Մայրամուտից հետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մայրամուտից հետո
After the Sunset
After the Sunset poster.jpg
Ում կհաջողվի ճողապրել
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր Մելոդրամա
Կատակերգություն
Թրիլլեր
Թվական 2004
Լեզու Անգլերեն
Ռեժիսոր Բրեթ Ռետներ
Պրոդյուսեր Թրիպ Վինսոն
Բո Ֆլինն
Ջեյ Շտերն
Սցենարի հեղինակ Պոլ Զբիշևսկի
Կրեյգ Ռոզենբերգ
Դերակատարներ Պիրս Բրոսնան
Սալմա Հայեկ
Վուդի Հարելսոն
Օպերատոր Դանտե Սպինոտի
Երաժշտություն Լալո Շիֆրին
Մոնտաժ Մարկ Հելֆրիչ
Պատմվածքի վայր Բահամյան Կղզիներ
Նկարահանման վայր Բահամյան Կղզիներ
Կինոընկերություն New Line Cinema
Տևողություն 93 րոպե
Բյուջե $60 միլիոն.
Շահույթ $61 միլիոն.[1]

Մայրամուտից հետո (անգլ.՝ After the Sunset), Արկածային ֆիլմ, գրված ռեժիսոր Բրեթ Ռետների կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս Բերդետը՝ նախկին գող ու խաբեբա, կյանքը վայելում էր Կարիբյան կղզիներից մեկում։ Իր ընկերուհուն՝ Լոլային, նա խաբում է, որ հեռացել է քրեական աշխարհից։ Վերջին կողոպուտի ժամանակ նա գողացել էր մի ադամանդ՝ ՀԴԲ գործակալ Լլոյդի «քթի տակից»։ Ավելի ուշ պարզվում է, որ Լլոյդին այդ պատճառով հեռացրել էին գործակալությունից։

Սակայն կղզում անդորրը երկար չգոյատևեց։ Լլոյդը հայտնվում է կղզում և տեղեկացնում Բերդետին, որ պետք է հետևի նրան, քանի որ կասկածում է նրան հաջորդ գողությանը պլանավորելու մեջ։ Տեղի նավահանգստում խարիսխ է գցել մի զբոսանավ, որտեղ պետք է կայանա ոսկերչական մեծ ցուցահանդես։ Ցուցահանդեսում պետք է ցուցադրվեր նաև թանկարժեք և ամբողջական ադամադ, որը նախկինում պատկանել էր Նապոլեոնին։ Բերդետը չի հաստատում իր մասնակցությունը հանցագործության մեջ և շարունակում է իրագործել արդեն սկսած վտանգավոր խաղը։ Նա Լլոյդի համար ճոխ հյուրանոցի համար է պատվիրում և հեռանում է։ Նրան ուղարկում են օվկիանոս՝ ձկնորսատեղի, որտեղ էլ հանդիպում է իր վաղեմի թշնամուն։ Լլոյդը սկսում է մտածել, թե որն է լինելու Բերդետի հաջորդ քայլը։ Այս հանգամանքով էլ նրա տանը տեղադրում է լսողական սարք։ Տեղի ոստիկանական բաժնի վարիչը՝ Սոֆիան, ձերբակալում է Լլոյդին։ Սակայն նրանց մեջ ձևավորվում են անսպասելի ռոմանտիկ և սիրային փոխհարաբերություններ։ Այդ ժամանակ գործակալ Հենրի Մուրը պլաններ էր մշակում Բերդետի դեմ։ Բերդետը սկսում է նախապատրաստվել գողության համար։ Նա օգտվում էր այն հանգամանքից, որ Լլոյդն հարբած էր և անիմաստ էր հետևում իրեն։ Ապա իր դիվերսիոն գողության պլանը Բերդետը խորամանկորեն օգտագործում է Մուրի և իր մարդկանց դեմ՝ պնդելով, որ նրան հասանելի չէ այդ ամենը և որ իրեն նույնիսկ չի էլ հետաքրքրում այդ գործողությունը։

