Ռեյչել Հարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեյչել Հարիս
անգլ.՝ Rachael Harris
Rachael Harris by Gage Skidmore.jpg
Ծնվել էհունվարի 12, 1970(1970-01-12) (52 տարեկան)
ԾննդավայրԲրիսբեն, Ավստրալիա
ԿրթությունOtterbein University? (1989) և Thomas Worthington High School?
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
Մասնագիտությունմոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Christian Hebel?

Ռեյչել Հարիս (անգլ.՝ Rachael Harris, հունվարի 12, 1970(1970-01-12), Բրիսբեն, Ավստրալիա), ամերիկացի դերասանուհի և կատակերգու։ Հարիսը ճանաչում է ստացել կինոյում և հեռուստատեսությունում վատ կնոջ դերի շնորհիվ[1]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Օհայո նահանգում՝ Ուորթինգթոնում, այնտեղ սովորել է բարձրագույն դպրոցում, իսկ 1989 թվականին ավարտել է համալսարանը[2]։ Հետո թատրոնում սկսել է կարիերան, իսկ 90-ականների սկզբին տեղափոխվել է Լոս Անջելես[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյչել Հարիսն իր կարիերան սկսել է որպես «Groundlings» լոսանջելեսյան խմբի ստենդ-ափ կատակերգու։ Որոշ ժամանակ թատերախմբի նոր դերասաններին սովորեցրել է կատակերգական վարպետություն[3]։ 1993 թվականին հեռուստատեսությամբ առաջնաելույթ է ունեցել «Ստորջրյա ոդիսական» սերիալի էպիզոդում, իսկ հաջորդ երկու տասնամյակների ընթացքում նկարահանվել է գրեթե հարյուր ֆիլմերում և հեռուստածրագրերում։

Հարիսը նկարահանվել է մի քանի կարճատև կատակերգական սերիալներում՝ Քյորսթի Էլիի հետ խաղացած «Ճարպոտ դերասանուհի» (2005), «Կյանքից ինը ամիս» (2007-2008) և Շերիլ Հայնսի ու Մեգան Մալլալիի հետ խաղացած «Մայրությունը» (2009), որոնցից յուրաքանչյուրը փակվել է առաջին եթերաշրջանից հետո[2]։ Մինչդեռ նա եղել է հյուր ավելի քան հիսուն տարբեր սերիալներում, ինչպիսիք են «Ընկերներ», «Արևմտյան թև», «Հին Քրիսթինի նոր արկածները», «Հուսահատ տնտեսուհիները», «Ամերիկյան ընտանիք», «Երջանիկ ավարտ», «Նորեկը» և շատ ուրիշներ։

2012-2014 թվականներին Հարիսը պարբերաբար նկարահանվել է «Suits» սերիալում, իսկ 2014 թվականին թողարկվել է իր տիպիկ վատ կնոջ դեր`«Կենդանի Ջեք» սիթքոմում խաղալով բարի մոր դերը[1]։

Մեծ էկրանում Ռեյչել Հարիսը նկատելի է դարձել «Մենակատարը» (2009), «Տղաները Վեգասում» (2009), «Թուլամորթի օրագիրը» (2010) և «Թուլամորթի օրագիրը։ Ռոդրիկի կանոնները» (2011) ֆիլմերում։ 2012 թվականին «Բնական ընտրություն» ֆիլմի լավագույն կանացի դերի համար համար առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակին[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2008 թվականներին Հարիսն ամուսնացած է եղել դերասան Ադամ Պոլի հետ։

2015 թվականի մայիսի մեկին Հարիսը երկրորդ անգամ ամուսնացել է թավջութակահար Քրիստիան Հեբելի հետ[5], որից ունի երկու որդի՝ Հենրի Հեբելը (ծնված 2016 թվականի հուլիսի 19-ին)[6] և Օտտո Հեբելը (ծնված 2018 թվականի օգոստոսի 25-ին)[7]։ 2019 թվականի օգոստոսի 21-ին՝ չորս տարվա ամուսնությունից հետո, Հարիսն ամուսնալուծվել է Հեբելից[8]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ֆ Շոուն սկսվում է Showtime ուսուցչուհի
2003 ֆ Ուրվականներով առանձնատունը The Haunted Mansion օրիորդ Քոուլման
2004 ֆ Մայրամուտից հետո After the Sunset Ջուն
2007 ֆ Էվան ամենակարողը Evan Almighty լրագրող
2007 ֆ Ամուսնության արտոնագիր License to Wed Ջանին
2009 ֆ Մենակատարը The Soloist Լեսլի Բլում
2009 ֆ Տղաները Վեգասում The Hangover Մելիսա
2010 ֆ Թուլամորթի օրագիրը Diary of a Wimpy Kid Սյուզան Հեֆլի
2011 ֆ Բնական ընտրություն Natural Selection Լինդա
2011 ֆ Թուլամորթի օրագիրը։ Ռոդրիկի կանոնները Diary of a Wimpy Kid: Rodrick Rules Սյուզան Հեֆլի
2012 ֆ Թուլամորթի օրագիրը 3 Diary of a Wimpy Kid: Dog Days Սյուզան Հեֆլի
2012-2019 ս Suits Suits Շեյլա Սազ
2014 ֆ Գիշերը թանգարանում։ Դամբարանի գաղտնիքը Night at the Museum: Secret of the Tomb Մեդլին Ֆելպս
2014 ֆ Առանձնակի վտանգավոր Barely Lethal Օրիորդ Լարսոն
2015-2020 ս Լյուցիֆեր Lucifer Լինդա Մարտին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]