Ռոբի Կրուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբի Կրուզ
անգլ.՝ Robbie Kruse
Քաղաքացիությունը  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 5, 1988(1988-10-05)[1][2][3] (35 տարեկան)
Ծննդավայր Բրիսբեն, Ավստրալիա
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ռոբի Թոմաս Կրուզ (անգլ.՝ Robbie Thomas Kruse,հոկտեմբերի 5, 1988(1988-10-05)[1][2][3], Բրիսբեն, Ավստրալիա), ավստրալիացի ֆուտբոլիստ, հարձակվող։ 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրուզը «Ֆորտունա» ակումբի կազմում
Կրուզը Ավստրալիայի հավաքականի կազմում

Կրուզը կարիերան սկսել է հայրենի քաղաքի «Բրիսբեն Ռոար» ակումբում։ 2007 թվականի հոկտեմբերի 2-ին՝ իր 19 ամյակի օրը, «Վելինգտոն Ֆենիքս» ակումբի դեմ մրցախաղում նորամուտն է նշել Ավստրալիայի ֆուտբոլի առաջնությունում[4][5]։ Այդ նույն խաղում նա խփել է իր նորամուտային գոլը թիմի կազմում։ Իր ընկերոջ և ակումբի խաղընկեր Մայքլ Զուլոյի հետ Ռոբին հիանալի հարձակողական դուետ է կազմել[6]։ 2008 թվականին նա քիչ էր մնում զրկվեր հավաքականում իր տեղից՝ գիշերային ակումբի սկանդալային դեպքի պատճառով[7][8]։ 2009 թվականին Կրուզը տեղափոխվել է «Մելբուրն Վիկտորի» ակումբ։ Սեպտեմբերի 13-ին «Վելինգտոն Ֆենիքս» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[9]։ Նոյեմբերի 28-ին «Գոլդ Քոսթ Յունայթեդ» ակումբի դեմ մրցախաղում Ռոբին խփել է իր առաջին գոլը «Մելբուրն» ակումբի կազմում[10]։ 2010 թվականի հունվարի 16-ին «Պերտ Գլորի» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Կրուզը հեթ-տրիկ է արել[11]։ Ռոբին օգնել է թիմին մրցաշրջանի արդյունքում գրավել երկրորդ տեղը առաջնությունում։

2011 թվականի ամռանը Կրուզը երեք տարվա պայմանագիր է ստորագրել գերմանական «Ֆորտունա» ակումբի հետ[12]։ Հուլիսի 24-ին «Պադերբորն 07» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Երկրորդ Բունդեսլիգայում[13]։ Մրցաշրջանի արդյունքներով ակումբը դուրս է եկել Բունդեսլիգա։ 2012 թվականի նոյեմբերի 10-ին «Հոֆենհայմ» ակումբի դեմ մրցախաղում Ռոբին խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[14]։

2013 թվականի ապրիլին Կրուզը տեղափոխվել է «Բայեր Լևերկուզեն»[15]։ Օգոստոսի 28-ին Մյոնխենգլադբախի «Բորուսիա Մյոնխենգլադբախ» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[16]։ Սեպտեմբերի 21-ին «Մայնց 05» ակումբի դեմ խաղում Ռոբին արել է «դուբլ»[17]։ Դեկտեմբերին Կրուզը վնասվածք է ստացել։

2015 թվականի ամռանը Ռոբին վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Շտուտգարտ»[18]։ Սեպտեմբերի 12-ին Բեռլինի «Հերտա» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մարտին Հարնիկին[19]։ Վարձակալությունի ավարտից հետո Կրուզը վերադարձել է «Բայեր» ակումբ։ 2017 թվականի սկզբին Ռոբին տեղափոխվել է Չինաստանի «Լյաոնին Հուվին» ակումբ։ Մարտի 3-ին «Գույչժոու Ջիչեն» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Չինաստանի ֆուտբոլի առաջնությունում[20]։ 2017 թվականի հուլիսին Ռոբին տեղափոխվել է Գերմանիայի «Բոհում» ակումբ[21]։ Օգոստոսի 5-ին «Դույսբուրգ» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[22]։ Սեպտեմբերի 10-ին «Դարմշտադտ 98» ակումբի դեմ մրցախաղում Կրուզը խփել է իր առաջին գոլը «Բոհում» ակումբի կազմում[23]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարի 5-ին Արաբական Միացյալ Էմիրությունների ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Կրուզը նորամուտ է ունեցել Ավստրալիայի հավաքականի կազմում[24]։ Նույն թվականին նա ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում։ Մրցախաղում նա խաղացել է Բահրեյնի[25], Ուզբեկիստանի[26] և Ճապոնիայի[27] հավաքականների դեմ մրցախաղում։ Ուզբեկիստանի հավաքականի դեմ մրցախաղում Ռոբին խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում։ Մրցումների արդյունքում Կրուզը նվաճել է արծաթե մեդալ։

2015 թվականի սկզբին Կրուզը հայտնվել էր ազգային թիմի հայտացուցակում։ Մրցախաղում նա խաղացել է Քուվեյթի[28], Օմանի[29], Արաբական Միացյալ Էմիրությունների[30], Չինաստանի[31] և երկու անգամ Հարավային Կորեայի[32][33] հավաքականների դեմ մրցախաղում։ Մրցումների արդյունքում Ռոբին նվաճել է ոսկե մեդալ, ինչպես նաև Օմանի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։

