Ռախիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռախիտ
XrayRicketsLegssmall.jpg
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասbone remodeling disease?[1]
Բուն պատճառC26878[1] և C26878[2]
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա
OMIM264700, 277440, 600081, 600785, 600785, 277440, 600081 և 264700
Հիվանդությունների բազա9351
MedlinePlus000344
eMedicine985510
MeSHIDD012279 և D012279
Disease OntologyDOID:10609 և DOID:10609
NCI ThesaurusC26878[1] և C26878[2]
Rickets Վիքիպահեստում

Ռախիտ (հուն․՝ ῥάχις՝ ողնաշար) հիվանդություն, որը բնութագրվում է երեխաների ոսկրերի փափկեցմամբ և թուլացմամբ[3]։ Ախտանիշները ներառում են ծռված ոտքերը, աճի կանգը, ոսկրային ցավը, մեծ ճակատը և քնկոտությունը[3][4]: Բարդությունները կարող են ներառել՝ ոսկրերի կոտրվածքներ, մկանային սպազմներ, աննորմալ ծռված ողնաշար կամ մտավոր հետամնացություն

Ռախիտի ամենատարածված պատճառը վիտամին D-ի անբավարարությունն է[5]: Դրան կարող է հանգեցնել առանց բավարար վիտամին D-ի սննդակարգը, մուգ մաշկը, չափազանց քիչ արևի ճառագայթները, կրծքով կերակրելն՝ առանց վիտամին D-ի հավելման, ցելիակիան և որոշ գենետիկական հիվանդությունները[6][5] Այլ գործոններ կարող են լինել կալցիումի կամ ֆոսֆորի ոչ բավարար քանակը[7][8] Հիմնական մեխանիզմը ներառում է աճի թիթեղիկի անբավարար կալցիֆիկացումը[9] Ախտորոշումը կատարվում է ռենտգեն հետազոտությամբ և արյան թեստերի հիման վրա, որը բացահայտում է ցածր կալցիումի և ֆոսֆորի մակարդակ, բարձր հիմնային ֆոսֆատազայի ակտիվություն[5]

Կանխարգելումը ներառում է կրծքով կերակրվող երեխաների վիտամին D-ի հավելումների օգտագործումը[10]: Բուժումը կախված է հիմնական պատճառից[11]: Եթե պատճառը վիտամին D-ի անբավարարությունն է, բուժումը սովորաբար վիտամին D-ի և կալցիումի ընդունումն է[11]: Սա մի քանի շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ բերում է վիճակի բարելավման[11] Ոսկրային ձևափոխությունները նույնպես կարող են ժամանակի ընթացքում բարելավվել[10] Երբեմն ոսկրային դեֆորմացիաները շտկելու համար վիրահատական միջամտության կարիք է լինում[12] Հիվանդության գենետիկական ձևերը սովորաբար պահանջում են հատուկ բուժում[10]:

Ռախիտը համեմատաբար տարածված է Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում[13]: Հազվադեպ է հանդիպում ԱՄՆ-ում և Եվրոպայում[14][13]: Այն սկսվում է մանկական հասակում, սովորաբար 3-ից 18-ամսականում[14][13]: Հիվանդության տարածվածությունը տղամարդկանց և կանանց մոտ հավասար է[14] Ռախիտի դեպքեր նկարագրվել են դեռ 1-ին դարից[15], հիվանդությունը լայնորեն տարածված էր Հռոմեական կայսրությունում[16] Ռախիտն տարածված հիվանդություն էր 20-րդ դարում[15] Սկզբնական բուժումը ներառում էր ձողաձկան լյարդի յուղի օգտագործումը[15]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռախիտով երեխայի կմախք, 1881։

Հույն բժիշկ Սորանուս Եփեսացին՝ Մեթոդական դպրոցի գլխավոր ներկայացուցիչներից մեկը, որը սովորել է Ալեքսանդրիայում և հետագայում Հռոմում, դեռևս առաջին ու երկրորդ դարերում նկարագրել է նորածինների ոսկրային դեֆորմացիաների դեպքեր: Ռախիտը որպես բժշկական պաթոլոգիա չի սահմանվել մինչև 1645 թվականը։ Այդ թվականին միայն անգլիացի բժիշկ Դանիել Ուիստլերը տվեց մեզ հայտնի առաջին նկարագրությունը: 1650 թվականին Ֆրենսիս Գլիբսոնը հրապարակեց ռախիտի մասին գիտական աշխատություն (բժիշկ Քեյուս քոլեջ, Քեմբրիջ)[17]։ Նա նշեց, որ հիվանդությունն առաջին անգամ հայտնվել է դեռ 30 տարի առաջ Դորսեթի և Սոմերեսթի շրջաններում[18]։ 1857 թվականին Ջոն Սնոուն կարծում էր, որ այդ ժամանակ Բրիտանիայում տարածված ռախիտը, առաջանում է հացթուխների պատճառով, որոնք խարդախություն են անում և հացի հետ շիբ են խառնում[19]: Գերմանացի մանկաբույժ Կուրտ Հուլդշինսկին 1918-1919 թվականների ձմռանը հաջողությամբ ապացուցեց, որ ռախիտը կարելի է բուժել ուլտրամանուշակագույն լամպերով: Սննդակարգի դերը ռախիտի առաջացման գործում հաստատել է Էդուարդ Մելանբը[20][21] 1918-1920 թվականներին[22]: 1923 թվականին, ամերիկացի բժիշկ Հարրի Սթենբուքը ապացուցեց, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումն ավելացնում է սննդում և այլ օրգանական նյութերում վիտամին D-ի պարունակությունը: Սթենբուքի ճառագայթման տեխնիկան օգտագործվել է սննդամթերքի, ավելի շատ կաթի համար: 1945 թվականին արդեն ռախիտն արդեն վերացվել էր Միացյալ Նահանգներում:

