Մալակկա (նահանգ)
| |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Մալայզիայի նահանգ | ||||
Մտնում է | Մալայզիա | ||||
Վարչկենտրոն | Մալակկա | ||||
Բնակչություն | 788 706 մարդ | ||||
Տարածք | 1720 կմ²[1] | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1948 թ. | ||||
Սահմանակցում է | Port Dickson?, Negeri Sembilan? և Ջոհոր | ||||
Ժամային գոտի | UTC+8 | ||||
ISO 3166-2 կոդ | MY-04 | ||||
Հեռախոսային կոդ | 06 | ||||
Փոստային ինդեքսներ | 75000–78999 | ||||
Ավտոմոբիլային կոդ | M | ||||
melaka.gov.my |
Մալակկա (մալայ․՝ Melaka, джави:ملاك, չին.՝ 马六甲) (Код : MK), Մալայզիայի նահանգներից մեկը՝ Մալակկա (թերակղզու) հարավային մասում[2]:
Վարչական կենտրոնը Մալակկա քաղաքն է[3]: Գտնվում է Մալակկայի նեղուցի ափին:
Չնայած Մալակկան եղել է Մալայզիայի առաջին սուլթանությունը՝ այժմ այնտեղ սուլթանություն չկա, և կառավարողը նահանգապետն է:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուլթանություն
Մալակկան հիմնել է շրիվիջյան պետության Պարամեշվարայի արքան, որը 1396 թվականին, թշնամանալով Մաջապահիտ թագավորության հետ, լքել էր Սումատրա կղզին: Համաձայն լեգենդի՝ արքան որսի ժամանակ ծառի տակ հանգստանալիս տեսնում է մի եղնիկ, որի վրա շուն է հարձակվել: Եղնիկը, պաշտպանելով իրեն, հրում է շանը գետի մեջ: Ընդունելով այդ որպես բարեհաջող նշան՝ արքան որոշում է այդ տարածքը ապագա կայսրության կենտրոն ընտրել և անվանում է «Մալակկա»՝ ծառի անվանումով:
1414 թվականին Պարամեշվարան ընդունում է իսլամ և փոխում է անվանումը՝ անվանելով «Սուլթան Իսկանդար շահ»: Ձկնորսական գյուղից քաղաքը դառնում է առևտրական նավահանգիստ՝ Հնդկաստանի, Ճավայի, արաբների, Չինաստանի ճանապարհների խաչմերուկում: Շատ չինացիներ համարում էին այն բարեհաջող տարածք և հիմնում էին իրենց բնակավայրերը: 1446 թվականին Մալակկա են ներխուժում սիամական զավթիչները, բայց նրանք հեռացվում են: Սիամից Մալակկան պաշտպանելու համար ավարտում է չինացիների հետ միությունը:
Չին ճանապարհորդ Չժենգ Հեն, Չինաստանից Հնդկական օվկիանոս լողալով անցնելու ժամանակ այցելում է Մալակկա:
Մշակութային փոփոխման արդյունքում առաջացել է չին-մալայզական քաղաքակրթությունը՝ հետագայում տարածվելով թերակղզում:
Գաղութացում[խմբագրել | խմբագրել կոդը]
1511 թվականի օգոսստոսի 24-ին պորտուգալական զորքերը գրավում են Մալակկան, և քաղաքը դարձնում այն պորտուգալական էքսպանսիայի հենակետ արևելյան Հնդկաստանում:
Սուլթան Մահմուդ Շահը կարողացել է թաքնվել և հետագայում անընդհատ գրոհել է Մալակկան՝ ծովից և ցամաքից: 1526 թվականին պորտուգալական մեծ նավատորմը ջախջախում է սուլթանի հենակետը, սուլթանը փախչում է Սումատրա, որտեղ էլ երկու տարի հետո մահանում է:
Միսիոներ Ֆրանցիսկոս Կսավերին Մալակկայում անց է կացրել մի քանի ամիս՝ 1545, 1546, 1549 թվականներին [4]:
1641 թվականին հոլանդացիները հաղթում են պորտուգալացիներին և զբաղեցնում են Մալակկան, նրանց աջակցել է սուլթան Ջոխորան:
Հոլանդացիները ղեկավարել են Մալակկան 1641-ից 1795 թվականները, բայց նրանք չէին հետաքրքրվում Մալակկայում առևտրի զարգացումով՝ հիմնական ջանքերը ներդնելով Բատավիայում (անվանումը՝ Ջակարտա) Ինդոնեզիայում, որը դարձել է նրանց վարչական կենտրոնը:
1826-ից մինչև 1946 թվականը Մալակկան ղեկավարվել է Բրիտանական արևելահնդկական ընկերության կողմից՝ որպես գաղութ: Մալակկա և Պենանգ գաղութների վերացումից հետո ստեցծվեց Մալայական դաշնությունը, իսկ հետո՝ Մալազիան [5]:
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանգը բաժանված է 3 շրջանի.
№ | Շրջան | Տարածք
կմ քառակուսի |
բնակչություն
մարդ (2008) |
---|---|---|---|
1 | Կենտրոնական Մալակա | 279,85 | 473 700 |
2 | Ալոր Գաջա | 660,00 | 167 600 |
3 | Ջասին | 676,07 | 128 000 |
Նահանգի բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանգի բնակչությունը կազմում է 821 110 մարդ (2010):
Որից՝
- մալայացիները՝ 50 %
- չինացիները՝ 40 %,
- հնդիկներ
- այլ ժողովուրդներ՝ եվրոպական և մալայական փոքրամասնություններ:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official Malacca government website
- Malacca’s Colonial Past
- Portuguese rule in Malacca
- Dutch rule in Malacca
- Pictures of Malacca — Malaysia
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.dosm.gov.my/v1/index.php?r=column/cone&menu_id=TmlOYTJZTEJJZXg5QUZQMUxrRVFKUT09
- ↑ https://geosfera.org/aziya/malajziya/2411-malakka.html
- ↑ https://traveltu.ru/aziya/malayziya/gorod-malakka.html
- ↑ http://alladin-club.ru/selection-of-tur/to-the-resorts-of/818/
- ↑ https://tochka-na-karte.ru/Goroda-i-Gosudarstva/5942-Malakka.html