն զորքերից փախչում է Վիեննա, հետո վերադառնում է Չեռնոտի (Cernauti, Չեռնովից), որն արդեն 1918 թվականից դառնում է Ռումինական թագավորության մաս։ 1919 թվականին նա սկսում է ուսումնասիրել գրականություն և փիլիսոփայություն Չեռնոտիում։ Այդ ժամանակ էլ սկսում է հետաքրքրվել Կոստանտին Բռունների (Constantin Brunner, 1862-1937) փիլիսոփայությամբ։ 1920 թվականին, երբ մահանում է հայրը, նա լքում է համալսարանը և մեկնում Վիեննա։
Նյու Յորք, 1921-1927[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիեննայում էլ ծանոթանում է իր ապագա ամուսնուն՝ Իգնաց Աուսլենդեռին (Ignaz Ausländer.), որի հետ 1921 թվականին տեղափոխվում է ԱՄՆ։ Մինեապոլիսում (Minneapolis) hրատարակում և խմբագրում է գերմանալեզու «Westlicher Herold» թերթը և համագործակցում Amerika-Herold-Kalender անթոլոգիայի կազմման գործերին, որտեղ էլ հրատարակում է իր առաջին բանաստեղծությունները։ 1922 թ․ Աուսլենդեռի հետ տեղափոխվում են Նյու-Յորք, որտեղ և ամուսնանում են 1923 թ․ հոկտեմբերի 19-ին։ Ռոզեն ամուսնուց բաժանվում է երեք տարի հետո՝ 25 տարեկանում, բայց և պահում է ամուսնու ազգանունը։ 1926 թվականին ստանում է ամերիկյան քաղաքացիություն[7] , առաջին բանաստեղծությունները հրատարակում է 1928 թվականին Նյու Յորքում։ Նյու-Յորքյան շրջափուլի բանաստեղծությունների մեջ (1926/1927) էքսպրեսիոնիստական պաթոսը փոխարինվում է Նոր իրայնության (Neue Sachlichkeit) սառը-կառավարվող (cool-controlled) լեզվով։ Սպինոզայի գաղափարների նկատմամբ նրա հետաքրքրությունը ներշնչվում է փիլիսոփա Կոստանդին Բրաների (Constantin Brunner) կողմից, որը Պլատոնի, Զիգմունդ Ֆրոյդի և այլոց հետևորդն էր․ ուշ շրջանի էսսեների թեմաները, որոնք անհետացել են։
Չեռնիվցի և Նյու-Յորք 1926-1931[խմբագրել | խմբագրել կոդը]
1926-1928 թթ․ Ռոզե Աուսլենդեռը վերադառնում է հայրենի Չեռովցի՝ խնամելու հիվանդ մորը։ Այնտեղ նա հանդիպում է գրաֆոլոգիստ Հելիոս Հեխտին (Helios Hecht), որն էլ դառնում է նրա ընկերակիցը։ 1928 թ․ Ռոզեն Հելիոս Հեխտի հետ վերադառնում է Նյու-Յորք։ Հրատարակում է իր բանաստեղծությունները «Նյու-Յորքյան ժողովրդական թերթում» (New Yorker Volkszeitung) և «Առաջ» (Vorwärts) թերթերում մինչև 1931 թվականը։
Չեռնովցի 1931-1945[խմբագրել | խմբագրել կոդը]
1931 թ․ կրկին վերադառնում է Չեռնովցի, որպեսզի կրկին խնամի մորը։ Թղթակցում է «Չեռնովցի առավոտյան թերթ»-ին (Czernowitzer Morgenblatt ) մինչև 1940 թ․։ 1934 թ․ կորցնում է ԱՄՆ-ի քաղաքացիությունը, քանի որ 3 տարի շարունակ չէր եղել ԱՄՆ-ում։ Նույն տարում բաժանվում է Հեխտից։ Հարաբերությունները Հեխտի հետ պահում է մինչև 1936 թ․, մինչև Բուխարեստ մեկնելը։
Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրել է շուրջ 3000 բանաստեղծություններ։ Ռոզե Աուսլենդեռի արտահայտչական (էքսպրեսսիվ) և ուստի՝ արձանագրային (լապիդար) պոեզիան մերձ է Պ․ Ցելանի, Ն․ Զակսի պոետիկային։ Նրա ժառանգությունը բանաստեղծությունների ավելի քան քսան գրքեր են, որոնք թարգմանված են եվրոպական գրեթե բոլոր լեզուներով։
Նախընտրած թեմաների մասին ասում է.