2017 թվականին Կրուզը մասնակցել է Ռուսաստանում կայացած ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին։ Մրցախաղում նա խաղացել է Գերմանիայի[34], Կամերունի[35] և Չիլիի[36] թիմերի դեմ մրցախաղում։

2018 թվականին Կրուզը մասնակցել է Ռուսաստանում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Մրցախաղում նա խաղացել է Ֆրանսիայի[37], Դանիայի[38] և Պերուի[39] թիմերի դեմ մրցախաղում։

2019 թվականին Կրուզն ընդգրկվել է ԱՄԷ-ում կայանալիք Ասիայի գավաթի հավաքականի կազմում։ Մրցախաղում նա խաղացել է Հորդանանի ֆուտբոլի ազգային հավաքականi[40], Պաղեստինի ֆուտբոլի ազգային հավաքականi[41], Սիրիայի ֆուտբոլի ազգային հավաքականի[42], Ուզբեկիստանի[43] և ԱՄԷ-ի[44] հավաքականների դեմ խաղերում։

Գոլեր Ավստրալիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Տեղը Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցում
01. 2011 թվականի հունվարի 25 Հալիֆա, Դոհա, Կատար Ուզբեկստան Ուզբեկստան 6:0 6:0 2011 թվականի Ասիայի ֆուտբոլի գավթ
02. 2011 թվականի օգոստոսի 10 Քարդիֆ Սիթի, Քարդիֆ, Ուելս Ուելս Ուելս 2:0 2:1 Ընկերական Խաղ
03. 2013 թվականի հունիսի 13 Դոկլանդս, Մելբուռն, Ավստրալիա Հորդանան Հորդանան 3:0 4:0 Աշխարհի առաջնություն 2014 որակավորում
04. 2015 թվականի հունվարի 13 Ավստրալիա, Սիդնեյ, Ավստրալիա Օման Օման 2:0 4:0 Ֆուտբոլի Ասիայի գավաթ 2015
05. 2017 թվականի հոկտեմբերի 5 Հանգ Ջեբաթ Ստեդիում, Մալակկա, Մալայզիա Սիրիա Սիրիա 0:1 1:1 Աշխարհի առաջնություն 2018 որակավորում

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Debutant Kruse seals win for Roar». smh.com.au. 2007 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  5. Ritson, Jon (2007 թ․ հոկտեմբերի 5). «Brissie Boys Grab First Home Win». fourfourtwo.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  6. Davis, Greg (2007 թ․ նոյեմբերի 17). «Robbie Kruse is Roar talent». couriermail.com.au. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  7. «Robbie Kruse risks Roar future after late-night punch-up». couriermail.com.au. 2008 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  8. «Punched Roar winger Robbie Kruse warned on clubbing». couriermail.com.au. 2008 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  9. «Мельбурн Виктори VS. Веллингтон Феникс 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  10. «Мельбурн Виктори VS. Голд-Кост Юнайтед 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  11. «Мельбурн Виктори VS. Перт Глори 6:2» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  12. «Kruse Completes Fortuna Deal». Australian FourFourTwo. 2011 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  13. «Падерборн 07 VS. Фортуна Дюссельдорф 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  14. «Фортуна Дюссельдорф VS. Хоффенхайм 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  15. «Bayer sichert sich die Dienste von Kruse». kicker (German). 2013 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Байер 04 VS. Боруссия Манхенгладбах 4:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  17. «Майнц 05 VS. Байер 04 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  18. «Robbie Kruse joins VfB». vfb.de. VfB Stuttgart. 2015 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  19. «Герта VS. Штутгарт 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  20. «Гуйчжоу Чжичэн VS. Ляонин Хувин 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  21. VfL Bochum 1848 Fussballgemeinschaft e.V. «Robbie Kruse verstärkt den VfL - VfL Bochum 1848» (գերմաներեն). www.vfl-bochum.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  22. «Дуйсбург VS. Бохум 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  23. «Дармштадт 98 VS. Бохум 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  24. «ОАЭ VS. Австралия 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  25. «Австралия VS. Бахрейн 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  26. «Австралия VS. Узбекистан 6:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  27. «Япония VS. Австралия 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  28. «Австралия VS. Кувейт 4:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  29. «Оман VS. Австралия 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  30. «Австралия VS. ОАЭ 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  31. «Китай VS. Австралия 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  32. «Австралия VS. Южная Корея 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  33. «Южная Корея VS. Австралия 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  34. «Австралия VS. Германия 2:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 19. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  35. «Камерун VS. Австралия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  36. «Чили VS. Австралия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  37. «Франция VS. Австралия 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  38. «Дания VS. Австралия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  39. «Австралия VS. Перу 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  40. «Австралия VS. Иордан 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  41. «Палестина VS. Австралия 0:3» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  42. «Австралия VS. Сирия 3:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  43. «Австралия VS. Узбекистан 0:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  44. «ОАЭ VS. Австралия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբի Կրուզ» հոդվածին։