Ռինա Սավայամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռինա Սավայամա
Rina Sawayama 04 30 2018 -1 (41396335440) (cropped).jpg
Բնօրինակ անունճապ.՝ リナ サワヤマ
Ծնվել էօգոստոսի 16, 1990(1990-08-16) (30 տարեկան)
Նիիգատա, Ճապոնիա
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն և Flag of Japan.svg Ճապոնիա
Ժանրերփոփ երաժշտություն, ռիթմ էնդ բլյուզ, էլեկտրոփոփ և ալտերնատիվ ռոք
Մասնագիտություներաժիշտ, երգչուհի, գրող, մոդել և հեղինակ-կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
ԿրթությունՔեմբրիջի համալսարան
Կայքrina.online

Ռինա Սավայամա (ճապ.՝ リナ サワヤマ, անգլ.՝ Rina Sawayama, օգոստոսի 16, 1990(1990-08-16), Նիիգատա, Ճապոնիա), ճապոնա-բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թվականի օգոստոսի 8-ին Ճապոնիայի Նիգատա քաղաքում[1][2]: Այնտեղ ապրել է մինչև հինգ տարեկանը, որից հետո ընտանիքը որոշում է տեղափոխվել Լոնդոն, որտեղ նա մեծացել է և ապրում է ցայսօր[3]: Ուսումնասիրել է քաղաքականություն, հոգեբանություն և սոցիոլոգիա Քեմբրիջի Մագդալինա քոլեջում: Նա նաև հետաքրքրված էր երաժշտությաբ և մոդելային գործով: Համալսարանում սովորելու տարիներին Lazy Lion հիփ հոփ խմբի անդամ էր[1]: Համալսարանն ավարտել է քաղաքագետի մասնագիտությամբ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կարիերան Սավայաման սկսել է 2013 թվականին, թողարկելով «Sleeping in Waking» սինգլը: 2015 թվականի հունիսին թողարկել է «Tunnel Vision» երգի երաժշտական տեսահոլովակը[4]:

2016 թվականին նա թողարկել է «Where U Are» սինգլը և երաժշտական տեսահոլովակը[5]: Երգը բացատրում է մարդկային փոխազդեցությունը թվային մեդիայի հետ: Սավայաման բացատրել է. «Համացանցում դուք կարող եք պատկերացնել ինքներդ ձեր լավագույն տարբերակը, իսկ ձեր տաքացող հեռախոսը կփոխարինի մարդկային ջերմությանը: Ամենատարօրինակը այն է, որ մենք միասին ենք, սակայն նաև շատ միայնակ ենք»[6]:

2017 թվականի մարտին թողարկել է «Cyber Stockholm Syndrome» սինգլը[7]: Նույն թվականին թողարկվել են «Alterlife» և «Tunnel Vision» սինգլները, Շամիրայի հետ դուետը և նրա դեբյուտային` «Rina» մինի ալբոմը[8][9]: Այդ ժամանակ Սավայաման չուներ պայմանագիր լեյբլների հետ և ալբոմը ինքնուրույն է թողարկել:

2018 թվականին թողարկվել է «Valentine» սինգլը[10]: «Ordinary Superstar» երգի տեսահոլովակը թողարկվել է նույն թվականի հունիսին[11]: Օգոստոսին երգչուհին թողարկել է «Cherry» երգը[12]: 2018 թվականի վերջին Սավայաման մեկնել է Ordinary Superstar համերգային շրջագայության Մեծ Բրիտանիայում և Ամերիկայում[13]:

2019 թվականին ելույթ է ունեցել Չարլի ԷքսՍիԷքսի Մեծ Բրիտանիայի համերգային շրջագայության ժամանակ:

2020 թվականին, Dirty Hit լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո, հայտարարել է իր դեբյուտային ստուդիական ալբոմի` «Sawayama»-յի թողարկման մասին: Ալբոմին աջակցել են «STFU!» և «Comme Des Garçons (Like the Boys)» սինգլները[14]: R&B ժանրի «XS» երրորդ սինգլը թողարկվել է 2020 թվականի մարտի 2-ին[15]: Հաջորդ ամսում Սամայան թողարկել է ևս մեկ սինգլ «Chosen Family» անվամբ[16]: «Sawayama» ալբոմը թողարկվել է 2020 թվականի ապրիլի 17-ին և արժանացել է քննադատների հավանությանը:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսին Սավայաման հարցազրույցի ժամանակ քամինգ աութ է կատարել, հայտարարելով` «Ես միշտ երգեր եմ գրել աղջիկների մասին: Ես չեմ կարծում, որ երբևէ տղայի եմ հիշատակել իմ երգերում և հենց այդ պատճառով ես ցանկացա խոսել այդ մասին»: Նա նույնականացրեց իրեն և՛ որպես բիսեքսուալ, և՛ որպես պանսեքսուալ[17]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2019 Turn Up Charlie Լայլա Վալենտին 2 սերիա

Սկաառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ
Sawayama

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ
Rina
  • Թողարկվել է` 27 հոկտեմբերի 2017
  • Լեյբլ` ինքնաթողարկում
  • Ձևաչափ`
    • Թվային ներբեռնում
    • սթրիմինֆ
    • 12 վինիլ

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ալբոմ
Sleeping in Waking 2013 Ոչ ալբոմային սինգլներ
Where U Are[5] 2016
This Time Last Year[18]
Cyber Stockholm Syndrome[19] 2017 Rina
Alterlife[8]
Tunnel Vision[9]
(Շամիրի մասնակցությամբ)
Valentine (What's It Gonna Be)[10] 2018 Ոչ ալբոմային սինգլներ
Cherry
Flicker
STFU![20] 2019 Sawayama
Comme des Garçons (Like the Boys) 2020
XS
Chosen Family
Bad Friend

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեդլայն

  • Ordinary Superstar Tour (2018)
  • The Dynasty Tour (2020)

Աջակցող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Introducing: Rina Sawayama»։ Vibes of Silence։ 2017-11-04։ Վերցված է 2017-11-18 
  2. «RINA on Twitter»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  3. Kim Monica (2016-10-17)։ «Meet the Tangerine-Haired Model and Singer Who's Taking On Asian Beauty Standards»։ Vogue։ Վերցված է 2017-11-17 
  4. Rina Sawayama (2015-06-19), Rina Sawayama - Tunnel Vision (Official Video), https://www.youtube.com/watch?v=3MZaDDD2JeI, վերցված է 2018-07-13 
  5. 5,0 5,1 «Where U Are - Single by Rina Sawayama on Apple Music»։ iTunes։ Վերցված է նոյեմբերի 18, 2017 
  6. «Rina Sawayama streams smooth new track Where U Are - C-Heads Magazine»։ C-Heads Magazine (անգլերեն)։ 2016-02-01։ Վերցված է 2018-07-13 
  7. «Rina Sawayama’s Glitchy R&B Captures The Realities Of Living & Loving Online»։ The FADER (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13 
  8. 8,0 8,1 «Afterlife - Single by Rina Sawayama on Apple Music»։ iTunes։ Վերցված է նոյեմբերի 18, 2017 
  9. 9,0 9,1 «Tunnel Vision (feat. Shamir) - Single by Rina Sawayama on Apple Music»։ iTunes։ Վերցված է նոյեմբերի 18, 2017 
  10. 10,0 10,1 «Valentine (What's It Gonna Be) - Single by Rina Sawayama on Apple Music»։ iTunes։ Վերցված է մարտի 2, 2018 
  11. i-D (2018-06-05), Rina Sawayama - Ordinary Superstar (Official Video), https://www.youtube.com/watch?v=JXnxWFKnPJY, վերցված է 2018-07-13 
  12. «Singer Rina Sawayama Is Ready to Rep Her Pansexuality»։ Broadly (անգլերեն)։ 2018-08-14։ Վերցված է 2018-08-14 
  13. «Watch Rina Sawayama's new video for Ordinary Superstar»։ The Fader (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13 
  14. «Rina Sawayama Announces Tour and Debut Album, Shares New Song: Listen»։ Pitchfork (անգլերեն)։ 2020-01-17։ Վերցված է 2020-01-22 
  15. «Rina Sawayama mocks capitalism on new track 'XS'»։ DIY։ 2020-03-03։ Վերցված է 2020-04-05 
  16. Bloom Madison, Monroe Jazz (2020-04-03)։ «Rina Sawayama Shares New Song Chosen Family: Listen»։ Pitchfork։ Վերցված է 2020-04-05 
  17. Tsjeng Zing։ «Singer Rina Sawayama Is Ready to Rep Her Pansexuality»։ Broadly։ Վերցված է 2018-08-17 
  18. «This Time Last Year - Single by Rina Sawayama on Apple Music»։ iTunes։ Վերցված է նոյեմբերի 18, 2017 
  19. «Cyber Stockholm Syndrome - Single by Rina Sawayama on Apple Music»։ iTunes։ Վերցված է նոյեմբերի 18, 2017 
  20. «STFU! - Single by Rina Sawayama»։ Apple Music։ Վերցված է նոյեմբերի 21, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]