Ալեքսանդրիա Վիլասենյոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրիա Վիլասենյոր
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 2005(2005-05-18) (18 տարեկան)
ԾննդավայրԴեյվիս, Յոլո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազդվել էԳրետա Թունբերգ[1]
Մասնագիտությունաշակերտ, բնապահպան և Կլիմայական ակտիվիստ

Ալեքսանդրիա Վիլասենյոր (մայիսի 18, 2005(2005-05-18), Դեյվիս, Յոլո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կլիմայական ակտիվիստ, ապրում է Նյու Յորքում։ «Երիտասարդները կլիմայի համար» շարժման և կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգի[2] հետևորդ Վիլյասենյորը ԱՄՆ-ի «Youth Climate Strike»-ի և «Earth Uprising»-ի հիմնադիրն է[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2005 թվականին, Դավիսում, Կալիֆոռնիա, որտեղ էլ մեծացել է[4][5]։ 2018-ին ընտանիքը Հյուսիսային Կալիֆորնիայից տեղափոխվել է Նյու Յորք[6]։ Լատինացի է[7]։ Նրա նպատակն է մի օր աշխատել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)-ի համար[8]։

Կլիմայի գործողության համար Վիլասենյորի պայքարը սկսվեց, երբ 2018-ի նոյեմբերին հրդեհի ծուխի մեջ ընկավ Կալիֆոռնիայում, ընտանեկան այցի ժամանակ։ Տառապելով բրոնխիալ ասթմայից՝ ֆիզիկապես հիվանդանում է և վերականգնման ընթացքում ուսումնասիրել է գլոբալ տաքացումը և ջերմաստիճանի բարձրացումը, որոնք նպաստել են հրդեհի ուժգնությանը։ Նրա մայրը գլոբալ տաքացման վերաբերյալ դասընթացների էր գրանցվել Կոլումբիայի համալսարանում և մասնակցել էր դրանց՝ սովորելով հիմքում ընկած գիտությունների մասին[9]։ Կարճ ժամանակ անց, միացել է Նյու Յորքի «Zero Hour» կլիմայի, ամերիկացի երիտասարդ ակտիվիստների խմբին։

Թունբերգի նման իրականացրել է կլիմայական գործողություններ, ով ոգեշնչել է Վիլասենյորին 2018 թվականի դեկտեմբերի 4-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովում։ 2018 թվականի դեկտեմբերի 14-ին (մինչդեռ ընթանում էր COP24)[10], չէր այցելում դասընթացներին ուրբաթ օրերին, բողոքելով Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի առջև՝ ընդդեմ գլոբալ տաքացման վերաբերյալ գործողությունների բացակայության[11]։ «Youth Climate Strike» խմբից դուրս գալուց հետո[12], հիմնադրել է գլոբալ տաքացման վերաբերյալ «Earth Uprising» կրթական խումբը[13]։

2019 թվականի օգոստոսին, երբ Գրետա Թունբերգը իր անդրատլանտյան առագաստանավային ուղևորությունից ժամանել էր Նյու Յորք, Վիլասենյորն ու մի քանի այլ ակտիվիստներ դիմավորել էին նրան[14]։ Այդ ժամանակ, նրանք արդեն կապ էին հաստատել միմյանց հետ սոցիալական ցանցերի միջոցով[15]։ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին, Վիլասենյորը, 15 երիտասարդ ակտիվիստների հետ, ի թիվս Գրետա Թունբերգի, Կատարինա Լորենսոյի և Կարլ Սմիթի, դատական հայց են ներկայացրել ՄԱԿ-ի առջև՝ մեղադրելով հինգ պետությունների՝ Ֆրանսիա, Գերմանիա, Բրազիլիա, Արգենտինա և Թուրքիա, նվազեցման այն նպատակները չիրականացնելու վերաբերյալ, որոնք խոստացել էին Փարիզի համաձայնագրում[16][17]։

