Jump to content

Ինչպես կցանկանաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչպես կցանկանաք
անգլ.՝ As You Like It
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
ԺանրՇեքսպիրի կատակերգություն
Ձևպիես
ՀեղինակՈւիլյամ Շեքսպիր
Երկիր Անգլիա
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1599
ԿերպարներRosalind?, Touchstone?, Jaques?, Orlando? և Celia?
Հրատարակվել է1623
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/shakespr/gefaellt/gefaellt.html
 As You Like It

«Ինչպես կցանկանաք» (անգլ.՝ As You Like It), Ուիլյամ Շեքսպիրի կատակերգություններից մեկը։

Հավանաբար, այն ստեղծվել է 1599 կամ 1600 թվականին, սակայն այն հրատարակվել է այսպես կոչված «Առաջին ֆոլիոյում» միայն։ Պիեսի սյուժեի հիմքում ընկած է Թոմաս Լոջի «Ռոզալինդա» հովվերգական վեպը։ Հատկապես այդ ստեղծագործության մեջ է մտնում ամենահայտնի և առավել հաճախ մեջբերված շեքսպիրյան մենախոսություններից մեկը՝ «Ամբողջ աշխարհը բեմ է»։

Գործող անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ծեր դուքս՝ արտաքսյալ։
  • Դուքս Ֆրեդերիկ[1]՝ նրա եղբայրը, ով խլել էր նրա հարստությունը։
  • Ամյեն, Ժակ՝ մեծատոհմիկներ․ ունևոր են դարձել արտաքսյալ դուքսի օրոք։
  • Լե Բո՝ Ֆրեդերիկի պալատական։
  • Շառլ՝ Ֆրեդերիկի ըմբիշ։
  • Օլիվեր, Ժակ, Օրլանդո՝ Ռոլանդ դե Բուի որդիներ։
  • Ադամ, Դենիս՝ Օլիվերի սպասավորներ։
  • Օսելոկ՝ խեղկատակ։
  • Օլիվեր Պուտանիկ՝ քահանա։
  • Կորին, Սիլվի՝ խաշնարածներ։
  • Ուիլյամ՝ գեղջուկ տղա, ով սիրահարված է Օդրիին։
  • Կերպար՝ պատկերված Հիմենևսի նման։
  • Ռոզալինդա՝ արտաքսյալ դուքսի դուստր։
  • Սելիյա՝ Ֆրեդերիկի դուստր։
  • Ֆեբա՝ հովվուհի։
  • Օդրի՝ գեղջկուհի։
  • Մեծատոհմիկներ, մանկլավիկներ, սպասավորներ և այլք։
Ֆրենսիս Հեյման։ «Ինչպես կցանկանաք», մոտ 1750 թվական, Թեյթ պատկերասրահ
Ռոզալինդա և ՍելիյաРозалинда и Селия, Հյու Թոմսոն, 1909 թվական

Գործողությունները տեղի են ունենում ֆրանսիական անանուն դքսության մեջ, որի տիրակալը կործանվել է իր կրտսեր եղբոր՝ Ֆրեդերիկի կողմից և ստիպված է եղել թաքնվել Արդենների անտառում։

Նախկին դուքսի դուստրը՝ Ռոզալինդան, սակայն, մնում է պալատում՝ շնորհիվ Ֆրեդերիկի դստեր՝ Սելիյայի հետ ունեցած ընկերության։

Ռոզալինդան շղթան հանձնում է Օրլանդոյին (գործողություն I; տեսարան 2), Էմիլ Բայյար
Ռոբերտ Մակբեթ։ «Ռոզալինդա», 1888 թվական

Պալատում Ռոզալինդան հանդիպում է երիտասարդ ազնվական Օրլանդոյին։ Վերջինս առաջին հայացքից սիրահարվում է նրան։ Սակայն, շատ չանցած, ավագ եղբայր Օլիվերի խարդավանքները նրան ստիպում են փախչել հայրական տնից՝ իր հավատարիմ ծառա Ադամի հետ։

Այդ ընթացքում Ֆրեդերիկը պալատից վտարում է Ռոզալինդային, և նա, Սելիյայի և խեղկատակ Օսելոկի հետ ուղևորվում են փնտրելու Ծեր դուքսին։

