Ռիո Գրանդե (քաղաք)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ռիո Գրանդե | |||
իսպ.՝ Río Grande | |||
| |||
Երկիր | Արգենտինա | ||
Համայնք | Ռիո Գրանդե | ||
Հիմնադրված է | հուլիսի 11, 1921 թ. | ||
Մակերես | 12 181 կմ² | ||
ԲԾՄ | 0±1 մետր | ||
Ժամային գոտի | UTC−3 | ||
Հեռախոսային կոդ | 02964 | ||
Փոստային դասիչ | V9420 | ||
Պաշտոնական կայք | riogrande.gob.ar/mun/index.php/es/ | ||
| |||
Ռիո Գրանդե (իսպաներեն՝ Río Grande), քաղաք Արգենտինայի ծայր հարավային մասում՝ «Հրո երկիր, Անտարկտիդա և և Հարավային Ատլանտիկայի կղզիներ» պրովինցիայում։ Այդ պրովինցիայի խոշորագույն բնակավայրն է և արդյունաբերական կենտրոնը, ինչպես նաև՝Ռիո Գրանդե դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Գտնվում է Հրո երկիր կղզու հյուսիս-արևելքում, Ռիո Գրանդե գետի գետաբերանի մոտ, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Աշխարհի ծայր հարավային բնակավայրերից մեկն է (ավելի հարավ ընկած են միայն արգենտինական Ուշուայա, Տոլյուին քաղաքներն ու չիլիական մի քանի ավան)։ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով ունեցել է 66 475 բնակիչ[1]; 2017 թվականին այդ ցուցանիշը հասել է 84 200-ի[2]։
Քաղաքը հիմնադրվել է 1921 թվականին, Պատագոնիայի զարգացման ծրագրի շրջանակում։ Սկզբնական շրջանում եղել է ֆերմերական ավան, որի բնակիչները շրջակայքում առկա հիանալի արոտավայրերի շնորհիվ զարկ են տվել անասնապահությանը[3]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիո Գրանդեի կլիման, որի վրա ուժեղ ազդեցություն է գործում օվկիանոսը, հիմնականում սառն է, հաճախ՝ չափազանց քամոտ։ Այն բնորոշվում է որպես ենթաանտարկտիկական կամ ենթաբևեռային օվկիանոսային (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfc), կլոր տարին սառը ջերմաստիճանի գերակայությամբ, կիպ սահմանակցելով ցուրտ կիսաչոր (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ BSk) և տունդրայի կլիմային (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ ET): Տարվա ամենատաք ամիսների՝ հունվարի ու փետրվարի միջին ամսական ջերմաստիճանը 11 °C (51.8 °F) է, ամենացուրտ ամիսներինը՝ 0 °C (32.0 °F): Ռիո Գրանդեն Արգենտինայի ամենացածր միջին ամսական ջերմաստիճան ունեցող քաղաքներից է[4]։ Տեղումների միջին տարեկան քանակությունը մոտավորապես 330 millimetres (13 in) է։ Ցերեկվա տևողության տատանումները չափազանց մեծ են. ձմռանը՝ մինչև յոթ ժամ, ամռանը՝ մինչև տասնյոթ ժամ։ Ձյուն կարող է տեղալ նույնիսկ ամռան կեսին, սառնամանիքներ կարող են լինել տարվա ընթացքում ցանկացած ժամանակ, բայց սովորաբար սկսվում են փետրվարի 23-ից և ձգվում մինչև նոյեմբերի 22-ը[5]։ Ամառները հիմնականում քամոտ են ու ամպամած, սառնաշունչ գիշերներով։ Ամենաբարձր ջերմաստիճանը՝ 30.8 °C (87.4 °F), արձանագրվել է 2019 թվականի փետրվարի 4-ին[6]։ Ենթադրվում է, որ դա ծայր հարավում արձանագրված ամենաբարձր ջերմաստիճանն է[7]։ Ամենացածր ջերմաստիճանը՝ −22.2 °C (−8.0 °F), արձանագրվել է 1984 թվականի հուլիսի 19-ին։
Ռիո Գրանդե, Արգենտինա (1981–2010, extremes 1941–1950 and 1961–present)[Ն 1]ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 27.5 (81.5) |
30.8 (87.4) |
27.0 (80.6) |
23.0 (73.4) |
15.4 (59.7) |
13.5 (56.3) |
11.6 (52.9) |
12.8 (55) |
17.5 (63.5) |
21.0 (69.8) |
23.4 (74.1) |
24.8 (76.6) |
30.8 (87.4) |
Միջին բարձր °C (°F) | 16.1 (61) |
15.7 (60.3) |
13.5 (56.3) |
10.5 (50.9) |
6.5 (43.7) |
3.1 (37.6) |
3.0 (37.4) |
5.2 (41.4) |
8.3 (46.9) |
11.4 (52.5) |
13.4 (56.1) |
15.1 (59.2) |
10.2 (50.4) |
Միջին օրական °C (°F) | 10.9 (51.6) |
10.3 (50.5) |
8.1 (46.6) |
5.5 (41.9) |
2.6 (36.7) |
−0.1 (31.8) |
−0.2 (31.6) |
1.4 (34.5) |
3.5 (38.3) |
6.2 (43.2) |
8.4 (47.1) |
