Ռիչարդ Կյորթիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիչարդ Կյորթիս
Richard Curtis MFF 2016.jpg
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 8, 1956(1956-11-08)[1][2] (64 տարեկան)
Ծննդավայր՝Վելինգտոն, Նոր Զելանդիա[3]
Քաղաքացիություն՝Flag of New Zealand.svg Նոր Զելանդիա
Մասնագիտություն՝սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, գրող և կատակերգու
Պարգևներ՝Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր, Ամերիկայի սցենարիստների համքարության մրցանակ և Փրայմթայմ Էմմի մրցանակ
IMDb։ID 0193485

Ռիչարդ Ուոլի Էնթոնի Կյորթիս (անգլ.՝ Richard Whalley Anthony Curtis, նոյեմբերի 8, 1956(1956-11-08)[1][2], Վելինգտոն, Նոր Զելանդիա[3]), բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան և գրող, ով ստացել է բրիտանական կայսրության շքանշան, պարգևատրվել է BAFTA և Էմմիի մրցանակներով[4][5]։ Որպես սցենարիստ և գործադիր պրոդյուսեր, նա առավել հայտնի է ռոմանտիկ կատակերգություն «Չորս հարսանիք և մեկ թաղում» ռոմատիկ կատակերգություններով և «Նոթինգ Հիլ» և «Միստր Բին» հեռուստասերիալներով.[6]։ Որպես սցենարիստ հատնի է «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» ֆիլմով և «Միսթր Բին» հեռուստասերիալներով, որպես ռեժիսոր՝ «Ռոք ալիք», «Իրական սեր», «Ընկերն ապագայից» ֆիլմերով (վերջին երկուսը նրա միաժամանակ և՛ ռեժիսորական, և՛ սցենարիստական աշխատանքներն են)[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյորթիսը ծնվել է Նոր Զելանդիայի Վելինգտոն քաղաքում[8]։ Ռիչարդն իր մանկության տարիները անցկացրել է մի քանի երկրներում, ինչպիսիք են Շվեդիան և Ֆիլիպինները[9]։ Անգամ հիմա ընտանիքի մի մասը ապրում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում։ Ինքը՝ Կյորթիսը, 11 տարեկանից ապրում է Մեծ Բրիտանիայում[10]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Կյորթիսի առաջին մեծ հաջողությունը 1994 թվականի «Չորս հարսանիք և մեկ թաղում» ռոմանտիկ կատակերգությունն էր։ Դերերում խաղում քին Հյու Գրանտը և Էնդի Մաքդաուելը։ Ֆիլմը մեծ մասսայականություն է վայելել, և այդ ֆիլով Կյորթիսը առաջադրվել է Օսկարի՝ «լավագույն պատմություն» անվանակարգում[11]։

Կյորթիսի հաջորդ ֆիլմը՝ «Նոթինգ Հիլը», թողարկվել է 1999 թվականին։ Ֆիլմում խաղում են Հյու Գրանտը և Ջուլիա Ռոբերթսը։ Դա ճանապարհորդական ուղեցույցների խանութի սեփականատիրոջ մասին էր, ով սիրահարված էր կինոդերասանուհու[12]։

Դրան հաջորդել են «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» ֆիլմի սցենարի աշխատանքները, որը թողարկվել է 2001 թվականին։ Դա Հելեն Ֆիլդինգի պատմվածքի ադապտացիան էր։ Քանի որ Կյորթիսը ճանաչում էր նրան, համահեղինակեց նրա պատվածքը[13][14]։

Երկու տարի անց մեկնարկել է սուրբխննդյան «Իրական սեր» ռոմանտիկ կատակերգությունը։ Այս ֆիլմում նա հանդիսանում էր և՛ սցենարիստ, և՛ ռեժիսոր։ Դա նրա ռեժիսորական դեբյուտն էր։ Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են բազմաթիվ հայտնի դերասաններ, ինչպիսիք են Հյու Գրանտը, Քիրա Նայթլին, Ալան Ռիքմանը, Էմմա Թոմփսոնը, Լորա Լինին, Քոլին Ֆերտ, Լիամ Նիսոնը, ինչպես նաև տաղանդավոր երիտասարդ դերասան Թոմաս Սանգստերը։ Ֆիլմի առանձնահատկություններից մեկը 9 սյուժետային գծեր են, որոնք զարմանալիորեն միահյուսվում են միմյանց[15][16]։

