Jump to content

Ռայան Գրավենբերխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայան Գրավենբերխ
հոլ.՝ Ryan Gravenberch
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 16, 2002(2002-05-16)[1][2] (22 տարեկան)
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ[2]
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ռայան Ջիրո Գրավենբերչ (հոլ.՝ Ryan Jiro Gravenberch; մայիսի 16, 2002(2002-05-16)[1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ[2]), հոլանդացի ֆուտբոլիստ, «Լիվերպուլ» ակումբի և Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրավենբերխը Ամստերդամի «Այաքս» ակումբի սան է։ 2018 թվականի օգոստոսի 24-ին «Դորդրեխտի» դեմ մրցավեճում նա իր նորամուտը նշեց էրստեդիվիզիում դուբլ ձևակերպելու համար[3]։ Ավելի ուշ Ռայանը ընդգրկվեց հիմնական թիմի հայտացուցակում։ Սեպտեմբերի 23-ին ՊՍՎ-ի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Էրեդիվիզիում։ Դեկտեմբերի 22-ին Ադո Դեն Հաագի դեմ խաղում Ռայանը խփեց իր առաջին գոլը «Այաքսի» կազմում[4]։

2022 թվականի հունիսի 13-ին Գրավենբերխը 5 տարվա պայմանագիր կնքեց գերմանական «Բավարիայի» հետ[5]։ 2022 թվականի օգոստոսի 5-ին «Այնտրախտի» դեմ խաղում նա նորամուտը նշեց Բունդեսլիգայում՝ փոխարինման դուրս գալով Մարսել Զաբիցերին[6]։ Օգոստոսի 31-ին Քյոլնի «Վիկտորիայի» դեմ Գերմանիայի գավաթի խաղում Ռայանն իր առաջին գոլը խփեց «Բավարիայի» կազմում[7]։ Մրցաշրջանի արդյունքներով ֆուտբոլիստն օգնել է ակումբին հաղթել առաջնությունում։

2023 թվականի սեպտեմբերի 1-ին Գրավերնբերխը տեղափոխվեց անգլիական «Լիվերպուլ»՝ կնքելով երկարաժամկետ պայմանագիր[8]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 18,5 մլն եվրո։ Սեպտեմբերի 16-ին «Վուլվերհեմփթոն Ուոնդերերսի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Անգլիայի Պրեմիեր լիգայում[9]։ Հոկտեմբերի 5-ին բելգիական «Յունիոնի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում Ռայանն իր առաջին գոլը խփեց ակումբի կազմում[10], ինչպես նաև աչքի ընկավ ֆրանսիական «Թուլուզի» դեմ խաղում[11]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Հոլանդիայի պատանեկան հավաքականի կազմում Գրավենբերխը հաղթել է Անգլիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում։ Մրցաշարում Նա մասնակցել Է Սերբիայի[12], Իսպանիայի[13], Իսպանիայի[14] և Իտալիայի թիմերի դեմ խաղերին[15]։

2020 թվականի նոյեմբերին ստացել է իր առաջին մարտահրավերը Նիդերլանդների հավաքականում, սակայն հավաքականի խաղերին չի մասնակցել։ 2021 թվականի մարտի 19-ին ազգային հավաքական է հրավիրվել գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը՝ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի, Լատվիայի և Ջիբրալթարի հավաքականների դեմ խաղերին մասնակցելու համար[16]։ 2021 թվականի մարտի 24-ին իր նորամուտը նշել է Նիդերլանդների հավաքականում 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի հավաքականի դեմ արտագնա խաղում (2։ 4)՝ 82-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Դեյլի Բլինդի փոխարեն[17][18]։

Հունիսի 6-ին Վրաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում Ռայանն իր առաջին գոլը խփեց ազգային թիմի կազմում[19]։ Նույն թվականին Գրավերնբերխը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ավստրիայի[20] և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերին[21]։

2023 թվականին Հոլանդիայի երիտասարդական հավաքականի կազմում Գրավենբերխը Ռումինիայում և Վրաստանում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Բելգիայի[22], Պորտուգալիայի[23] և Վրաստանի հավաքականների դեմ խաղերին[24]։

