Ռեջինա Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեջինա Թեյլոր
Ծննդյան թիվ՝օգոստոսի 22, 1960(1960-08-22)[1] (63 տարեկան)
Ծննդավայր՝Դալաս[2]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և դրամատուրգ
IMDb։ID 0853040

Ռեջինա Թեյլոր (անգլ.՝ Regina Taylor, օգոստոսի 22, 1960(1960-08-22)[1], Դալաս[2]), ամերիկացի դերասանուհի և դրամատուրգ, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյլորը ծնվել է Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում։ 1981 թվականին ավարտել է Հարավային մեթոդիստական համալսարանը, որից հետո մեկնել է Նյու Յորք, որտեղ սկսել է իր դերասանական կարիերան Օֆ-Բրոդվեյ բեմում[3]։ Բեմական աշխատանքների միջև ընկած ժամանակահատվածներում նկարահանվել է հեռուստատեսային ֆիլմերում՝ արժանանալով քննադատների դրվատանքին[4]։ Մեծ էկրանին նրա նորամոտը եղել է թմրամոլ երիտասարդ մոր դերը 1989 թվականին նկարահանված «Hold On to Me» դրամայում։

Թեյլորն իր ամենամեծ հաջողությանը հասել է՝ նկարահանվելով NBC հեռուստաալիքի I'll Fly Away սերիալում, որտեղ մարմնավորել է կերպարը տնային տնտեսուհու, ով դառնում է քաղաքացիական իրավունքների ակտիվիստ[3] : Սերիալը հեռարձակվել է 1991-ից 1993 թվականներին ու թեև վարկանիշային հաջողություններ չի գրանցել, այդուհանդերձ՝ արժանացել է քննադատների համընդհանուր դրվատատանքին։ 1993 թվականին Թեյլորին շնորհվել է «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ դրամա-հեռուստասերիալի լավագույն դերասանուհի անվանակարգում։ Նա նաև երկու անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի անվանակարգում ՝ դառնալով մեկը սակավաթիվ սևամորթ դերասանուհիներից, որոնք առաջադրվել են այդ հեղինակավոր մրցանակին գլխավոր անվանակարգում[5] :

1990-ականներին Թեյլորը երկրորդական դերեր է խաղացել «Իսայայի գործը», «Հրողներ», «Ընտանեկան գործ», «Քաջություն կռվի մեջ » և «Բանակցողը» ֆիլմերում։ Նա նաև գլխավոր դերեր է խաղացել մի քանի հեռուստատեսային ֆիլմերում։ 2000-ականներին նա վերադարձել է սերիալային կանոնավոր աշխատանքի՝ դերեր ստանձնելով «Մաքս Բիքֆորդի դաստիարակությունը» (2001–2002) և «Հակաահաբեկչական ջոկատ» (2006–2009) հեռուստասերիալներում[3]

Դերասանական աշխատանքից զատ՝ Թեյլորն զբաղվում է սցենարներ գրելով։ Նրա սցենարների հիման վրա բեմադրություններ են իրականացվել Բրոդվեյի, օֆֆ-Բրոդվեյի և նահանգային թատրոններում։ Նա դարձել է առաջին սևամորթ դերասանուհին, ով խաղացել է Ջուլիետի դերը Ռոմեո և Ջուլիետ պիեսում։ Թեյլորը դերակատարումներով հանդես է եկել նաև շեքսպիրյան Ինչպես կուզեք / As You Like It, Մաքբեթ / Macbeth և Փոթորիկը / The Tempest թատերգությունների բեմադրություններում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը հայերեն Վերնագիրը անգլերեն Դերը Նշումներ
1980 Nurse Unknown
1981 Ճգնաժամ Սենթրալ-Հայում Crisis at Central High Minniejean Brown Հեռուստաֆիլմ
1989 Հենվիր վրաս Lean on Me Mrs. Carter
1991 Օրենք ու կարգ Law & Order Evelyn Griggs դրվագ՝ «Mushrooms»
1991—1993 Ես կթռչեմ I’ll Fly Away Lilly Harper Հիմնական դեր, 38 դրվագ