2019 թվականի հոկտեմբերի կեսերին մասնակցել է Դանիայի Կոպենհագեն քաղաքում կայացած «C40 քաղաքապետերի համաշխարհային գագաթնաժողովին»[18]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսին, պարգևատրվել է «Disruptor» մրցանակով Տրիբեկա նորարարության մրցանակներից, դրամաշնորհ է ստացել «The Common Good» հանրային պաշտպանության կազմակերպությունից[19][20], իսկ Երկրի օրը՝ «Երւտասարդության կլիմայի առաջնորդության» մրցանակը[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Washington Post / S. BuzbeeWashington: Fred Ryan, 1877. — ISSN 0190-8286; 2641-9599
  2. Kaplan, Sarah (16 de febrero de 2019).https://www.washingtonpost.com/national/how-a-7th-graders-strike-against-climate-change-exploded-into-a-movement/2019/02/15/e20868e2-2fb4-11e9-86ab-5d02109aeb01_story.html?noredirect=on․ Consultado el 25 de junio de 2019.
  3. https://thebulletin.org/biography/alexandria-villasenor/․(չաշխատող հղում) Bulletin of the Atomic Scientists. Consultado el 4 May 2019
  4. Milman, Oliver (12 de marzo de 2019).https://www.theguardian.com/us-news/2019/mar/12/climate-change-student-activists-environment․ Consultado el 20 de julio de 2019.
  5. Kaplan, Sarah (16 de febrero de 2019).https://www.washingtonpost.com/national/how-a-7th-graders-strike-against-climate-change-exploded-into-a-movement/2019/02/15/e20868e2-2fb4-11e9-86ab-5d02109aeb01_story.html․ Consultado el 4 May 2019.
  6. Piven, Ben (15 de marzo de 2019). https://www.aljazeera.com/news/2019/03/beware-kids-youth-join-strike-climate-190314052008643.html․(չաշխատող հղում) Consultado el 8 May 2019.
  7. http://glittermagrocks.com/connect/2019/06/24/meet-alexandria-villasenor-the-young-woman-inspiring-people-to-take-action-on-the-climate-change-crisis/․(չաշխատող հղում) Glitter Magazine. 24 de junio de 2019. Consultado el 19 de julio de 2019.
  8. Minutaglio, Rose (14 de marzo de 2019).https://www.elle.com/culture/career-politics/a26755814/youth-climate-strike-march-15/․ Consultado el 20 de julio de 2019.
  9. Borunda, Alejandra (13 de marzo de 2019).https://www.nationalgeographic.com/environment/2019/03/youth-climate-strike-kids-save-the-world/․ Consultado el 20 de julio de 2019.
  10. Կաղապար:Cita noticia
  11. Berardelli, Jeff (22 de febrero de 2019).https://www.cbsnews.com/news/greta-thunberg-alexandria-villasenor-teens-leading-global-movement-ditch-school-fight-climate-change/․ Consultado el 4 May 2019.
  12. https://web.archive.org/web/20190317083822/https://www.youthclimatestrikeus.org/about%E2%80%A4 US Youth Climate Strike. Archivado desde https://www.youthclimatestrikeus.org/about․ el 17 de marzo de 2019. Consultado el 8 May 2019.
  13. Stuart, Tessa (26 de abril de 2019).https://www.rollingstone.com/politics/politics-features/climate-change-school-strike-825719/․ Consultado el 8 May 2019.
  14. Lela Nargi (9 de septiembre de 2019). https://www.washingtonpost.com/lifestyle/kidspost/greta-thunbergs-us-visit-inspires-young-climate-activists/2019/09/09/91a422f6-ce88-11e9-87fa-8501a456c003_story.html?noredirect=on․ Washington Post (en inglés). Consultado el 15 de septiembre de 2019.
  15. Lela Nargi (22 de septiembre de 2019)․ https://www.expressen.se/nyheter/klimat/14-ariga-klimataktivisten-om-vanskapen-med-greta/․ Expressen (en inglés). Consultado el 24 de septiembre de 2019.
  16. https://earther.gizmodo.com/why-teen-climate-activist-alexandria-villasenor-is-suin-1838370232․(չաշխատող հղում) Earther. Consultado el 23 de septiembre de 2019.
  17. https://www.unicef.org/press-releases/16-children-including-greta-thunberg-file-landmark-complaint-united-nations․(չաշխատող հղում) www.unicef.org (en inglés). Consultado el 23 de septiembre de 2019.
  18. https://c40summit2019.org/newsroom/announcements/ Archived 2020-11-26 at the Wayback Machine. (en inglés). C40 World Mayors Summit. 10 de octubre de 2019. Consultado el 12 de octubre de 2019.
  19. https://web.archive.org/web/20190525015453/https://www.thecommongoodus.org/2019/05/the-common-good-forum-american-spirit-awards-friday-may-10-2019/%E2%80%A4 The Common Good. Archivado desde https://www.thecommongoodus.org/2019/05/the-common-good-forum-american-spirit-awards-friday-may-10-2019/․ el 25 de mayo de 2019. Consultado el 25 May 2019.
  20. https://web.archive.org/web/20190525015453/https://www.thecommongoodus.org/2019/05/alexandria-villasenor/%E2%80%A4 The Common Good. Archivado desde https://www.thecommongoodus.org/2019/05/alexandria-villasenor/․ el 25 de mayo de 2019. Consultado el 25 May 2019.
  21. https://www.earthday.org/2019/05/23/14-year-old-alexandria-villasenor-has-been-striking-outside-un-headquarters-for-5-months-heres-why/․(չաշխատող հղում) https://es.wikipedia.org/w/index.php?title=Earth_Day_Network&action=edit&redlink=1․ Consultado el 25 May 2019.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]