Գոլեր Նիդերլանդների հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հայիվ Արդյունք Մրցույթ
01. Հունիսի 6, 2021 Գրոլս Վեստե, Էնսհեդե, Նիդերլանդներ Վրաստան Վրաստան 3:0 3:0 Ընկերական հանդիպում

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այաքս»

«Բավարիա»

«Լիվերպուլ»

Նիդերլանդներ (մինչև 17 տարեկան)

  • Եվրոպայի առաջնության հաղթող (մինչև 17 տարեկան)՝ 2018

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ապագայի տաղանդը «Այաքսում»՝ 2018[25]
  • Տարվա տաղանդը «Այաքսում»՝ 2021[26]
  • Տարվա ֆուտբոլային տաղանդը Նիդերլանդներում՝ 2021[27]

Սեզոնային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա[28] Գավաթ[29] Եվրոպական գավաթներ[30] Այլ[31] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Այաքս 2018/19 1 0 1 1 0 0 2 1
2019/20 9 2 2 1 1 0 0 0 12 3
2020/21 32 3 4 1 11 1 47 5
2021/22 30 2 3 1 8 0 1 0 42 3
Ընդհանուր 72 7 10 4 20 1 1 0 103 12
Յոնգ Այաքս 2018/19 27 2 27 2
2019/20 17 6 17 6
Ընդհանուր 44 8 44 8
Բավարիա 2022/23 24 0 2 1 6 0 1 0 33 1
2023/24 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 25 0 2 1 6 0 1 0 34 1
Ընդհանուր կարիերայի ընթացքում 141 15 12 5 26 1 2 0 181 21

Գրավենբերխի հանդիպումները Նիդերլանդների հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 11 խաղ / 1 գոլ՝ 8 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 1 պարտություն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. «Йонг Аякс VS. Дордрехт 5:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. «Аякс Амстердам VS. АДО Ден Хааг 6:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  5. «Ryan Gravenberch unterschreibt bis 2027» (գերմաներեն). fcbayern.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  6. «Eintracht Frankfurt vs. Bayern Munich» (անգլերեն). Soccerway.com. 2022 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  7. «Виктория Кёльн VS. Бавария 0:5» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  8. ««Ливерпуль» объявил о трансфере хавбека «Баварии» Гравенберха». sport-express.ru (ռուսերեն). 2023 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. «Вулверхэмптон Уондерерс VS. Ливерпуль 1:3» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  10. «Ливерпуль VS. Юнион 2:0» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  11. «Ливерпуль VS. Тулуза 5:1» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  12. «Нидерланды (до 17) VS. Сербия (до 17) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  13. «Нидерланды (до 17) VS. Испания (до 17) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  14. «Англия (до 17) VS. Нидерланды (до 17) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  15. «Италия (до 17) VS. Нидерланды (до 17) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  16. «Debutant en oude bekende Oranjeselectie». knvb.nl (հոլանդերեն). Королевский футбольный союз Нидерландов. 2021 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  17. «Oranje gevloerd door Turkije bij start WK-kwalificatie». knvb.nl (հոլանդերեն). Королевский футбольный союз Нидерландов. 2021 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  18. «Türkiye 4-2 Hollanda». tff.org (թուրքերեն). Турецкая футбольная федерация. 2021 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  19. «Нидерланды VS. Грузия 3:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  20. «Нидерланды VS. Австрия 2:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  21. «Северная Македония VS. Нидерланды 0:3» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  22. «Бельгия (до 21) VS. Нидерланды (до 21) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  23. «Португалия (до 21) VS. Нидерланды (до 21) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  24. «Нидерланды (до 21) VS. Грузия (до 21) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  25. «Ajax vernoemt talentenprijs naar Abdelhak Nouri» (հոլանդերեն). parool.nl. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  26. «Ryan Gravenberch verkozen tot Talent van het Jaar» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  27. «Gravenberch verkozen tot Eredivisie-talent van het seizoen» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  28. Эредивизи и Эрстедивизи, Бундеслига
  29. Кубок Нидерландов, Кубок Германии
  30. Лига чемпионов УЕФА, Лига Европы УЕФА
  31. Суперкубок Нидерландов, Суперкубок Германии

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայան Գրավենբերխ» հոդվածին։