«Ոսկե գլոբուս» մրցանակ «Լավագույն դերասանուհի դրամա-հեռուստասերիալում» անվանակարգում (1993)

NAACP Image Award մրցանակ «Լավագույն դերասանուհի դրամա-հեռուստասերիալում» անվանակարգում

Viewers for Quality Television Award մրցանակ «Լավագույն դերասանուհի դրամա-հեռուստասերիալում» անվանակարգում (1992—93)

առաջադրում «Էմմի» մրցանակի «Լավագույն դերասանուհի դրամա-հեռուստասերիալում» անվանակարգում (1992—93)
1992 Աղջիկը Ջերսիից Jersey Girl Rosie
1993 Ես կթռչեմ Այն ժամանակ և հիմա I’ll Fly Away: Then and Now Lilly Harper Հեռուստաֆիլմ
1994 Օրենք ու կարգ Law & Order Sarah Maslin «Virtue» դրվագում
1995 Աճյունի մանուկները Children of the Dust Drusilla Հեռուստաֆիլմ

առաջադրում — NAACP Image Award մրցանակի «Լավագույն դերասանուհի մինիսերիալում կամ հեռուստաֆիլմում» անվանակարգում
1995 Իսայայի գործը Losing Isaiah Gussie
1995 Հրողներ Clockers Iris Jeeter առաջադրում — NAACP Image Award մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի» անվանակարգում
1995 Պահպանողը The Keeper Angela Lamont
1996 Ընտանեկան գործ A Family Thing Ann
1996 Խիզախություն՝ կռվում Courage Under Fire Meredith Serling առաջադրում — NAACP Image Award մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի» անվանակարգում
1997 Ոգու կորուստ Spirit Lost Willy
1997 Թշնամի ջրեր Hostile Waters Lieutenant Curtis Հեռուստաֆիլմ
1997 Երրորդ երկվորյակը The Third Twin Sergeant Michelle Delaware Հեռուստաֆիլմ
1998 Բանակցողը The Negotiator Karen Roman
1999 Տարօրինակ արդարադատություն Strange Justice Anita Hill Հեռուստաֆիլմ

առաջադրում — «Սատելիտ» / Արբանյակ մրցանակի «Լավագույն դերասանուհի մինիսերիալում կամ հեռուստաֆիլմում» անվանակարգում

առաջադրում — Black Reel Award մրցանակի «Լավագույն դերասանուհի մինիսերիալում կամ հեռուստաֆիլմում» անվանակարգում
2000 Հանդուգն Քորան Cora Unashamed Cora Jenkins Հեռուստաֆիլմ

առաջադրում — Black Reel Award մրցանակի «Լավագույն դերասանուհի մինիսերիալում կամ հեռուստաֆիլմում» անվանակարգում
2001-2002 Մաքս Բիքֆորդի դաստիարակությունը The Education of Max Bickford Judith Bryant Հիմնական դեր, 22 դրվագ
2006-2009 «Հակաահաբեկչություն» ջոկատը The Unit Molly Blane Հիմնական դեր, 69 դրվագ

NAACP Image Award մրցանակ «Լավագույն դերասանուհի դրամա-հեռուստասերիալում» անվանակարգում (2008)

առաջադրում — NAACP Image Award մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի դրամա-հեռուստասերիալում» անվանակարգում (2007)
2006 Գիշերից In From the Night Dr. A. Gardner Հեռուստաֆիլմ
2008 Գրեյի անատոմիա Grey’s Anatomy Greta «Losing My Mind» դրվագում
2010 Ո՝վ է Քլարկ Ռոքֆելլերը Who Is Clark Rockefeller? Megan Norton Հեռուստաֆիլմ
2015 Պեղումներ Dig Ruth Lidell Հիմնական դեր, 10 դրվագ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://archive.org/details/womenplaywrights00pete/page/326
  3. 3,0 3,1 3,2 «Regina Taylor Biography». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  4. «TV: LITTLE ROCK, 1957: 'CRISIS AT CENTRAL HIGH'». The New York Times. 1981 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  5. Internet Movie Database. «Awards for Regina Taylor». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեջինա Թեյլոր» հոդվածին։