Ռազան Ղազզավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազան Ղազզավի
Դիմանկար
Ծնվել է1980
ԾննդավայրՖլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն Սիրիա և  ԱՄՆ
ԿրթությունԴամասկոսի համալսարան և University of Balamand?
Մասնագիտությունիրավապաշտպան և լրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Կայքrazanghazzawi.org
 Razan Ghazzawi Վիքիպահեստում

Ռազան Ղազզավի (արաբ․՝ رزان غزاوي‎‎, 1980, Ֆլորիդա, ԱՄՆ), սիրիացի-ամերիկացի բլոգեր, քարոզարշավների մասնակից և ակտիվիստ[1]։ Նա մեծապես ակտիվ գործունեություն է ծավալել Սիրիական ճգնաժամի ժամանակ, բարձրաձայնել է ակտիվիստների ձերբակալման ու Բաշշար ալ-Ասադի կառավարության կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումների դեպքերը[2][3]։ Նա The Telegraph կողմից անվանվել է «երկաթե բլոգեր և առաջնորդող ակտիվիստ»[4]։ Յիլլյան Յորքը (որին անվանում էին «Ինտերնետի հսկողության և գրաքննության առաջատար գիտնականներից մեկը») գրել է, որ Ղազզավին «իր հերոսներից մեկն է»[1]։

Կրթություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Ղազզավին Դամասկոսի համալսարանից ստացել է Անգլիական գրականության դիպլոմ։ 2011 թվականին Բալամանդի համալսարանից Պատմահամեմատական գրականության ոլորտում ստանում է մագիստրոսի աստիճան։ Նա իր կարիերան սկսել է Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունում որպես թարգմանիչ և լուրերի կազմարկիչ։ Նա աշխատել է Սիրիայի MTN հեռախոսակապի կենտրոնում, սակայն հրաժարական է տվել, քանի որ հայտնաբերել է, որ ընկերությունը կոռումպացված է։ Սրանից հետո նա դարձավ Արաբական աշխարհում ԶԼՄ-ների և Խոսքի ազատության Սիրիական կենտրոնի մեդիայի աշխատակից[5]։

Ակտիվիզմ և ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա Հորդանանում մամուլի ազատության վերաբերյալ կոնֆերանսին մասնակցելու ժամանակ Սիրիայի իշխանությունների կողմից 2011 թվականի նոյեմբերի 30-ին ձերբակալվել էր։ Հաջորդ շաբաթ նրան տեղափոխել են դատարան՝ մեղադրելով իշխանությունների կողմից աղանդավորական հակամարտություններ գործադրելու, կեղծ տեղեկությունների տարածման և ազգային հավասարակշռության թուլացման համար։ Ըստ իրավապաշտպանների՝ նա հաճախ մեղադրվել է Սիրիայի իշխանություններին մարտահրավեր նետող անձանց դեմ կոչեր անելու համար[6]։

Նրա ձերբակալությունը հանգեցրել է օնլայն տիրույթում մեծ աղաղակների և միջազգային քարոզարշավի, որը կոչ էր անում Ռազանին անմիջապես ազատ արձակել[7]։ Նրա ազատ արձակման համար Ֆեյսբուքում արշավ էր սկսվել[8] և Amnesty International-ը նրան անվանել է «Խղճի կալանավոր»[9]։ Մինչ նրա ձերբակալումը, նա իր բլոգում գրել էր․ «Դուք հասկանո՞ւմ եք, որ ես վախենում էի բողոքարկելուց, բայց այժմ ես չեմ վախենում»[10]։ Գրել է․ «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ապա ես գիտեմ, որ ռեժիմը չի վախենում բանտարկյալներից, բայց այն վախենում է նրանց մոռանալ չկարողացողներից»[2]։