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռախիտը ծագել է հունարեն «rachitis» բառից (ῥαχίτης[23], նշանակում է «ողնաշարի մեջ»):

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնացած դաստակ

Ռախիտի նշաններն ու ախտանիշները կարող են ներառել ոսկրերի փափկեցումն ու ոսկրային կոտրվածքների հանդեպ զգայունությունը: Հատկապես հաճախ են հանդիպում «կանաչ ճյուղի» տիպի կոտրվածքները[24] Նորածինների մոտ կարող են առաջանալ այնպիսի դեֆորմացիաներ, ինչպիսիք են փափուկ, բարակած գանգի ոսկորները՝ վիճակ, որը հայտնի է կրանիոտաբես անվամբ[25][26]. այն ռախիտի առաջին նշանն է:

Երեխաները կարող են ունենալ ծռված ոտքեր, հաստացած ոտնաթաթեր ու դաստակներ[27]: Ավելի մեծ տարիքի երեխաները կարող են ունենալ ծռված ծնկներ[28]։ Կարող են հանդիպել ողնաշարի ծռումներ կիֆոսկոլիոզի կամ լորդոզի տեսքով: Կարող է հանդիպել նաև կոնքի ոսկրերի դեֆորմացիա: Վիճակը, որը հայտնի է ռախիտի վարդեր անվամբ կարող է բերել ոսկրաաճառային հոդերի հաստացման, ինչը պայմանավորված է ոսկրաաճառային հոդերում հանգույցների առաջացմամբ: Սա երևում է որպես տեսանելի ուռածություն յուրաքանչյուր կողոսկրի մեջտեղում, մի գծի վրա՝ մարմնի յուրաքանչյուր կողմում: Այն փոքր-ինչ նման է վարդերի ծաղկանոցի, որից էլ ստացել է իր անունը: Հարիսոնի ակոսի առկայության դեպքում կարող է հանդիպել աղավնու կուրծք դեֆորմացիան[29]:

Հիպոկալցիեմիան՝ արյան մեջ կալցիումի ցածր մակարդակը, կարող է հանգեցնել տետանիայի (անկառավարելի մկանային սպազմի): Ատամնաբուժական խնդիրներ նույնպես կարող են զարգանալ[30]:

Ռախիտով տառապողի ռենտգենը կամ ռադիոգրաֆիան ունի դասական պատկեր` խոնարհված ոտքեր (ոտքերի երկար ոսկրերի արտաքին կորություն) և դեֆորմացված կրծքավանդակ: Բնորոշ է նաև քառակուսաձև գանգը, որը հայտնի է որպես «caput quadratum»[31]: Չբուժելու դեպքում այս դեֆորմացիաները պահպանվում են: Երկարատև չբուժելը կարող է առաջավնել երկար ոսկրերի թեքումներ ու ձևախախտումներ, ծռված ողնաշար[32]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրական օրգանիզմում վիտամին D պակասը կարող է ծնվելուց առաջ առաջացնել ոսկրային հիվանդություն և ոսկրերի որակի վատացման պատճառ՝ ծնունդից հետո[33][34]: Բնածին ռախիտի առաջնահերթ պատճառը մայրական արյան մեջ վիտամին D-ի անբավարարությունն է[34]։ Վիտամին D-ն ապահովում է ոսկրերի հանքայնացման համար անհրաժեշտ շիճուկի ֆոսֆատի և կալցիումի բավարար մակարդակը[35]: Բնածին ռախիտի պատճառ կարող են դառնալ նաև մայրական այլ հիվանդություններ, այդ թվում `ծանր օստեոմալացիան, չբուժված ցելիակիան, մալաբսորբցիան, նախաէկլամսիան և վաղաժամ ծննունդը[33]։ Երեխաների ռախիտը նման է տարեցների օստեոպորոզին: Նախածննդյան խնամքը ներառում է վիտամինի մակարդակի ստուգումն ու բոլոր պակասների լրացումը[36]:

