ՌԳ-42

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՌԳ-42
RG-42 grenade Navy.jpg
ՏեսակՆռնակ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծառայության ընդունման տարի1942
ՊատերազմներԵրկրորդ համաշխարհային պատերազմ
ՌԳ-42 նռնակներ
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg ՌԳ-42 նռնակի կտրվածք

ՌԳ-42 (ռուս.՝ РГ-42, ԳՐԱՈՒ ինդեքսը՝ 57-Г-703М), խորհրդային ձեռքի հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ[1], որը նախատեսված է փոքր հեռավորությունների վրա հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի դեմ կիրառման համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի սկզբում նռնակը մշակվել է Ս. Կորշունովի կողմից և ընդունվել Կարմիր բանակի սպառազինության մեջ[1][2]՝ փոխարինելով ՌԳ-41 ՌԳԴ-33 զենքերին[3]։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նռնակը զանգվածաբար արտադրվել է ոչ միայն զինագործարաններում, այլ նաև դրոշմահատոցման և կետավոր եռակցման սարքավորումներ ունեցող ոչ մասնագիտացված ձեռնարկություններում (այդ թվում նաև պահածոների ֆաբրիկաներում[4])։ Պատերազմի ավարտից հետո մատակարարվել է սոցիալիստական մի շարք երկրների բանակների, արտադրվել է Չինաստանում («տիպ 42»), Լեհաստանում (RG-42) և Ռումինիայում (RG-42)։

1950-1953 թվականներին ՌԳ-42 նռնակներն օգտագործվել են Կորեական պատերազմում, որի ավարտից հետո դրանք մնացել են Կորեայի ժողովրդական բանակի սպառազինության կազմում, և երկրում սկսվել է դրանց արտադրությունը[5]։

Ավելի ուշ ՌԳ-42 նռնակները (այլ նռնակների հետ միասին) Հարավային Վիետնամի ազատագրման ժողովրդական ճակատն օգտագործվել է Վիետնամի պատերազմի ընթացքում[6][7]։

2000 թվականի դրությամբ՝ հետխորհրդային երկրներում ՌԳ-42 նռնակները վաղուց հանվել են սպառազինությունից, սակայն դեռևս զգալի քանակով պահվել են ռազմական պահեստներում[4]։ Եղել են դրանց կիրառության դեպքեր նաև հետագայում[8][9]։

Նռնակներն օգտագործվել են Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած ռազմական կոնֆլիկտի ընթացքում[10][11]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԳ-42-ն առանձնանում է չափազանց պարզ և տեխնոլոգիական կառուցվածքով. նռնակի գլանաձև կորպուսը բարակ պատով տուփ է, որի ներսում գտնվում է պայթուցիչ նյութի (տրոտիլ) լիցքը, որ ունի 110 գրամ քաշ։ Նռնակի բեկորների քանակի ու խոցող ունակության մեծացման նպատակով կորպուսի ներսում տեղադրված է 4-6 շերտով ծալված բարակ պողպատի ժապավեն բեկորների առաջացման համար կտրվածքներով։ Կորպուսի վերին կափարիչին միացված է բռնատեղը, որի մեջ ներպտուտակվում է բռնկիչը (նախքան բռնկիչի ներպտուտակումը կցեղժզրը փակվում է պլաստամասայե խցանով)։ ՌԳ-42 նռնակի հետ կարող են օգտագործվել 1941 թվականի նմուշի УЗРГ, УЗРГМ (սպառազինության մեջ ընդունվել է 1954 թվականին ՌԳԴ-5ի հետ միասին)[4] կամ УЗРГМ-2 բռնկիչները։

Բեկորների ցրման ռադիուսը կազմում է 25 մետր, նռնակի նետման հեռավորությունը կախված է զինվորի անձնական որակներից և միջինը կազմում է 35-40 մետր[1]։

Մարտական նռնակը ներկված է կանաչ գույնով (խակիից մինչև մուգ կանաչ)։

ՌԳ-42 նռնակները փաթեթավորվում են փայտե արկղերում 20-ական հատով։ УЗРГМ բռնկիչները պահվում են նույն արկղում մետաղե երկու տարաներում (10-ական հատ յուրաքանչյուր տարայում)։ Արկղի զանգվածը կազմում է 16 կգ[1]։