Սոֆիան և Լոլան դժգոհում էին իրենց տղամարդկանցից, քանզի մտածում էին, որ նրանց ուշադրությունը կենտրոնացած է միայն միմյանց և ադամանդների վրա։ Լլոյդը, Սոֆիան, Լոլան և Մաքսը մեկնում են ստորջրյա ճանապարհորդության, որպեսզի որևէ ուղի գտնեին հաշտեցման համար։ Նավարկությունից հեռու կար մի ավերակ, որը Բերդետը ուսումնասիրում է ջրի տակ անցնելով։ Մի քանի րոպե իդեալական հետազոտություն անցկացնելով Բերդետը իրագործում է հերթական գողությունը, որի ժամանակ գողանում է ադամանդը այնպես, որ Մուրի մարդկանց մեջ կասկած է առաջանում։ Բերդետը տեղանքից հեռանալով աննկատ է մնում և ոչ մի հետք չի թողնում։ Նա նույնիսկ կարողանում է փրկել Լլոյդին, ում բալոնից անսպասելիորեն թթվածինը վերջացել էր։ Այն բանից հետո, թե ինչպես քառյակը կարողացավ հաջող վայրէջք կատարել, Սոֆիան հասցնում է իմանալ կատարված գողության մասին և ակնթարթորեն զննում է Մաքսին, սակայն ոչ մի կասկածելի բան չի գտնում։ Փաստացի ոչ ոք տեղյակ չէր մյուսից։ Բերդետը ակնկալում էր Մուրի հետ հանդիպում, քանզի գիտակցում էր, որ Մուրը հիմա իրեն խաբված է զգում։ Միայն այն ժամանակ, երբ Լլոյդը հայտնվում է մաֆիայի ետևում՝ կարողանում է փրկել Բերդետի կյանքը։ Հիասթափվելով նրանից, որ Մաքսը իրեն կարող է փոխել ադամանդի հետ, Լոլան որոշում է հեռանալ կղզուց։ Մաքսը ակնկալելով Լոլայի ներողամտությունը՝ ներողություն է խնդրում և առաջարկում է ամուսնանալ։ Լոլան մնում է։ Լլոյդը շարունակում է մնալ Բերդետի մոտակայքում։ Ստացվում է, որ հենց նա էլ վերցրել էր Նապոլեոնի ադամանդը։ Նա հարբած ձևանալով լսել էր խոսակցությունը և դրանից ելնելով հետևել էր Մաքսին։ Ըստ այդմ տեսել էր, թե Մաքսը որտեղ էր թաքցրել գանձը։

Ի վերջո Մաքսը մնաց Լոլայի հետ։ Զվարճալին այն էր, որ Մաքսը կատարեց այն նույն խորամանկ քայլը Լլոյդի հանդեպ՝ ինչը որ արել էր կինոնկարի սկզբում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի նկարահանման ժամանակ՝ Մալիբու քաղաքում, տեղանքում չափազանց ցուրտ է եղել, և նկատելի է, որ երկխոսության ժամանակ դերասանների բերանից գոլորշի է դուրս գալիս։ Շատ ժամանակ դերասանները պետք է առանց արտաքին հանդերձանքի դուրս գային։ Այս հանգամանքը շատ երկար ժամանակ պահանջեց համակարգչային մոնտաժով զբաղվող աշխատակիցներից, որպեսզի կարողանան անտեսանելի դարձնեն արտահանվող գոլորշին։
  • Ֆիլմում մեծ ուշադրություն է դարձվել Մաքս Բերդետի (Պիրս Բրոսնան) ժամացույցին, որը պատկանել է «Panerai Luminor Marina Automatic» բրենդին։ Նկարահանումներից հետո, բեմում՝ ելույթի ժամանակ այդ ժամացույցը առկա է եղել նաև Լլոյդի (Վուդի Հարելսոն) ձեռքին։
  • Ֆիլմի առաջին նկարահանումների ժամանակ մի բասկետբոլի խաղի ժամանակ առաջին շարքում նստած է եղել դերասան Էդվարդ Նորթոնը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Box office data (Ստուգված է 31 Մայիսի 2013)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]