Բացառապես կրծքով կերակրվող նորածինների մոտ ռախիտի կանխարգելման համար կարող են կիրառվել վիտամին D-ի հավելումներ կամ արևի ճառագայթներ[37]:

Արևոտ երկրներում, ինչպիսիք են Նիգերիան, Հարավային Աֆրիկան և Բանգլադեշը, արևի ազդեցությամբ պայմանավորված կա բավարար էնդոգեն վիտամին D: Այնուամենայնիվ, այս երեխաների շրջանում հիվանդությունը նույնպես հանդիպում է, որը պայմանավորված է սննդով ավելի քիչ կալցիումի ընդունմամբ` հիմնականում հացահատիկի վրա հիմնված սննդակարգի պատճառով[38]:

Ռախիտի զարգացման համար բարձր ռիսկի խումբը ներառում է.

    • Կրծքով կերակրվող նորածիններ, որոնց մայրերը չեն ենթարկվում արևային ճառագայթման։
    • Կրծքով կերակրվող նորածիններ, որոնք չեն ենթարկվում արևային ճառագայթման։
    • Կրծքով կերակրվող երեխաներ, որոնք քիչ արևային ճառագայթման տակ են։
    • Պատանիները, հատկապես, հասունացման շրջանում[39]։
    • Ցանկացած երեխա, ում սննդակարգը չի պարունակում բավարար քանակությամբ վիտամին D կամ կալցիում։

Հիվանդությունները որոնք հանգեցնում են նորածինների ոսկրերի փափկեցման, ինչպիսիք են հիպոֆոսֆատազիան կամ հիպոֆոսֆատեմիան՝ նույնպես կարող են ռախիտի պատճառ դառնալ[40]:  

Ստրոնցիումը կալցիումի նման անցնում է ոսկրերի մեջ: Չափազանց շատ քանակներով ստրոնցիումն ունի ռախիտոգեն (ռախիտ առաջացնող) ազդեցություն[41]:

Արևի ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևի լույսը, հատկապես ուլտրամանուշակագույն ճառագայթները, մաշկի բջիջներին թույլ են տալիս փոխակերպել ոչ ակտիվ վիտամին D-ն ակտիվ վիտամին D-ի: Վիտամին D-ի բացակայության դեպքում, սննդի կալցիումը չի ներծծվում ինչպես հարկն է, հանգեցնելով հիպոկալցեմիայի, որն էլ առաջացնում է կմախքային և ատամնային դեֆորմացիաներ ու նյարդամկանային ախտանշաններ, օրինակ ` գերգրգռականություն: Վիտամին D պարունակող սննդամթերքներն են կարագը, ձուն, ձկան լյարդի յուղը, մարգարինը, կաթը, շամպինյոնը և շիիտակ սնկերը և այնպիսի յուղոտ ձկներ, ինչպիսիք են թունան, ծովատառեխը և սաղմոնը: Հանդիպում է նաև հազվագյուտ X-շղթայակցված դոմինանտ ռախիտ, որը կոչվում է վիտամին D-ռեզիստենտ ռախիտ կամ X-շղթայակցված հիպոֆոսֆատեմիա:

Վերջին տարիներին Բրիտանիայում տարբեր սոցիալական ծագմամբ երեխաների մոտ արձանագրվել են ռախիտի դեպքեր[42] մարմնում վիտամին D-ի անբավարարության պատճառով, քանի որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները չեն հասնում մաշկին արևից պաշտպանող կրեմների օգտագործման, չափից շատ արևից պաշտպանման կամ արևի տակ դուրս չգալու պատճառով: Այլ դեպքեր են արձանագրվել այնպիսի էթնիկ խմբերի երեխաների շրջանում, որոնց մայրերը խուսափում են արևի ազդեցությունից կրոնական և մշակութային պատճառներով, ինչը հանգեցնում է մայրական վիտամին D-ի անբավարարության[43][44]: Հարկ է նշել, որ մուգ մաշկ ունեցող մարդիկ վիտամին D-ի քանակը պահպանելու համար ավելի շատ արևի ճառագայթների կարիք ունեն: Ռախիտը Լոնդոնում պատմականորեն խնդիր էր դարձել, հատկապես արդյունաբերական հեղափոխության ժամանակ: Կայուն խիտ մառախուղը և ծանր արդյունաբերական ծուխը, որը ծածկում էր քաղաքը, արգելափակում էր արևի ճառագայթներն այն աստիճան, որ երեխաների 80 տոկոսը միաժամանակ ունեին տարբեր աստիճանի բարդության ռախիտ: Գերմանիայում ռախիտը հայտնի է որպես «անգլիական հիվանդություն» (Die englische Krankheit):

