Ռիդհաման Պանդեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռիդհաման Պանդեյ (փետրվարի 18, 2009(2009-02-18)[1]) ակտիվիստ Հնդկաստանից, որը պայքարում է գլոբալ տաքացման դեմ գործողությունների համար։ Նրան նմանեցրել են Գրետա Թունբերգին[2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ութարաքանդ քաղաքում։ Նրա հայրը՝ Դինեշ Պանդեյը, նույնպես կլիմայական ակտիվիստ է, ով 16 տարի աշխատել է Ութարաքանդում, այս պաշտոնում[3]։

Պանդեյի տունը՝ Ութարաքանդը, վերջին տասը տարիների ընթացքում եղանակայի խիստ պայմաններից տուժել է։ 2013 թվականին, ջրհեղեղների և սողանքների արդյունքում, զոհվել է ավելի քան 1000 մարդ[4]։ Գրեթե 100, 000 մարդ պետք է տարհանվեր տարծաշրջանից[5]։

Համաձայն Համաշխարհային բանկի, գլոբալ տաքացումը, ամենայն հավանականությամբ, ճնշող ազդեցություն կունենա ջրամատակարարման վրա Հնդկաստանում[6]։

Կլիմայական ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավական գործողություններ Հնդկաստանի կառավարության դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինը տարեկան հասակում, Պանդեյը հայց է ներկայացրել Հնդկաստանի կառավարության դեմ՝ հիմնվելով այն բանի վրա, որ նրանք չեն ձեռնարկել էական քայլեր կլիմայի փոփոխության համար, որի շուրջ համաձայնության էին եկել Փարիզի համաձայնագրում։ Այս դատական գործը ներկայացվել է Ազգային կանաչ տրիբունալում, դատարան, որը ստեղծվել է 2010 թվականին և զբաղվում է բացառապես բնապահպանական գործերով։ Նաև խնդրել է կառավարությանը պատրաստել ածխածնի արտանետումները նվազեցնելու ծրագիր և գլոբալ տաքացման ազդեցությունը զսպելու համապետական ծրագիր, ներառյալ հանածո վառելիքի օգտագոծումը կրճատելը[3]։

The Independent բրիտանական օրաթերթին տված հարցազրույցում Պանդեյը նշում է․

«Իմ կառավարությունը չի կարողացել քայլեր ձեռնարկել ջերմոցային գազերի արտանետումները կարգավորելու և նվազեցնելու համար, որոնք առաջացնում են ծայրահեղ կլիմայական պայմաններ։ Սա կանդրադառնա ինչպես ինձ, այնպես էլ գալիք սերունդների վրա։ Իմ երկիրը հսկայական ներուժ ունի հանածո վառելիքի օգտագործումը կրճատելու համար, և Կառավարության անգործության պատճառով ես դիմեցի Ազգային կանաչ տրիբունալին»[3]։

Ազգային կանաչ տրիբունալը մերժել է նրա խնդրանքը՝ նշելով, որ այն ըդգրկված է եղել բնապահպանական դաշնագրի գնահատման ներքո[2]։

Բողոք ՄԱԿ-ին[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 23 –ին, 15 երեխաների, այդ թվում՝ Գրետա Թունբերգի, Այախա Մելիթաֆայի և Ալեքսանդրիա Վիլասենյորի հետ դիմել է ՄԱԿ–ի երեխայի իրավունքների կոմիտեին՝ մեղադրելով Արգենտինային, Բրազիլիային, Գերմանիային, Ֆրանսիային և Թուրքիային՝ երեխայի իրավունքների կոնվենցիան խախտելու և կլիմայական ճգնաժամին համարժեք լուծում չտալու համար[7][8]։

Հետագա գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդեյը կոչ է արել լիովին արգելել պլաստմասայի կիրառումը՝ պնդելով, որ դրա շարունակական արտադրությունը սպառողի պահանջարկի արդյունք է։ Նա նաև կոչ է արել Հնդկաստանի կառավարությանը և տեղական իշխանություններին անել ավելին Գանգես գետը մաքրելու համար[2]։

Երեխաներն ընդդեմ կլիմայի փոփոխության վերաբերյալ իր կենսագրության մեջ մեջբերում է` նշելով իր նպատակը.

«Ես ուզում եմ փրկել մեր ապագան։ Ես ուզում եմ փրկել բոլոր երեխաների և ապագա սերունդների բոլոր մարդկանց ապագան»[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://gulabigangofficial.in/ridhima-pandey-biography/
  2. 2,0 2,1 2,2 «Who Is Ridhima Pandey»։ Business Standard India։ Վերցված է 23 April 2020 
  3. 3,0 3,1 3,2 «Meet the nine-year-old girl who is suing the Indian Government over climate change»։ The Independent (անգլերեն)։ 1 April 2017։ Վերցված է 23 April 2020 
  4. Associated Press (24 June 2013)։ «India's death toll in aftermath of floods reaches 1,000»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2020-04-23 
  5. «Many still stranded in India floods»։ BBC News (en-GB)։ 28 June 2013։ Վերցված է 23 April 2020 
  6. «India: Climate Change Impacts»։ World Bank (անգլերեն)։ Վերցված է 23 April 2020 
  7. 7,0 7,1 «#ChildrenVsClimateCrisis»։ childrenvsclimatecrisis.org։ Վերցված է 23 April 2020 
  8. «earthjustice.org»։ Վերցված է 26 April 2020