Ռազիպուրամ Կրիշնասվամի Նարայան
Ռազիպուրամ Կրիշնասվամի Նարայան թամիլերեն՝ ஆர். கே. நாராயணன் | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1906[1][2][3][…] |
Ծննդավայր | Չեննայ, Մադրաս նահանգ |
Մահացել է | մայիսի 13, 2001[1][2][3][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Չեննայ, Հնդկաստան[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | Թամիլներ |
Կրոն | հինդուիզմ |
Կրթություն | Maharaja's College, Mysore? (1930) |
Ազդվել է | Գրեհեմ Գրին[5] |
Երկեր | Malgudi Days?, Swami and Friends?, A Horse and Two Goats and Other Stories?, The Dark Room?, The Bachelor of Arts?, The English Teacher?, The Financial Expert?, Gods, Demons and Others?, My Days?, The Vendor of Sweets?, The World of Nagaraj?, The Guide?, Waiting for the Mahatma?, A Tiger for Malgudi?, The Man-Eater of Malgudi?, Under the Banyan Tree and Other Stories?, The Painter of Signs?, Mr. Sampath – The Printer of Malgudi? և A Writer's Nightmare? |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ռաջյա Սաբհայի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ռազիպուրամ Կրիշնասվամի Նարայան (թամիլերեն՝ ஆர். கே. நாராயணன், հոկտեմբերի 10, 1906[1][2][3][…], Չեննայ, Մադրաս նահանգ - մայիսի 13, 2001[1][2][3][…], Չեննայ, Հնդկաստան[4]), հնդիկ գրող, որը առավել հայտնի է Հարավային Հնդկաստանի հորինված Մալգուդ քաղաքի վերաբերյալ իր ստեղծագործություններով։ Համարվում է 20-րդ դարի հնդիկ անգլիախոս խոշորագույն գրողներից մեկը Մուլք Ռաջ Անանդի և Ռաջա Ռաոյի հետ միասին։ Սկզբում հաջողության է հասել իր ուսուցիչ Գրեմ Գրինի օգնությամբ, որը կազմակերպել է նրա առաջին չորս գրքերի հրատարակումը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռազիպուրամ Կրիշնասվամի Նարայանը ծնվել է 1906 թվականի հոկտեմբերի 10-ին Մադրասում։ Ազգությամբ թամիլացի է։ Ծնվել է դպրոցի տնօրեն Ռ. Վ. Կրիշնասվամիի կրթված ընտանիքում, որտեղ ծնվել են ութ երեխաներ՝ վեց որդի և երկու դուստր։ Նարայանը որդիներից երկրորդն էր. նրա կրտսեր եղբայրը՝ Ռամաչանդրանը, ավելի ուշ դարձել է Gemini Studios-ի խմբագիր, իսկ ամենափոքր եղբայրը՝ Լաքսմանը, դարձել է ծաղրանկարիչ[11][12]։ Ռազիպուրամ Կրիշնասվամի Նարայանը մանկության մեծ մասը ծնողների զբաղվածության պատճառով անցկացրել է տատիկի հետ, որը շատ ջանք է ներդրել նրա կրթության համար[13]։ Այդ ժամանակ նրա լավագույն ընկերներն ու խաղընկերներն էին մի սիրամարգ ու մի կապիկ[14][15][16]։ Մանկությունից ի վեր, ինչպես իր ընտանիքի բոլոր անդամները, հիմնականում խոսել է անգլերեն։ Սովորել է լավագույն դպրոցներում՝ նախ Մադրասում, ապա Մայսուրում (հոր այնտեղ տեղափոխվելուց հետո), սիրել է կարդալ[17]։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո՝ 1926 թվականին, երկրորդ փորձով ընդունվել է է Մայսուրի քոլեջ, իսկ 1930 թվականին ստացել է բակալավրի աստիճան։ Դրանից հետո, որոշ ժամանակ (հոր նման) աշխատել է որպես ուսուցիչ, բայց հետո որոշել է դառնալ գրող, չնայած առաջին տարիներին գրեթե բացառապես փոքր հոդվածներ է գրել թերթերում։ 1935 թվականին հրապարակվել է նրա՝ դրանից հինգ տարի առաջ գրված «Սվամին և նրա ընկերները» վեպը[18] His first published work was a book review of Development of Maritime Laws of 17th-Century England.[19], որը պատմում է հնդիկ դպրոցականների մասին, որոնք ապրում են մտացածին Մալգուդի քաղաքում։
Ընդհանուր առմամբ, իր կյանքի ընթացքում նա գրել է 34 վեպ, մի քանի գիտական աշխատանք, կատարել է Ռամայանա և Մահաբհարաթա արձակ վերապատմումները։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեմաներն են հնդկական հասարակության տարբեր սոցիալական խնդիրները, այդ թվում` տարբեր վերապրուկների քննադատությունը, ինչպիսիք են կաստայական տարբերությունները, աստղագուշակային սնահավատությունները և այլն։ Նրա աշխատանքների մեծ մասը գրված է պարզ լեզվով և հումորային ոճով։ Գրողի աշխատանքը Հնդկաստանում արժանացել է բազմաթիվ տարբեր մրցանակների, այդ թվում՝ Հնդկաստանի քաղաքացիական երկրորդ մեծ՝ Պադմա Վիբհուշանի մրցանակի[20]։ Նրա գրքերը թարգմանվել են տասնյակ լեզուներով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 RK Narayan house awaits funds, gets rain // The Telegraph — ABP Group, 2013. — Iss. 8 June.