Էվոլյուցիոն նկատառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին D-ի բնական ընտրության վարկածները․ Ռախիտը հաճախ վիտամին D3-ի անբավարարության արդյունք է: Մարդու մաշկի գույնի և աշխարհագրական լայնության կորելացիան համարվում է դրական բնական ընտրության արդյունք: Հյուսիսային լայնություններում բնական ընտրությունն ավելի բաց մաշկի համար է, որը թույլ է տալիս ՈՒՄ ճառագայթներին արտադրել վիտամին D՝ 7-դեհիդրոխոլեստերոլից: Հասարակածին մոտ լայնություններն ունեն մուգ մաշկի բնական ընտրություն, որը կարող է արգելափակել ՈւՄ ճառագայթների մեծամասնությունը` պաշտպանելով մաշկը վիտամին D-ի թունավոր քանակից, ինչպես նաև մաշկի քաղցկեղի առաջացումից[45]:

Այս վարկածի օգտին բերում են մի օրինակ, ըստ որի Արկտիկայի բնակիչները, որոնց մաշկն համեմատաբար ավելի մուգ է լայնության համար, օրինակ՝ ինուիտները, ունեն սննդակարգ, որը պատմականորեն հարուստ է վիտամին D-ով: Քանի որ այս մարդանց սննդակարգը հարուստ է վիտամին D-ով, չկա արևի ճառագայթներից վիտամին D սինթեզելու բնական ընտրության դրական ուժ[46]:

Շրջակա միջավայրի անհամապատասխանություն. Ի վերջո, վիտամին D-ի դեֆիցիտը առաջանում է բնակչության նախորդ էվոլյուցիոն միջավայրի և անհատի ներկա միջավայրի միջև անհամապատասխանությունից: Անհամապատասխանության այս ռիսկը մեծանում է փոխադրամիջոցների առաջընթացով և բարձր լայնություններում քաղաքային բնակչության քանակի աճով:

Շրջակա միջավայրի անհամապատասխանության նման, երբ մուգ մաշկով մարդիկ ապրում են բարձր լայնություններում, ռախիտը կարող է հայտնվել նաև այնպիսի կրոնական համայնքներում, որոնք պահանջում են գլխարկներով և քողերով երկար հագուստ[47]: Այս երկար հագուստները ծառայում են արևի ճառագայթների խոչընդոտներ և թույլ չեն տալիս անհատներին արևից ճառագայթներից սինթեզել վիտամին D:

Միթալի և ուրիշների կատարած ուսումնասիրության մեջ[48], վիտամին D-ի անբավարարությունը տարբեր երկրներում չափվել է ցածր 25-հիդրօքսիվիդամին D-ով: 25 (OH) D-ն վիտամին D-ի անբավարարության ցուցանիշ է, որը կարելի է հեշտությամբ չափել: Այս տոկոսները պետք է դիտարկել, որպես հարաբերական վիտամին D մակարդակ, և ոչ թե որպես ռախիտի կանխատեսելի զարգացման ապացույց:

Եվրոպայում ապրող ասիացի ներգաղթյալների համար վիտամին D անբավարարության առաջացման ռիսկն ավելի բարձր է: Վիտամին D-ի անբավարարություն հայտնաբերվել է Նիդերլանդներում ապրող ոչ արևմտյան ներգաղթյալների 40%-ի շրջանում, թուրք ու մարոկկացի ներգաղթյալների ավելի քան 80%-ի շրջանում:

Մերձավոր Արևելքը, չնայած արևի ճառագայթման բարձր ազդեցությանը, ամբողջ աշխարհում ռախիտի ամենաբարձր ցուցանիշներն ունի[49]։ Սա կարելի է բացատրել մշակութային նկատառումներով ավելի քիչ արևի տակ գտնվելով և կերակրող մայրերի համար վիտամին D հավելումների բացակայությամբ: Իրանում և Սաուդյան Արաբիայում դեռահաս աղջիկների համապատասխանաբար 70% և 80%-ն ունեն վիտամին D-ի անբավարարություն: Կարևոր են նաև սոցիալ-տնտեսական գործոնները, որոնք սահմանափակում են վիտամին D-ով հարուստ սննդի օգտագործումը: ԱՄՆ-ում վիտամին D-ի անբավարարությունը զգալիորեն տարբերվում է տարբեր էթնիկ խմբերի մոտ: 70 և ավելի բարձր տարիքի տղամարդկանց շրջանում, շիճուկում ցածր 25 (OH) D-ի տարածվածությունը կազմում է 23%՝ ոչ իսպանախոս սպիտակամորթների, 45% մեքսիկացի ամերիկացիների, և 58%` ոչ իսպանախոս սևամորթ ներկայացուցիչների համար: Կանանց շրջանում տարածվածությունը կազմել է համապատասխանաբար 28.5%, 55% և 68%:

Կոքրանի գրադարանում հրապարակված համակարգային ուսումնասիրությունը հետազոտել է Թուրքիայի և Չինաստանի մինչև երեք տարեկան երեխաներին ու գտել, որ կա կապ վիտամին D-ի և ռախիտի միջև: Թուրքիայում այն երեխաների մոտ, ովքեր ստանում են վիտամին D՝ միայն 4% ռախիտի առաջացման հավանականություն կա, համեմատած այն երեխաների, ովքեր բժշկական միջամտություն չեն ստացել: Չինաստանում վիտամին D-ի, կալցիումի և սննդի համադրությունը նվազեցրել է ռախիտի ռիսկը[50]:

Էվոլյուցիոն տեսանկյունից ելնելով՝ ծնողները կարող են ավելացնել վիտամին D-ի սննդային ընդունումը, եթե զգում են, որ երեխայի մոտ կա վիտամին D անբավարարության զարգացման բարձր ռիսկ[51]:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաստակի ռենտգենային լուսանկարը, որում երևում են ռախիտի փոփոխությունները։
Կրծքավանդակի ռենտգենային լուսանկարը ցույց է տալիս ռախիիտի հետևանքով տեղի ունեցած փոփոխությունները։

Ռախիտը կարող է ախտորոշվել `

  • Արյան թեստերով[52]
    • Շիճուկում կալցիումի և ֆոսֆորի մակարդակները կարող են ցածր լինել, իսկ հիմնային ֆոսֆատազը կարող է բարձր լինել: Կարող է դիտվել ոսկրերի ձևի և կազմության փոփոխություն: Սա կարող է արտահայտվել մեծացած վերջույթներով ու հոդերով:
  • Հնարավոր է կատարել ոսկրերի խտության հետազոտություն[53]:
  • Ռադիոգրաֆիան սովորաբար ցույց է տալիս ոսկրերի դեմիներալիզացիայի հետևանքով առաջացած մետաֆիզների երկրորդային կալցիֆիկացիայի զոնաների լայնացումը: Մետաֆիզների մաշումը սովորաբար ի հայտ է գալիս աճման և շարունակական քաշ հավաքելու շրջանում[54]: Այս փոփոխությունները հիմնականում դիտվում են արագ աճի հատվածներում, այդ թվում `բազկոսկրի պրոքսիմալ, ճաճանչոսկրի դիստալ, ազդրոսկրի դիստալ, ինչպես նաև ոլոքի պրոքսիմալ ու դիստալ հատվածներում: Հետևաբար, ռախիտի կմախքային հետազոտությունը կարող է կատարվել ծնկների, դաստակի և սրունք-թաթային հոդի առաջահետին ռադիոգրաֆիայով:[55]

Տեսակները

Դիֆերենցիալ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռախիտով նորածինները հաճախ ունենում են ոսկրերի կոտրվածքներ, ինչը երբեմն հանդիսանում է երեխաների նկատմամբ բռնության կասկածի պատճառ: Այս խնդիրը կարծես ավելի տարածված է ձմռանը բարեխառն կլիմայական պայմաններում ապրող սևամորթ նորածինների շրջանում, որոնք բացառապես սնվում են մոր կաթով, աղքատ սննդով և վիտամին D-ի հավելումներով[58]։ Սա բացատրվում է նրանով, որ մուգ մաշկ ունեցող մարդիկ ավելի քիչ վիտամին D են սինթեզում, քան բաց մաշկ ունեցողները, նույնիսկ արևի ճառագայթների ներքո[59]:

Բուժում և կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռախիտի ամենատարածված բուժումը վիտամին D-ի օգտագործումն է[60]: Այնուամենայնիվ ծանր ոսկրային դեֆորմացիաների պարագայում վիրահատության կարիք է առաջանում[61]։

Սննդակարգ և արևային ճառագայթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոլեկալցիֆերոլ (D3)
Էրգոկալցիֆերոլ (D2)

Բուժումը ներառում է կալցիումի, ֆոսֆատների և վիտամին D-ի ընդունում: Ուլտրամանուշակագույն B ճառագայթները (առավել ինտենսիվ են, երբ արևը երկնքի ամենաբարձր կետում է), լյարդի յուղը, հալիբութ ձկան լյարդի յուղը և վիստերոլը համարվում են վիտամին D-ի աղբյուր:

Ամեն օր բավականաչափ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո գտնվելը և սննդակարգում բավարար կալցիումի և ֆոսֆորի քանակները կարող են կանխել ռախիտը: Մուգ մաշկ ունեցող մարդիկ պետք է ավելի երկար ենթարկվեն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը: Հաստատվել է, որ վիտամին D փոխարինող թերապիան ուլտրամանուշակագույն ճառագայթային թերապիայով ու դեղամիջոցներով նույնպես արդյունավետ է ռախիտի դեպքում[62]:

Խորհուրդ է տրվում օրական վիտամին D-ի 400 միջազգային միավոր (IU) նորածինների և երեխաների համար: Երեխաները, որնք չեն ստանում բավարար քանակով վիտամին D, գտնվում են ռախիտի բարձր ռիսկի խմբում: Վիտամին D-ն նպաստում է կալցիումի անցմանը դեպի ոսկրեր և ոսկրերի կալցիֆիկացմանը:

Հավելումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին D-ի անբավարարությունը կարելի է նաև լրացնել դիետիկ հավելումների և/կամ արևի ճառագայթների ազդեցության միջոցով: Վիտամին D3-ը (խոլեկալցիֆերոլ) ավելի նախընտրելի տարբերակ է, քան վիտամին D2-ը, որովհետև այն ավելի հեշտ է ներծծվում: Շատ դերմատոլոգներ խորհուրդ են տալիս վիտամին D-ի հավելումները որպես ուլտրամանուշակագույն ճառագայթների այլընտրանքային տարբերակ՝ մաշկի քաղցկեղի բարձր ռիսկի խմբում գտնվող անձանց: Արևի ճառագայթմամբ մարմնում վիտամին D-ի օրական սինթեզը կազմում է մոտ 250 μg (10,000 IU)[63]։

Ամերիկյան մանկաբուժական ակադեմիայի (AAP) կարծիքով, բոլոր նորածինները, այդ թվում`միայն կրծքով կերակրվողները, պետք է ստանան վիտամին D հավելումներ, մինչև օրական սկսեն առնվազն 17 US (500ml) վիտամին D-ով հարուստ կաթ խմել[64]:

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած երկրներում ռախիտը հազվադեպ հանդիպող հիվանդություն է[65] (1-ը 200,000-ից պակաս): Վերջերս ռախիտի դեպքեր հայտնաբերվել են այն երեխաների շրջանում, որոնց սննդակարգը չի ներառում բավականաչափ վիտամին D[66]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. 3,0 3,1 «Rickets»։ Genetic and Rare Diseases Information Center (GARD) – an NCATS Program (անգլերեն)։ 2013։ Վերցված է 19 December 2017 
  4. «Rickets, Vitamin D Deficiency»։ NORD (National Organization for Rare Disorders)։ 2005։ Վերցված է 19 December 2017 
  5. 5,0 5,1 5,2 «Rickets»։ Genetic and Rare Diseases Information Center (GARD) – an NCATS Program (անգլերեն)։ 2013։ Վերցված է 19 December 2017 
  6. «Rickets, Vitamin D Deficiency»։ NORD (National Organization for Rare Disorders)։ 2005։ Վերցված է 19 December 2017 
  7. Creo AL, Thacher TD, Pettifor JM, Strand MA, Fischer PR (May 2017)։ «Nutritional rickets around the world: an update.»։ Paediatrics and international child health 37 (2): 84–98։ PMID 27922335։ doi:10.1080/20469047.2016.1248170 
  8. «Rickets - OrthoInfo - AAOS»։ September 2010։ Վերցված է 19 December 2017 
  9. Florin Todd, MD Stephen Ludwig, Aronson Paul L., Werner Heidi C. (2011)։ Netter's Pediatrics E-Book (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 430։ ISBN 1455710644 
  10. 10,0 10,1 10,2 «Rickets - OrthoInfo - AAOS»։ September 2010։ Վերցված է 19 December 2017 
  11. 11,0 11,1 11,2 «Rickets»։ Genetic and Rare Diseases Information Center (GARD) – an NCATS Program (անգլերեն)։ 2013։ Վերցված է 19 December 2017 
  12. «Rickets, Vitamin D Deficiency»։ NORD (National Organization for Rare Disorders)։ 2005։ Վերցված է 19 December 2017 
  13. 13,0 13,1 13,2 Creo AL, Thacher TD, Pettifor JM, Strand MA, Fischer PR (May 2017)։ «Nutritional rickets around the world: an update.»։ Paediatrics and international child health 37 (2): 84–98։ PMID 27922335։ doi:10.1080/20469047.2016.1248170 
  14. 14,0 14,1 14,2 «Rickets, Vitamin D Deficiency»։ NORD (National Organization for Rare Disorders)։ 2005։ Վերցված է 19 December 2017 
  15. 15,0 15,1 15,2 Rajakumar K (August 2003)։ «Vitamin D, cod-liver oil, sunlight, and rickets: a historical perspective.»։ Pediatrics 112 (2): e132–5։ PMID 12897318։ doi:10.1542/peds.112.2.e132 
  16. Brown Mark (2018-08-19)։ «Evidence in the bones reveals rickets in Roman times»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  17. Claerr Jennifer (February 6, 2008)։ «The History of Rickets, Scurvy and Other Nutritional Deficiencies»։ An Interesting Treatise on Human Stupidity։ Yahoo! Voices։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-26-ին։ «URL references» 
  18. Gibbs D (1994)։ «Rickets and the crippled child: an historical perspective»։ Journal of the Royal Society of Medicine 87 (12): 729–32։ PMC 1294978։ PMID 7503834 
  19. Dunnigan M (2003)։ «Commentary: John Snow and alum-induced rickets from adulterated London bread: an overlooked contribution to metabolic bone disease»։ International Journal of Epidemiology 32 (3): 340–1։ PMID 12777415։ doi:10.1093/ije/dyg160 
  20. «The role of vitamin D and intestinal phytase in the prevention of rickets in rats on cereal diets»։ Archives of Biochemistry and Biophysics 58 (1): 194–204։ September 1955։ PMID 13259690։ doi:10.1016/0003-9861(55)90106-5 
  21. «Biochemical Response of Late Rickets and Osteomalacia to a Chupatty-free Diet»։ British Medical Journal 3 (5824): 446–7։ 1972։ PMC 1786011։ PMID 5069221։ doi:10.1136/bmj.3.5824.446 
  22. Rajakumar K (2003)։ «Vitamin D, cod-liver oil, sunlight, and rickets: a historical perspective»։ Pediatrics 112 (2): e132–5։ PMID 12897318։ doi:10.1542/peds.112.2.e132 
  23. Հունարեն բառերի ծագումնաբանություն
  24. Բժշկական նորություններ - Ռախիտի ախտանիշները
  25. Harvey Nicholas C., Holroyd Christopher, Ntani Georgia, Javaid Kassim, Cooper Philip, Moon Rebecca, Cole Zoe, Tinati Tannaze, Godfrey Keith (2014)։ «Vitamin D supplementation in pregnancy: a systematic review»։ Health Technology Assessment (Winchester, England) 18 (45): 1–190։ ISSN 2046-4924։ doi:10.3310/hta18450 
  26. Prentice Ann (July 2013)։ «Nutritional rickets around the world»։ The Journal of Steroid Biochemistry and Molecular Biology 136: 201–206։ PMID 23220549։ doi:10.1016/j.jsbmb.2012.11.018 
  27. Մայո Կլինիկան - Ռախիտի նշանները եւ ախտանիշները
  28. Բժշկական նորություններ - Ռախիտի ախտանիշները
  29. Բժշկական նորություններ - Ռախիտի ախտանիշները
  30. Բժշկական նորություններ - Ռախիտի ախտանիշները
  31. «caput quadratum»։ TheFreeDictionary.com 
  32. Pharmacologyonline։ «Rickets and its Management: A Review»։ Վերցված է 2 June 2012 
  33. 33,0 33,1 Elidrissy AT (2016)։ «The Return of Congenital Rickets, Are We Missing Occult Cases?»։ Calcif Tissue Int (Review) 99 (3): 227–36։ PMID 27245342։ doi:10.1007/s00223-016-0146-2 
  34. 34,0 34,1 «Congenital rickets due to vitamin D deficiency in the mothers.»։ Clin Nutr (Review) 34 (5): 793–8։ 2015։ PMID 25552383։ doi:10.1016/j.clnu.2014.12.006 