2011 թվականի դեկտեմբերի 19-ին հայտարարվել է նրա ազատ արձակվելու որոշումը[11], և Սիրիայի Մեդիայի և Խոսքի ազատության կենտրոնը դա հաստատել է[12]։ Այնուամենայնիվ, նա մինչև օրս առերեսվում է մեղադրանքների, որոնք իրենցից ենթադրում են 15 տարվա առավելագույն ազատազրկում[3]։ Ղազզավին Սիրիայում այն փոքրաթիվ խիզախ բլոգերներից է, ովքեր գրում են իրենց իսկ անվան տակ, անգամ ձերբակալությունից հետո[7]։

Ղազզավին կրկին ձերբակալվել է 2012 թվականի փետրվարի 16-ին՝ Դամասկոսում գտնվող Սիրիայի Մեդիայի և Խոսքի ազատության կենտրոն վրա հարձակման ժամանակ, որտեղ նա աշխատում է։ Ղազզավիի հետ միաժամանակ ձերբակալվեն են նաև իր 13 կոլեգաները, այդ թվում կենտրոնի նախագահը՝ Մազեն Դարվիշը, և նրա կինը՝ Յարա Բադերը[7]։ Նա կրկին ազատ է արձակվել 2012 թվականի փետրվարի 18-ին՝ երկրից չբացակայելու պայմանով։ Ղազզավիին հրամայվել էր ամեն օր զեկուցել ոստիկանությանը՝ իր հարցաքննություններին ամեն անգամ ընթացք տալու համար[13]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազան Ղազզավին 2012 թվականի հունիսի 8-ին Դուբլինի Front Line Defenders foundation-ից պարգևատրվել է որպես 2012 թվականի Ռիսկային պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի մրցանակով[14]։ Քանի որ նա չէր կարող բացակայել երկրից և գնալ Դուբլին՝ նրա գործընկեր Դլշադ Օթմանը, ով Սիրիայից փախչել է 2011 թվականի դեկտեմբերին, արժանացել է մրցանակը Ղազզավիի անունից[15][16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 York, Jillian C (2011 թ․ դեկտեմբերի 5). «Why Syria's arrested blogger, Razan Ghazzawi, is one of my heroes». The Guardian. London. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  2. 2,0 2,1 Libre, Electron (2011 թ․ դեկտեմբերի 6). «Syrian blogger Razan Ghazzawi arrested». France24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  3. 3,0 3,1 al Shaar, Omar (2011 թ․ դեկտեմբերի 19). «Syrian Authorities released Blogger Razan Ghazawi». Day Press. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  4. "Syria 'arrests iconic blogger Razan Ghazzawi and leading activists'". The Telegraph, 16 Feb 2012.
  5. Razan Ghazzawi LinkedIn. Retrieved 12 May 2012.
  6. «Detained Syrian American blogger faces criminal charges». Los Angeles Times. 2011 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  7. 7,0 7,1 7,2 Hisham Almiraat (18 February 2012) "Syria: Razan Ghazzawi arrested … again" Արխիվացված 2012-05-02 Wayback Machine. The Prince Arthur Herald.
  8. «Security Check Required».
  9. «Syrian blogger arrested as crackdown continues». Amnesty International. 2011 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  10. «"It's True, I was Made for You"». 2011 թ․ հոկտեմբերի 14.
  11. «Straight from Twitter: Syrian Blogger Finally to be Set Free». Albawaba. 2011 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  12. «Syrian authorities release US-born blogger Razan Ghazzawi». The Guardian. London. Associated Press. 2012 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  13. "Syrian activist Razan Ghazzawi is freed by authorities for a second time". Al Arabiya, 20 February 2012.
  14. «Syrian woman blogger gets human rights award». Gulf News. AFP. 2012 թ․ հունիսի 8. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  15. «Syrian blogger Razan Ghazzawi wins human rights award». Herald Sun. AFP. 2012 թ․ հունիսի 8. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  16. Fitzgerald, Mary (2012 թ․ հունիսի 9). «Blogger and symbol of Syria uprising wins Front Line human rights award». Irish Times. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]