«Ամեն ինչ եզակի է։ Տիեզերականը, դարաշրջանի, բնապատկերի, առարկաների, մարդկանց, տրամադրությունների, լեզվի նկատմամաբ քննադատական հայացքը, ամեն ինչ կարող է լինել թեմա»:
«Ես գրում եմ ինձ համար, բայց հրատարակում ընթերցողների համար։ Եվ նրանց արձագանքը արևի շող է ինձ համար, առանց որի, հավանաբար, չեմ կարող աճել»:
- Der Regenbogen (Ծիածան)
- Blinder Sommer (Կույր ամառ)
- Brief aus Rosen (Նամակներ Ռոզեից)
- Das Schönste (Ամենագեղեցիկը)
- Denn wo ist Heimat? (Արդ ո՞ւր է հայրենիքը)
- Die Musik ist zerbrochen (Ջարդված երաժշտություն)
- Die Nacht hat zahllose Augen (Գիշերն բյուրավոր աչքեր ունի)
- Die Sonne fällt (Արևն ընկնում է)
- Gelassen atmet der Tag (Օրը հանգիստ շնչում է)
- Hinter allen Worten (Բոլոր բիկունքում)
- Sanduhrschritt (Ավազե ժամացույցի քայլքը)
- Schattenwald (Ստվերոտ անտառ)
- Schweigen auf deine Lippen (Շուրթերիդ լռությունը)
- The Forbidden Tree (Արգելված ծառ)
- Treffpunkt der Winde (Քամիների հանդիպատեղին)
- Und nenne dich Glück (Եվ թող քեզ կանչի հաջողությունը
- Wir pflanzen Zedern (Մենք մայրիներ ենք տնկում)
- Wir wohnen in Babylon (Մենք ապրում ենք Բաբելոնում)
- Wir ziehen mit den dunklen Flüssen (Մենք շարժվում ենք մութ գետով)
- Herbst in New York (Աշունը Նյու-Յորքում)
- An ein Blatt (Տերևի մասին)
- Anders II
Հետմահու ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Poems of Rose Auslander. An Ark of Stars (Translated by Ingeborg Wald, Drawings by Ed Colker, Haybarn Press 1989)
- Rose Auslander: Twelve Poems, Twelve Paintings (Translated by Ingeborg Wald, Paintings Adrienne Yarme, Ithaca, NY 1991)
Հայերեն թարգմանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերենով առաջին անգամ Ռոզե Աուսլենդեռի բանաստեղծություններից թարգմանվել են 2013 թվականին՝ Թոնդրակի և Մարիամ Կարապետյանի կողմից, որոնք տպագրվել են Գրանիշ էլեկտրոնային կայքում և Գրեթերթ երիտասարդական թերթում։
- Ռոզե Աուսլենդեռ, Բանաստեղծություններ, /Թարգմանությունը գերմաներենից և առաջաբանը՝ Թոնդրակ և Մարիամ Կարապետյան / Գրանիշ։ [1]
- Ռոզե Աուսլենդեռ, Ծաղկաթռչուն․ բանաստեղծություններ, /Թարգմանությունը գերմաներենից և առաջաբանը՝ Թոնդրակ և Մարիամ Կարապետյան/ Գրեթերթ:[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Wall R. Verbrannt, verboten, vergessen (գերմ.): kleines Lexikon deutschsprachiger Schriftstellerinnen 1933 bis 1945 — 2 — Kn: Pahl-Rugenstein Verlag, 1989. — S. 16—18. — ISBN 978-3-7609-1310-0
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Wall R. Lexikon deutschsprachiger Schriftstellerinnen im Exil 1933 bis 1945 (գերմ.) — Freiburg/Breisgau: Kore. — Vol. 1. — S. 20—26. — ISBN 978-3-926023-48-3
- ↑ Rose Ausländers Leben und Dichtung (Rose Ausländer life and poetry). "Ein denkendes Herz, das singt" ("A thinking heart that sings")]
- ↑ Bolbecher, Siglinde, Kaiser, Konstantin (2002)։ «Rose Ausländer»։ Lexikon der Österreichischen Literatur im Exil. (German)։ Universität Salzburg։ էջ 205։ Վերցված է մայիսի 11, 2016
Ներքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Author page at Lyrikline.org, with audio and text in German, and translations into English, Persian, Serbian, and Bulgarian.
- Kirsten Krick-Aigner, Rose Ausländer, Jewish Women: A Comprehensive Historical Encyclopedia, jwa.org
- Rose Ausländer: La rose de personne Archived 2011-07-10 at the Wayback Machine.
- Guide to the Papers of Rose Auslaender (1901-1988) at the Leo Baeck Institute, New York. cjh.orgԹեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ BIBSYS: 90331376 · BNC: a10043834 · BNE: XX1409265 · BNF: 12034630m · CiNii: DA01950151 · CONOR: 47275363 · GND: 118829211 · ISNI: 0000 0003 6861 8459, 0000 0001 1878 7081 · LCCN: n84185900 · LNB: 000034709 · NDL: 01114622 · NKC: jn19990000320 · NLG: 310508 · NLP: A17746061 · NSK: 000308636 · NTA: 069335060 · NUKAT: n95004350 · PTBNP: 1117691 · LIBRIS: 278503 · SUDOC: 028528123 · VIAF: 82586554 · WorldCat VIAF: 82586554
- Մայիսի 11 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Չերնովցի քաղաքում ծնվածներ
- Հունվարի 3 մահեր
- 1988 մահեր
- Դյուսելդորֆ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Ավստրիացի կին գրողներ
- Գերմանացի բանաստեղծուհիներ
- Ռումինացի բանաստեղծուհիներ
- Հրեա բանաստեղծներ
- Գերմանալեզու բանաստեղծներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Գերմանացի կին գրողներ