Ռեմզիե Հիսար
Ռեմզիե Հիսար թուրքերեն՝ Remziye Hisar | |
---|---|
Ծնվել է | 1902[1] Սկոպիե, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունիսի 13, 1992 Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Ստամբուլի համալսարան և Ստամբուլի տեխնիկական համալսարան |
Ալմա մատեր | Ստամբուլի համալսարան և Փարիզի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | թուրքերեն |
Ամուսին(ներ) | Reşit Süreyya Gürsey? |
Երեխա(ներ) | Feza Gürsey? |
Ռեմզիե Հիսար (թուրքերեն՝ Remziye Hisar; 1902[1], Սկոպիե, Օսմանյան կայսրություն - հունիսի 13, 1992, Ստամբուլ, Թուրքիա), թուրք գիտնական, քիմիկոս։ Առաջին թրքուհին է, ով ստացել է Սորբոնի համալսարանի դիպլոմ։ Թուրքական տարբեր համալսարաններում զբաղեցրել է պատասխանատու մի շարք պաշտոններ և հրապարակել մի շարք հոդվածներ։ Ռեմզիե Հիսարը համարվում է ժամանակակից Թուրքիայի առաջին կին գիտնականներից մեկը։ Հիմնական ուսումնասիրությունները եղել են մետաֆոսֆատների ոլորտում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1902 թվականին Սկոպյեյում քաղաքացիական ծառայող Սալիհ Հյուլուսիի և Այշե Ռեֆիի ընտանիքում[2][3]։ Մեկ տարի անց` 1909 թվականին վերադարձել է Ստամբուլ[4]։
Միջնակարգ կրթությունը ստացել է Ստամբուլ մի շարք դպրոցներում։ 5 տարի սովորել է Ֆաթիհի դպրոց- ինտերնատում։ Ռեմզիեն ավարտել է Ստամբուլի համալսարանի (նախկինում «Դարյուլ-Ֆյունունե») քիմիայի ֆակուլտետը։ Համալսարանը գերազանցությամբ ավարտել է 1919 թվականի հուլիսի 15-ին[4]։
Բաքվից վերադառնալով Ստամբուլ՝ նշանակվել է Էրենքյոյի աղջիկների դպրոցի տեսուչ։ Ռեմզիեն չի սիրել իր պաշտոնը, քանի որ հետաքրքրվել է միայն քիմիայով։ Նրա դիմումը՝ սովորելու Փարիզում, սկզբում մերժվել է։ Դրանից հետո դիմել է Զոնգուլդաքի լեռնաինժեներական ուսումնարան՝ քիմիայի ուսուցչի թափուր հաստիքի համար։ Թուրքիայի կրթության նախարար Ջեմալ Թարայը Հիսարին առաջարկել է պետության հաշվին սովորել Ֆրանսիայում, իսկ նրա որդին անվճար հիմունքներով ընդունվել է Գալաթասարայի վարժարան[4]։
1930 թվականին Ռեմզիեն բաժանվել է իր ամուսնուց։ Նա, իր հետ վերցնելով դստերը Դոհուին և կրտսեր քրոջը Միհրիին, մեկնել է Փարիզ։ Այնտեղ քույրը խնամել է Ռեմզիեի դստերը։ Նա ուսումնասիրություններ է իրականացրել մետաֆոսֆատների ոլորտում Պոլ Պասկալի հետ միասին (1880—1968): Երեք տարի անց ստացելէ դոկտորական աստիճան[4]։
1933 թվականին Ռեմզիեն վերադարձել է հայրենիք։ Նա նշանակվել է Ստամբուլի համալսարանի ընդհանուր քիմիայի և ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ, որը վերջերս էր վերակազմակերպվել։ 1936 թվականին մեկնել է Անկարա, որտեղ Հանրային առողջապահության ինստիտուտում զբաղեցրել է բիոքիմիայի մասնագետի պաշտոնը[4]։
1947 թվականին Ռեմզիեն վերցրել է Հիսար ազգանունը։ Այնուհետև տեղափոխվել է Ստամբուլի տեխնիկական համալսարան, որտեղ նշանակվել է մեքենաշինության և քիմիայի ֆակուլտետի ադյուտանտ- պրոֆեսոր։ 1959 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ 1973 թվականին անցել է թոշակի[3][4]։ Իր գործունեության ընթացքում տպագրել է ավելի քան 20 գիտական հոդվածներ՝ հիմնականում մետաֆոսֆատների և Թուրքիայի տարածքում աճող խոտաբույսերի, որոնց մի մեծ մասը տպագրվել է Bulletin de la Société Chimique de France ամսագրում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.google.com/doodles/celebrating-dr-remziye-hisar
- ↑ «Remziye Hisar» (թուրքերեն)։ Kimdir?։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-28-ին։ Վերցված է 2013-05-07
- ↑ 3,0 3,1 «Remziye Hisar» (թուրքերեն)։ Tubitak։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2017-04-18
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Bir "Çalıkuşu" Öyküsü... İlk Kadın Kimyacımız-Remziye Hisar» (թուրքերեն)։ Bilim Tarihi։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2013-05-07
|
- 1902 ծնունդներ
- Սկոպիե քաղաքում ծնվածներ
- Հունիսի 13 մահեր
- 1992 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Ստամբուլի համալսարանի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Թուրք գիտնականներ
- Թուրք կին ակադեմիկոսներ
- Թուրք ակադեմիկոսներ
- Մակեդոնացի թուրքեր
- Թուրք կին քիմիկոսներ