Փարիզի համաձայնագիր (2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզի համաձայնագիր

Փարիզի համաձայնագիրը վավերացրած երկրները նշված են նարնջագույնով, իսկ
Պայմանագրի տիպ միջազգային համաձայնագիր
Պատրաստվել է նոյեմբերի 30դեկտեմբերի 12, 2015
Ստորագրվել է
— վայր
դեկտեմբերի 22, 2016
Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ուժի մեջ է մտել նոյեմբերի 4, 2016
Ստորագրել են Վավերացված է 96 պետությունների կողմից
Կողմեր 100
Պահվում է ՄԱԿ-ի քարտուղար
Լեզուներ անգլերեն, արաբերեն, իսպաներեն. չինարեն, ռուսերեն, ֆրանսերեն

Փարիզի համաձայնագիր (ֆր.՝ Accord de Paris sur le climat), միջազգային փաստաթուղթ, որն ընդունվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2015 թվականի դեկտեմբերին` ի հավելումն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջադարձային կոնվենցիային։ Այն նպատակ ուներ մինչև 2020 թվականը կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ։ Համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի դեկտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Փարիզյան համաձայնագիրը վավերացվել է Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ 96 պետությունների (այդ թվում և Հայաստանի) կողմից։ Համաձայնագիրը փոխարինել է 1997 թվականի դեկտեմբերին Ճապոնիայում կնքված Կիոտոյի արձանագրությանը։

Գլխավոր ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ «պատվախնդիր և հաշվեկշռված» ծրագիրը դարձել է «պատմական շրջադարձային կետ» գլոբալ տաքացման հավանականության տոկոսայի հարաբերակցության իջեցման ճանապարհին։ Ըստ երկրորդ հոդվածի՝ կնքված համաձայնագիրը պետք է արագացնի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջադարձային կոնվենցիայի նախաձեռնությամբ իրականացվող գործողությունները, մասնավորապես, գլոբալ միջին ջերմաստիճանային աճը պետք է պահել «շատ ցածր»՝ 2 °C և ջանքեր ներդնել, որպեսզի այս ցուցանիշը հասնի 1.5 °C-ի։

Բոլոր Կողմերը, նկատի առնելով իրենց ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունը և ազգային կամ տարածաշրջանային զարգացման իրենց որոշակի առաջնայնությունները, նպատակներն ու պայմանները օժանդակություն են ցուցաբերում և համագործակցում են Մոնրեալի արձանագրությամբ չկարգավորվող ջերմոցային գազերի մարդածին արտանետումների սահմանափակմանը, նվազեցմանը կամ դադարեցմանը բերող տեխնոլոգիաների, մեթոդների և գործընթացների մշակման, կիրառման, տարածման, այդ թվում` փոխանցման գործում` համապատասխան բոլոր ոլորտներում` ներառյալ էներգետիկան, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, անտառտնտեսությունը և թափոնների հեռացումը։ Համաձայնագրի բնօրինակը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայի փոփոխության անբարենպաստ հատևանքները ֆիզիկական միջավայրում կամ բիոտայում կլիմայի փոփոխության արդյունքում առաջացած այն փոփոխություններն են, որոնք զգալի բացասական ազդեցություն են գործում բնական և կառավարվող էկոհամակարգերի կառուցվածքի, վերարտադրման կարողության կամ արտադրողականության, սոցիալ-տնտեսական համակարգերի գործունեության կամ մարդու առողջության և բարեկեցության վրա։ Կլիմայի փոփոխությունը կլիմայի այնպիսի փոփոխություն է, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պայմանավորված է գլոբալ մթնոլորտի բաղադրության մեջ փոփոխություններ առաջացնող մարդկային գործունեությամբ, և որը հավելվում է համեմատելի ժամանակահատվածների ընթացքում դիտարկվող կլիմայի բնական տատանումներին։

Փարիզի համաձայնագրի նպատակը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջադարձային կոնվենցիայի համապատասխան դրույթների համաձայն` մթնոլորտում ջերմոցային գազերի պարունակության այնպիսի մակարդակի ապահովումն է, որը կբացառի վտանգավոր մարդածին ներգործությունը կլիմայական համակարգի վրա։ Այդպիսի մակարդակը պետք է ապահովվի կլիմայի փոփոխությանը էկոհամակարգերի բնական հարմարեցման համար բավարար ժամկետներում, ինչը թույլ կտա վտանգի տակ չդնել սննդի արտադրությունը և կապահովի հետագա տնտեսական զարգացումը կայուն հիմքերի վրա։

Կողմերը պետք է պահպանեն կլիմայական համակարգը` ի շահ մարդկության ներկա և ապագա սերունդների` հավասարության հիմունքներին և իրենց ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվության և իրենց առկա կարողություններին համապատասխան։ Ուստի զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը պետք է առաջատար դերը տանեն կլիմայի փոփոխության և դրա բացասական հետևանքների դեմ պայքարում։

ԱՄՆ-ի չեղարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 1-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր ղեկավարած երիկիրը չեղարկում է ՄԱԿ-ի մի շարք անդամ երկրների հետ Փարիզում կնքված համաձայնագիրը՝ այն համարելով ԱՄՆ-ի տնտեսության թռիչքային զարգացման առջև ծառացած խոչընդոտ[1][2]։

Հիշեցնելով իր «Առաջին հերթին՝ Ամերիկան» կարգախոսը, Թրամփը պնդեց՝ որ Փարիզում կնքված բազմակողմ այդ փաստաթուղթը միայն այլ պետությունների ազգային շահերին է ծառայում, այն դեպքում, երբ ամերիկյան տնտեսությունը տուժում է, ինքնիշխանությունը՝ թուլանում[1]։

Այսօրվանից Միացյալ Նահանգները դադարեցնում է Փարիզյան համաձայնագրի իրագործումը, որը հրեշավոր ֆինանսական ու տնտեսական խոչընդոտներ էր սահմանում մեր երկրի նկատմամբ։ Ինչո՞ւ պետք է Ամերիկան ստորացվի, ի՞նչ հիմքով պետք է նրանք ծիծաղեն մեզ վրա։ Մենք ուզում ենք արդար վերաբերմունք մեր քաղաքացիների ու հարկատուների նկատմամբ, ես ընտրվել եմ՝ ներկայացնելու Փիթսբուրգի շահերը, և ոչ թե Փարիզի

Ի պատասխան սրա՝ Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ, որ կլիմայի մասին Փարիզյան համաձայնագիրը չի կարող վերանայվել։ Առաջնորդները իրենց դաշնակիցներին կոչ են արել ուժեղացնել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին ուղղված ջանքերը[3]։ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր ափսոսանքն է հայտնել Թրամփի որոշման կապակցությամբ։

Իրենց համատեղ հայտարարության մեջ նրանք նշել են[3]՝

Մենք համարում ենք, որ 2015-ին Փարիզում ստորագրված համաձայնագիրն անշրջելի է, ու մենք վստահ ենք, որ այն չի կարող վերանայվել, քանի որ այն կենսական կարեւոր գործիք է մեր մոլորակի, հասարակության ու տնտեսության համար

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Թրամփ․ Փարիզի համաձայնագիրը հրեշավոր խոչընդոտներ էր սահմանում ԱՄՆ-ի նկատմամբ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  2. «Թրամփ. ԱՄՆ-ն դուրս է գալիս Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  3. 3,0 3,1 «Իտալիան, Ֆրանսիան ու Գերմանիան հայտնել են, որ կլիմայի մասին Փարիզյան համաձայնագիրը չի կարող վերանայվել». news.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.