Ռոբերտ Ջորջ Գիսինգ
Ռոբերտ Ջորջ Գիսինգ | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ George Robert Gissing |
Ծնվել է | նոյեմբերի 22, 1857[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուեյքֆիլդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 28, 1903[1][2][3][…] (46 տարեկան) կամ 1903[5] |
Վախճանի վայր | Saint-Jean-Pied-de-Port |
Գերեզման | Saint-Jean-Pied-de-Port |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | The Nether World?, New Grub Street?, Born in Exile?, The Odd Women?, Workers in the Dawn?, The Unclassed? և Isabel Clarendon? |
Զավակներ | Alfred Gissing?[6] |
![]() | |
![]() |
Ռոբերտ Ջորջ Գիսինգ (նոյեմբերի 22, 1857[1][2][3][…], Ուեյքֆիլդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[4] - դեկտեմբերի 28, 1903[1][2][3][…] կամ 1903[5], Saint-Jean-Pied-de-Port), անգլիացի գրող, նատուրալիստական վեպի խոշոր ներկայացուցիչ։
Իր գլխավոր վեպերում Գիսինգը հստակ ներկայացնում է սովորական քաղաքային աղքատների, թափառականների, մարմնավաճառների՝ («Լուսաբացին աշխատողներ» (Workers in the Dawn, 1880), «Ապադասակարգայինները» (The Unclassed, 1884) վեպեր), ինչպես նաև գրողների և լրագրողների կյանքը, ովքեր պայքարում էին գոյատևելու համար («Գրական բոհեմայի նոր փողոցը» վեպը (The New Grubstreet, 1891)):
Գիսինգը փորձել է սոցիալական խնդիրներ առաջադրել, բայց չի կարողացել գտնել սոցիալական հակասությունների լուծումները։ Այսպիսին է, օրինակ, «Դեմոս» վեպում այդ խնդրի ձևակերպումը (1887)։ Վեպում արտահայտվում է գրողի սարսափը և զզվանքը անբարեկիրթ ամբոխի հանդեպ։
Կանանց ազատագրմանը նվիրված վեպերն են «Ազատագրվածները» (1891), «Դենզիլ Կուորյեր» (1892) և «Կանայք տարաձայնության մեջ» (The odd Women, 1893)։
Գիսինգը իր ստեղծագործական վերջին շրջանում հեռանում է անհիմն բողոքականությամբ անորոշ արմատականությունից, իրականության հակասություններից դեպի անտիկ աշխարհ, պատմականություն և բնության պաշտամունք։ Գիսինգը գրել է նաև Չարլզ Դիքենսի մասին (Charles Dickens, 1898) և երկու բնութագրական և ճանապարհորդական գրքեր՝ «By the Jonian sea» (1901) և «The Private Papers of Henry Ryecroft» (առաջինում պատմում է Կալաբրիայի հյուրանոցներից մեկի սեփականտիրոջ՝ Կորիոլանո Պապարացցոյի մասին, ում անունը դարձել է հասարակ անուն շնորհիվ այդ գիրքը կարդացած՝ «Քաղցր կյանք» ֆիլմի սցենարի հեղինակի)։
1870-ականների և 1880-ականների ընթացքում Ջորջ Գիսինգն աշխատակցել է Սանկտ-Պետերբուրգի «Եվրոպական լրաբեր» ամսագրին, որտեղ G.R.G. ստորագրությամբ թղթակցություններ էր հրապարակում Լոնդոնից։ 1891 թվականին ամսագիրը հրատարակել է նրա «Դեմոս» վեպը՝ Աննա Էնգելհարդտի թարգմանությամբ։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գիսինգ Ջ. Տիրսա — Սանկտ-Պետերբուրգ. 1893 ( «Համաշխարհային գրադարան»ամսագրում).
- Գիսինգ Ջ. Կյանքի առավոտ — Սանկտ-Պետերբուրգ. 1890.
- Գիսինգ Ջ. Դեմոս. — «Եվրոպայի լրաբեր», 1891, I—V).
- Yates M. George Gissing. 1922.
- Swinnerton F. A. G. Gissing. 1923.
- Cazamian M. L. Le roman et les idées en Angleterre, Strassbourg. 1923. pp. 302–371.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Гиссинг Джордж // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
- ↑ Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|