Տարբերակներ և ձևափոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային ուսումնամարզական ՌԳ-42
  • RG-42 – լեհական արտադրության ձեռքի նռնակ, թողարկվել է ՁՆՈՒԲՁ բռնկիչով[12], չի արտադրվում,
  • RG-42 – ռումինական արտադրության ձեռքի նռնակ, որը թողարկվում է "Uzina Mecanică Mija" գործանարում և առաջարկվում է արտահանման համար[13],
  • К-51 – ոչ մահացու ազդեցության խորհրդային գազային նռնակ, որը մշակվել է 1970-ական թվականների վերջին և արտադրվել 1980-ական թվականներին։ Ունեցել է մետաղե հատակով պլաստմասսայից պատյան (բեկորներ չի առաջացրել), որում գտնվել է փոշենման իրրիտանտի լիցք, ունեցել է բռնկիչ[14],
  • Ուսումնական նռնակ – չեզոք սպառազինությամբ, որը նախատեսված է եղել զինվորներին նռնակ նետելը սովորեցնելու համար,
  • Խորհրդային ՌԳ-42 ուսումնական նռնակները ներկված են եղել սև, իսկ նրանց պատյանի վրա գրված են եղել УЧ (ուսումնական) տառերը։
  • Լեհական առաջին ուսումնական նռնակները (granat ćwiczebny RG-42) ներկված են եղել կանաչ, սակայն մարտական նռնակներից տարբերելու համար նրանց պատյանի վրա եղել է լայնակի սպիտակ գիծ, CGR-42A ուսումնական նռնակները ներկվել են սև, իսկ նրանց պատյանի վրա եղել է լայնակի կարմիր գիծ[15]։