  35. «Office of Dietary Supplements - Vitamin D» 
  36. «Pregnancy and prenatal vitamins» 
  37. «Vitamin D deficiency in exclusively breast-fed infants»։ The Indian Journal of Medical Research (Review) 127 (3): 250–5։ 2008։ PMID 18497439 
  38. «Nutritional rickets: deficiency of vitamin D, calcium, or both?»։ The American Journal of Clinical Nutrition (Review) 80 (6 Suppl): 1725S–9S։ 2004։ PMID 15585795։ doi:10.1093/ajcn/80.6.1725S 
  39. «Vitamin D/dietary calcium deficiency rickets and pseudo-vitamin D deficiency rickets»։ BoneKEy Reports (Review) 3: 524։ 2014։ PMC 4015456։ PMID 24818008։ doi:10.1038/bonekey.2014.19 
  40. «Hypophosphatasia: Signs and Symptoms»։ Hypophosphatasia.com։ Վերցված է 10 September 2014 
  41. Pors Nielsen S. (2004)։ «The biological role of strontium»։ Bone 35 (3): 583–588։ PMID 15336592։ doi:10.1016/j.bone.2004.04.026 
  42. Daily Telegraph , էջ 4, Չորեքշաբթի 19 Հունվար 2011
  43. Rise in rickets linked to ethnic groups that shun the sun The Independent , հրապարակված 2011-07-25, մուտք գործել 2011-07-251
  44. Doctors fear rickets resurgence BBC, 2007-12-28, հասանելի է 2011-07-25
  45. Loomis W.G. (August 1967)։ «Skin-pigment regulation of vitamin-D biosynthesis in man»։ Science 157 (3788): 501–6։ PMID 6028915։ doi:10.1126/science.157.3788.501 
  46. Barr Sharma, Macdonald H.M., Sheehy T., Novotny R., Corriveau A. (August 2011)։ «Vitamin D deficiency and disease risk among aboriginal Arctic populations»։ Nutritional Review 69 (8): 468–478։ PMID 21790613։ doi:10.1111/j.1753-4887.2011.00406.x 
  47. Bachrach S., Fisher J., Parks J.S. (1979)։ «An outbreak of vitamin D deficiency rickets in a susceptible population»։ Pediatrics Volume 64 (6): 871–877 
  48. Mithal A., Wahl D.A., Bonjour J.P., Burckhardt T., Dawson-Hughes B., Eisman J.A., El-Hajj Fuleihan G., Josse R.G., Lips P., Morales-Torres J. (19 June 2009)։ «Global vitamin D status and determinants of hypovitaminosis D»։ Osteoporosis International 20 (11): 1807–1820։ PMID 19543765։ doi:10.1007/s00198-009-0954-6 
  49. ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ԱՖՐԻԿԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՈՒԴԻՏԸ, Ամփոփագիր, համաճարակաբանություն, օստեոպորոզի ծախսերը և բեռը 2011 թ., Օստեոպորոզի միջազգային հիմնադրամ, www.iofbonehealth.org, ստացված 6 ապրիլի, 2017 թ.
  50. Lerch C, Meissner T (17 October 2007)։ «Interventions for the prevention of nutritional rickets in term born children.»։ The Cochrane Database of Systematic Reviews (4): CD006164։ PMID 17943890։ doi:10.1002/14651858.CD006164.pub2 
  51. Weisberg P., Scanlon K.S., Ruowei L., Cogswell M.E. (2004)։ «Nutritional rickets among children in the United States: review of cases reported between 1986 and 2003»։ The American Journal of Clinical Nutrition 80 (6): 1697S–1705S։ PMID 15585790։ doi:10.1093/ajcn/80.6.1697S 
  52. NHS ընտրություն - Rickets Diagnoses
  53. NHS ընտրություն - Rickets Diagnoses
  54. Cheema Jugesh I., Grissom Leslie E., Harcke H. Theodore (2003)։ «Radiographic Characteristics of Lower-Extremity Bowing in Children»։ RadioGraphics 23 (4): 871–880։ ISSN 0271-5333։ doi:10.1148/rg.234025149 
  55. Cheema Jugesh I., Grissom Leslie E., Harcke H. Theodore (2003)։ «Radiographic Characteristics of Lower-Extremity Bowing in Children»։ RadioGraphics 23 (4): 871–880։ ISSN 0271-5333։ doi:10.1148/rg.234025149 
  56. 56,0 56,1 56,2 Ռախիտ. Անցյալի հիվանդություն
  57. Levy-Litan V, Hershkovitz E, Avizov L, Leventhal N, Bercovich D, Chalifa-Caspi V, Manor E, Buriakovsky S, Hadad Y, Goding J, Parvari R։ «Autosomal-recessive hypophosphatemic rickets is associated with an inactivation mutation in the ENPP1 gene»։ Am J Hum Genet 86: 273–8։ PMC 2820183։ PMID 20137772։ doi:10.1016/j.ajhg.2010.01.010 
  58. Keller Kathy A., Barnes, Patrick D. (22 September 2008)։ «Rickets vs. abuse: a national and international epidemic»։ Pediatric Radiology 38 (11): 1210–1216։ PMID 18810424։ doi:10.1007/s00247-008-1001-z 
  59. Live Strong։ «CDark Skin Color & Vitamin D»։ Վերցված է 2 June 2012 
  60. Meschino Health։ «Complete Guide to Vitamin D»։ Վերցված է 2 June 2012 
  61. Ռախիտ. Անցյալի հիվանդություն
  62. Rajakumar Kumaravel (1 August 2003)։ «Vitamin D, Cod-Liver Oil, Sunlight, and Rickets: A Historical Perspective»։ Pediatrics 112 (2): e132–e135։ PMID 12897318։ doi:10.1542/peds.112.2.e132։ Վերցված է 14 July 2011 
  63. Vieth R (May 1999)։ «Vitamin D supplementation, 25-hydroxyvitamin D concentrations, and safety»։ The American Journal of Clinical Nutrition 69 (5): 842–56։ PMID 10232622։ doi:10.1093/ajcn/69.5.842 
  64. «Prevention of rickets and vitamin D deficiency: new guidelines for vitamin D intake»։ Pediatrics 111 (4 Pt 1): 908–10։ April 2003։ PMID 12671133։ doi:10.1542/peds.111.4.908 
  65. Անգլիայի ազգային առողջապահական ծառայությունը> Rickets Վերջին անգամ դիտվել է: 28 հունվարի, 2010 թ
  66. http://www.stmichaelshospital.com/media/detail.php?source=hospital_news/2014/20141020_hn