10.0 (50) |
5.6 (42.1) |
Միջին ցածր °C (°F) | 5.7 (42.3) |
5.4 (41.7) |
3.5 (38.3) |
1.6 (34.9) |
−0.8 (30.6) |
−3.2 (26.2) |
−3.1 (26.4) |
−1.7 (28.9) |
−0.2 (31.6) |
1.6 (34.9) |
3.3 (37.9) |
4.8 (40.6) |
1.4 (34.5) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −5.1 (22.8) |
−6.0 (21.2) |
−8.2 (17.2) |
−13.2 (8.2) |
−13.1 (8.4) |
−20.0 (−4) |
−22.2 (−8) |
−14.9 (5.2) |
−10.7 (12.7) |
−8.2 (17.2) |
−6.6 (20.1) |
−5.5 (22.1) |
−22.2 (−8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 36.0 (1.417) |
29.7 (1.169) |
27.2 (1.071) |
28.8 (1.134) |
29.4 (1.157) |
26.7 (1.051) |
23.9 (0.941) |
20.7 (0.815) |
17.1 (0.673) |
18.5 (0.728) |
27.0 (1.063) |
36.0 (1.417) |
321.0 (12.638) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 12.4 | 10.9 | 9.9 | 9.8 | 9.9 | 8.0 | 7.6 | 7.6 | 7.9 | 7.8 | 9.2 | 11.3 | 112.3 |
% խոնավություն | 72.7 | 74.6 | 77.8 | 82.4 | 86.0 | 87.7 | 86.5 | 84.5 | 79.5 | 73.8 | 70.0 | 70.6 | 78.8 |
Միջին ամսական արևային ժամ | 170.5 | 175.2 | 155.0 | 114.0 | 77.5 | 84.0 | 86.8 | 114.7 | 147.0 | 186.0 | 186.0 | 192.2 | 1688,9 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 33 | 43 | 40 | 36 | 29 | 37 | 35 | 39 | 42 | 44 | 39 | 36 | 37.8 |
Աղբյուր #1: Servicio Meteorológico Nacional[8][9] | |||||||||||||
Աղբյուր #2: Secretaria de Mineria (extremes and sun 1941–1950 and 1971–1990)[10] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.citypopulation.de/php/argentina-tierradelfuego.php?cityid=94007010%7Ctitul=RÍO GRANDE|dátum prístupu=2018-03-06|vydavateľ=citypopulation.de|dátum vydania=}}
- ↑ https://www.citypopulation.de/Argentina-Cities.html%7Ctitul=ARGENTINA: Provinces and Agglomerations|dátum prístupu=2018-03-06|vydavateľ=citypopulation.de|dátum vydania=}}
- ↑ http://www1.tierradelfuego.org.ar/historia/riogrande/index.php%7Ctitul=Fundación de la Ciudad de Río Grande|dátum prístupu=2018-03-06|vydavateľ=tierradelfuego.org.ar|dátum vydania=}}
- ↑ «Datos extremos en el país y en el mundo» (Spanish). Servicio Meteorológico Nacional. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Rio Grande, Tierra del Fuego». Estadísticas meteorológicas decadiales (Spanish). Oficina de Riesgo Agropecuario. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Campos, Diego (2019 թ․ փետրվարի 8). «Un activo verano en el Cono Sur». Meteochile Blog. Dirección Meteorológica de Chile. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «WMO Statement on the State of the Global Climate in 2019» (PDF). World Meteorological Organization. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Estadísticas Climatológicas Normales - período 1981-2010» (Spanish). Servicio Meteorológico Nacional. Արխիվացված է օրիգինալից 2020-02-04-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑
«Clima en la Argentina: Guia Climática por Río Grande (BA)». Caracterización: Estadísticas de largo plazo (Spanish). Servicio Meteorológico Nacional. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Provincia de Tierra del Fuego – Clima Y Meteorologia: Datos Meteorologicos Y Pluviometicos» (Spanish). Secretaria de Mineria de la Nacion (Argentina). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bienvenido a Río Grande (Իսպաներեն)
- Քաղաքապետարանի կայքէջը (Իսպաներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիո Գրանդե (քաղաք)» հոդվածին։ |
|
Քաղվածելու սխալ՝ <ref>
tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/>
tag was found