- ↑ https://www.telegraph.co.uk/news/obituaries/1330139/R-K-Narayan.html
- ↑ Padma Vibhushan, Padma Bhushan, Padma Shri awardees // The Hindu — 2000. — ISSN 0971-751X
- ↑ https://www.mapsofindia.com/who-is-who/literature/r-k-narayan.html
- ↑ https://www.thenewsminute.com/article/gender-religion-and-poverty-indian-fiction-2017-holds-mirror-society-73306
- ↑ http://sahitya-akademi.gov.in/awards/akademi%20samman_suchi.jsp#ENGLISH
- ↑ https://www.beaninspirer.com/r-k-narayan-best-fictional-writer-india/
- ↑ Kantha Sachi Sri (2 February 2015)։ «Tribute to Rasipuram Krishnaswamy (R. K.) Laxman»։ Ilankai Tamil Sangam։ Արխիվացված է օրիգինալից 7 August 2017-ին։ Վերցված է 26 July 2017
- ↑ Guy Randor (26 July 2001)։ «A flood of fond memories»։ The Hindu։ Արխիվացված է օրիգինալից 11 June 2012-ին։ Վերցված է 12 July 2009
- ↑ C.V. Narasimhan Remembering R.K. Narayan(անգլ.) // Frontline. — 2001. — Т. 18. — № 11.
- ↑ «R K Narayan»։ The Daily Telegraph (London)։ 14 May 2001։ Արխիվացված է օրիգինալից 26 July 2013-ին։ Վերցված է 25 July 2009
- ↑ Broyard Anatole (12 June 1974)։ «A Monkey and a Peacock; Books of The Times»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 6 November 2012-ին։ Վերցված է 20 October 2009
- ↑ «Remembering a writer par excellence»։ The Hindu։ 8 July 2005։ Արխիվացված է օրիգինալից 9 November 2012-ին։ Վերցված է 20 October 2009
- ↑ R.K. Narayan // Gale Contextual Encyclopedia of World Literature. — Gale, Cengage Learning, 2009. — Т. 3: K-R. — P. 1135. — ISBN 978-1414431352
- ↑ Walsh 1982, էջեր. 13–16.
- ↑ Datta Nandan (26 March 2007)։ «The Life of R. K. Narayan»։ California Literary Review։ Արխիվացված է օրիգինալից 2 July 2008-ին
- ↑ «Padma Vibhushan, Padma Bhushan, Padma Shri awardees»։ The Hindu (անգլերեն)։ 2000-01-27։ Վերցված է 2015-09-12
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Нарайан Р. К. Боги, демоны и другие / Пер. с англ. Ю. С. Родман. — М.: Наука, Главная редакция восточной литературы, 1974. — 256 с.
- Нарайан Р. К. Продавец сладостей. Роман. Рассказы / Пер. с англ. Н. М. Демуровой, И. М. Бернштейн, Ю. С. Родман. — М.: Прогресс, 1975. — 448 с. — (Мастера современной прозы).
- Нарайан, Р. К. Художник малюет вывески / Р. К. Нарайан ; пер. с англ. [И. Гуровой]. — М.: Прогресс, 1979. — 214, [2] с.
- Нарайан Р. К. Тигр для Мальгуди. Сб / Пер. с англ. — М.: Радуга, 1986. — 368 с.
- Нараян Р. К. Любитель поговорить. Повесть, рассказы / Пер. с англ. и сост. А. Словесного. — М.: Известия, 1990. — 186 с. — (Библиотека журнала Иностранная литература).
- Калинникова Е. Я. Разипурам Кришнасвами Нарайан. — М.: Наука, Главная редакция восточной литературы, 1981. — 208 с. — (Писатели и ученые Востока).
- Kain Geoffrey (1993)։ R. K. Narayan: contemporary critical perspectives։ Michigan State University Press։ ISBN 978-0-87013-330-5։ OCLC 28547534
- Khatri Chotte Lal (2008)։ RK Narayan: Reflections and Re-evaluation։ Sarup & Son։ ISBN 978-81-7625-713-8։ OCLC 123958718
- Pousse Michael (1995)։ R. K. Narayan: A Painter of Modern India, Vol. 4։ Lang, Peter Publishing։ ISBN 978-0-8204-2768-3։ OCLC 31606376
- Prasad Amar Nath (2003)։ Critical response to R. K. Narayan։ Sarup & Sons։ ISBN 81-7625-370-7։ OCLC 55606024
- Ramtake S. S. (1998)։ R. K. Narayan and his social perspective։ Atlantic Publishers։ ISBN 978-81-7156-748-5։ OCLC 52117736
- Rao Ranga (2004)։ R. K. Narayan։ Sahitya Akademi։ ISBN 978-81-260-1971-7։ OCLC 172901011
- Sundaram P. S. (1988)։ R. K. Narayan as a Novelist։ B.R. Pub. Corp։ ISBN 978-81-7018-531-4։ OCLC 20596609
- Walsh William (1982)։ R. K. Narayan: a critical appreciation։ University of Chicago Press։ էջ 13։ ISBN 978-0-226-87213-1։ OCLC 8473827
- Putatunda Sarbani (2012)։ R.K Narayan: Critical Essays։ New Delhi: Prentice Hall of India։ ISBN 978-81-203-4536-2
- Ram N., Ram Susan (1996)։ R. K. Narayan։ Allen Lane։ ISBN 978-0-670-87525-2։ OCLC 36283859
- Rao Ranga (2005)։ R. K. Narayan։ Makers of Indian Literature (2nd ed.)։ New Delhi: Sahitya Akademi։ ISBN 81-260-1971-9
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հոկտեմբերի 10 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Մայիսի 13 մահեր
- 2001 մահեր
- Հնդկաստանում մահացածներ
- Պադմա Բհուշան շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հնդիկ գրողներ
- Հնդիկ վիպասաններ
- Անգլիացի գրողներ
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիացի վիպասաններ
- Անձինք նամականիշերի վրա
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Հնդիկ լրագրողներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