Շահագործող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ – խորհրդային ռազմապահեստներում նռնակները պահվել են առնվազն մինչև 1990-ական թվականների սկիզբը[16],
  • Ֆինլանդիա Ֆինլանդիա – ռազմավարային նռնակներն օգտագործվել են ֆիննական զորքի կողմից[17],
  • Չեխոսլովակիա Չեխոսլովակիա – Չեխոսլովակիայի 1-ին առանձին հետիոտնային գումարտակը Լյուդվիգ Սվոբոդայի հրամանատարությամբ ստացել է նռնակները 1942 թվականին (խորհրդային արտադրության այլ զինամթերքի հետ միասին), իսկ հետագայում դրանք ստացել են Չեխոսլովակիայի բանակային կորպուսի այլ զորաբաժանումներ,
  • Լեհաստան Լեհաստան – 1943 թվականին նռնակներն ստացել է Լեհաստանի Տ. Կստյուշկոյի անվան 1-ին հետիոտնային դիվիզիան, ավելի ուշ՝ լեհական այլ զորամասեր։ Պատերազմի ավարտից հետո նռնակը թողարկվել է լեհական բանակի համար RG-42 անվանումով։ 1987 թվականին որոշում է ընդունվել նոր հարձակողական նռնակի մշակման մասին, 1989 թվականին մշակվել է RGZ-89 նռնակը, սակայն 2019 թվականին էլ RG-42 նռնակները մնացել են սպառազինության կազմում[18],
  • Ռումինիա Ռումինիա – 1944-1945 թվականներին որոշակի քանակության նռնակներ (խորհրդային արտադրության այլ զինամթերքի հետ միասին) փոխանցվել է Թուդոր Վլադիմիրեսկուի անվան ռումինական 1-ին հետիոտնային դիվիզիային, հետագայում ձեռնարկվել է դրա արտադրությունը Ռումինիայի զինված ուժերի համար,
  • Բուլղարիա Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[19],
  • Հարավսլավիա Հարավսլավիա Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն – խորհրդային ՌԳ-42 նռնակները սպառազինության մեջ ներառվել են ՌԲ-42 անվանումով[20]
  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան[21],
  • Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա – ՌԳ-42 նռնակի պատճենը, որ արտադրվել է Հյուսիսային Կորեայում, սպառազինության կազմում մնացել է մինչև 1997 թվականը[5],
  • Վիետնամ Վիետնամ
  • Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն[22]
  • Ուկրաինա Ուկրաինա – որոշակի քանակության նռնակներ մնացել են պահեստում[23][24][25] առնվազն մինչև 2018 թվականի նոյեմբեր[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 П. А. Гусак, А. М. Рогачев. Начальная военная подготовка (справочное пособие военрука). 2-е изд., доп. и перераб. Минск, 1975. стр.223-225
  2. Оружие Победы / колл. авт., отв. ред. В. Н. Новиков. 2-е изд., пер. и доп. М., "Машиностроение", 1987. стр.427
  3. Ручная осколочная наступательная граната РГ-42
  4. 4,0 4,1 4,2 Благовестов А. И. То, из чего стреляют в СНГ: Справочник стрелкового оружия. / под общ. ред. А. Е. Тараса. — Минск: Харвест, 2000. — С. 512.
  5. 5,0 5,1 RG-42 Fragmentation Hand Grenade // North Korea Country Handbook MCIA-2630-NK-016-97. U.S. Department of Defense, May 1997. page A-94
  6. "Loại lựu đạn được sử dụng phổ biến nhất là lựu đạn “mỏ vịt”, do khối XHCN sản xuất như lựu đạn F1, RG-42."
    Những vũ khí nổi tiếng của khối XHCN trong cuộc Tổng tiến công và nổi dậy Xuân Mậu Thân 1968
  7. Two types of Russian (Soviet) hand grenades. The device (left) is known as a RG42 offensive grenade (South Vietnam, c. 1967 - 1968) // Australian War Memorial
  8. "Схованку зі зброєю знайшли на території занедбаного санаторію біля села Запорізьке під насипом будматеріалів. Тут зберігалися ... сім ручних гранат РГ-42 та дев’ять запалів до них"
    На Луганщині виявили сховок зі зброєю // ZAXID.NET від 20 липня 2015
  9. На території генконсульства Польщі у Львові вибухнула граната РГ-42, - МВС // ZAXID.NET від 8 жовтня 2015
  10. "без всякого документального підтвердження встановлювалися мінні поля, різноманітні розтяжки з гранат (Ф-1, РГД-5, РГ-42, ВОГ-17, тощо) навколо блокпостів, опорних пунктів"
    В. П. Павлючик, І. В. Тодавчич. Проблемнi питання iнженерного забезпечення бою за досвідом АТО // Виклики політики безпеки: iсторія i сучасність: збірник тез доповідей Міжнародної наукової конференції 18-19 жовтня 2018 року. Львів, НАСВ, 2018. стор.90-92
  11. "СБУ затримала жителя Чернігова, який вивіз із району АТО зброю та боєприпаси... шість гранат "Ф-1" та "РГ-42" із запалами"
    Чернігівчанин вивіз із зони АТО карабін, гранати і півтисячі набоїв // "Espreso.TV" від 13 березня 2017
  12. Zapalnik UZRGM do granatów ręcznych // официальный сайт BELMA S.A.
  13. Grenadă ofenzivă RG-42 // официальный сайт "Uzina Mecanică Mija" S.A.
  14. Специальная граната К-51
  15. CRG-42 Practice Grenade
  16. 18 марта эстонская полиция передала командованию Северо-Западной группы войск прапорщика российской армии, который пытался продать похищенное им оружие… В ходе следствия выяснилось, что задержанный со своим сообщником вынес со склада своей части… 20 гранат РГ-42
    Андрей Рубинин. Военные крадут оружие. Продать украденное похитителям не удалось // газета «Коммерсантъ», № 51 (274) от 20.03.1993
  17. Grenades // Finnish Junkyard
  18. Bogusław Politowski. Terytorialsi na poligonie w Wędrzynie // "Polska Zbrojna" от 5 августа 2019
  19. Димитър Митев. Български и германски ръчни гранати. История, развитие, състояние. Том 2. София, Инвестпресс, 2011. (բուլղ.)
  20. Ручне бомбе, противтенковска ручна бомба и флаше с запаљивом смесом. Воjно-издавачки завод М.Н.О., 1946
  21. Type 42
  22. Taschenkalender der Nationalen Volksarmee. Verlag des Ministeriums für Nationale Verteidigung, 1957
  23. Розпорядження Кабінету міністрів України від 1 березня 2006 р. № 241 «Про затвердження переліку військового майна військ Цивільної оборони, яке може бути відчужено»
  24. Розпорядження Кабінету міністрів України від 25 травня 2011 р. № 450-р «Деякі питання відчуження майна Оперативно-рятувальної служби цивільного захисту Міністерства надзвичайних ситуацій»
  25. Розпорядження Кабінету міністрів України від 18 серпня 2017 р. № 547-р «Про затвердження переліку боєприпасів, що підлягають утилізації у 2017-2021 роках»
  26. "На задержанных военных судах ВМС Украины находились... Граната РГ-42 – 48 ед."
    В отношении противоправных действий кораблей ВМС Украины в территориальном море России // официальный сайт ФСБ РФ от 27 ноября 2018

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Наставление по стрелковому делу. Ручные осколочные и противотанковые гранаты и зажигательные бутылки. М., Воениздат, 1946.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]