Ռոզալինդան զգեստափոխվել էր որպես երիտասարդ՝ Գանիմեդես անվամբ, Սելիյան՝ Ալիենա անվամբ և խեղկատակը ոտք են դնում Արդենների անտառ, որտեղ հանդիպում են Կորին, Սիլվի խաշնարածներին։ Կորին բողոքում է ճամփորդներին, որ տիրոջ հեռանալուց հետո կալվածքը, ուր նա ոչխարներին է արածեցնում, անկում է ապրում։

Ռոզալինդան որոշում է կալվածք ձեռք բերել, իսկ Կորինը խոստանում է բարեխղճորեն վարել տնտեսությունը։
Այդ ժամանակ Օրլանդոն և Ադամը անտառում գտնում են դուքսին և մուտք գործում նրա շքախումբ։

Օրլանդոն սիրային բանաստեղծություններ է հորինում՝ նվիրված Ռոզալինդային, և թողնում դրանք ծառերի կեղևներին։ Շատ չանցած՝ նա հանդիպում է Գանիմեդեսի կերպարով Ռոզալինդային։ Գանիմեդեսը նրան իր օգնությունն է առաջարկում սիրային գործերում։ Նրանք միասին Օրլանդոյի և Ռոզալինդայի դերերն են խաղում։

Միևնույն ժամանակ խեղկատակը սիրահետում է գեղջկուհի Օդրիին և նույնիսկ փորձում ամուսնանալ նրա հետ։ Սակայն նրան խանգարում է Ժակը։ Հովվուհի Ֆեբան ևս մերժում է Սիլվիին և սիրահարվում Գանիմեդես–Ռոզալինդային, ում կշտամբանքները նա համարում է սիրալիր։

Ֆ․ Ռ․ Մորիս «Օդրի», 1888 թվական

Անտառում հայտնվում է Օլիվերը, ում համար Ֆրեդերիկը հողատարածք էր առանձնացրել։ Օրլանդոն նրան փրկում է վայրի գազաններից, բայց ինքը վիրավորվում է։ Օլիվերը զղջում է իր՝ եղբոր նկատմամբ ունեցած հիմար վերաբերմունքի համար, և նրան ընդունում են Ծեր դուքսի շքախմբում։ Շատ չանցած՝ նա հանդիպում է Սելիյա–Ալիենին, և նրանց միջև սեր է բռնկվում։

Բոլոր կերպարները հավաքվում են դուքսի պալատի մոտ, Ռոզալինդը ներկայանում է նրանց իր իսկական կերպարանքով և վերամիավորվում է Օրլանդոյի հետ։ Ֆեբեն, խելքի գալով, մնում է Սիլվիի կողքին։ Եզրափակիչ տեսարանում հայտնվում է Հիմենևսը, ով պսակադրում է բոլոր սիրահարներին՝ Օրլանդոյին և Ռոզալինդային, Օլիվերին և Սելիյային, Սիլվիին և Ֆեբեին, Օսելոկին և Օդրիին։ Պարզվում է, որ Ֆրեդերիկը հրաժարվել է իր ոճրագործություններից և որոշել գահը վերադարձնել եղբորը, դառնալ կուսակրոն։ Դուքսի շքախումբը ցնծում է, և միայն մելանխոլիկ Ժակը գնում է Ֆրեդերիկի հետքերով՝ ճգնավորի կյանք վարելու։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս, համենայն դեպս, լայնորեն հայտնի են պիեսի ռուսերեն վեց թարգմանություններ․ Պ․ Ի․ Վեյնբերգ (1867 թվական), Տ․ Լ․ Շչեպկինա-Կուպերնիկ (1937 թվական), Վ․ Վ․ Լևիկ, Յուրի Լիֆշից (1991 թվական), Օ․ Պ․ Սորոկա և Ա․ Վ․ Ֆլորա։ Առավել հայտնի են Վեյնբերգի և Շչեպկինա-Կուպերնիկի դասական տարբերակները, որոնք մտել են Շեքսպիրի ռուսերեն ստեղծագործությունների ժողովածուի կազմի մեջ։

Հարմարեցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ, հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Имена персонажей даны по переводу Т. Л. Щепкиной-Куперник

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինչպես կցանկանաք» հոդվածին։