Նրա հաջորդ ֆիլմը, որն արժանացել է հանրաճանաչության, եղել է «Աղջիկը սրճարանի»ց դրաման, որն Էկրան Է բարձրացել 2005 թվականին։ Գլխավոր դերերը խաղացել են Բիլ Նային և Քելլի Մաքդոնալդը։ Ֆիլմն արժանացել է երեք Էմմիի մրցանակի[17]։

2009 թվականին թողարկվել է Ռոք ալիք ֆիլմը։ Ֆիլմում նկարահանվել են Բիլ Նայի, Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը, Ռիս Իֆանսը և Քեննեթ Բրանան[18]։

Ընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Կյորթիսը հ Comic Relief և Make Poverty History ընկերությունների հիմնադիրներից մեկն է։ Նա նաև հանդիսանում է Live 8 ընկերության կազմակերպիչ (Բոբ Գելդոֆի հետ)[19]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քըրթիսն ապրում է Նոթինգ Հիլում՝ հեռուստառադիոհաղորդավարուհի, դերասանուհի Էմմա Ֆրեյդի, դերասանուհի դստեր՝ Ջիլ Ֆրեյդի, և ծոռնուհու՝ Զիգմունդ Ֆրոյդի հոտ միասին[20][21]։ Ամուսիններն ունեն երեք երեխա՝ (դուստր՝ Ռեյչել, և որդիներ՝ Ջեյմս և Չառլի)։ Կյորթիսը Սաֆոլկի Վոլբերսվիկ գյուղում մի կալվածք ունի[22][23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #121856836 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. "Richard Curtis – Academy Fellow in 2007". Bafta.org. Retrieved 7 April 2013
  5. «Britannia Award Honorees – Awards & Events – Los Angeles – The BAFTA site»։ British Academy of Film and Television Arts (BAFTA)։ Վերցված է 31 July 2012 
  6. «The 100 most powerful people in British culture»։ Daily Telegraph։ 9 November 2016 
  7. «New faces on Sgt Pepper album cover for artist Peter Blake's 80th birthday»։ The Guardian։ 2016 
  8. Richard Curtis Biography (1956–)
  9. «Emma Freud tells her Dad's refugee story»։ YouTube։ 11 June 2014 
  10. «How Blackadder changed the history of television comedy»։ The Independent։ 5 October 2016 
  11. «Richard Curtis: Screenwriting Lecture»։ BAFTA Guru։ 30 September 2013։ Վերցված է 18 August 2015 
  12. «Bat For Lashes' latest record is the soundtrack to an imaginary 1980s vampire movie»։ BBC։ Վերցված է 4 September 2019 
  13. «The best Christmas movies on Netflix UK»։ The Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 24 February 2019-ին։ Վերցված է 24 February 2019 
  14. Tapper Jake, Berryman Kim (20 December 2013)։ «Is 'Love Actually" a new Christmas classic?»։ CNN։ Վերցված է 30 July 2019 
  15. Freer, Ian (December 2011), «Spielberg Special Part Two: War Horse», Empire: 100–106, http://www.mediamaxonline.com/dailybuzz/open/print/398842.pdf, վերցված է 15 October 2012 
  16. Oliver Lyttelton (19 January 2012)։ «'Four Weddings' & 'Love Actually' Mastermind Richard Curtis – The Playlist»։ The Playlist։ Արխիվացված է օրիգինալից 20 January 2015-ին։ Վերցված է 20 January 2015 
  17. «It's 'About Time' For Rachel McAdams & Richard Curtis; Actress Lines Up Anton Corbijn's 'A Most Wanted Man' | The Playlist»։ Blogs.indiewire.com։ Արխիվացված է օրիգինալից 13 May 2012-ին։ Վերցված է 11 March 2013 
  18. «Esio Trot review – Dench sparkles, Hoffman is perfect; World’s Strongest Man»։ The Guardian։ Վերցված է 31 August 2019 
  19. «'Speech' stammer spoof under fire»։ Toronto Sun։ 22 March 2011։ Վերցված է 22 March 2011 
  20. «TV & Radio Presenter Emma Freud»։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 4 June 2006-ին։ Վերցված է 20 January 2013 
  21. [1] at the British Independent Film Awards site
  22. Thorpe Vanessa (27 March 2005)։ «The producer»։ The Guardian (UK)։ Վերցված է 8 October 2007 
  23. Thorpe Vanessa (27 March 2005)։ «The producer»։ The Guardian (UK)։ Վերցված է 8 October 2007